ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Երևանում կիրակի օրը երթ կանցկացվի՝ պատերազմում զոհվածների, անհետ կորածների ու գերեվարվածների լուսանկարներով

Երևանում կիրակի օրը երթ կանցկացվի՝ պատերազմում զոհվածների, անհետ կորածների ու գերեվարվածների լուսանկարներով
28.11.2020 | 23:30

Երևանում կիրակի օրը երթ կանցկացվի՝ պատերազմում զոհվածների, անհետ կորածների ու գերեվարվածների լուսանկարներով։ Երթի մասնակիցները կդիմեն Հայաստանում օտարերկրյա դեսպանատներին, որպեսզի միջազգային հանրությունը ստիպի Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին՝ որոշվեց այսօր արվեստագետների նախաձեռնած հանրահավաքում։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ասաց, որ ակցիայի մասնակից տարբեր մարդիկ առաջարկություններ են անում, սկսած նրանից, որ կարելի է երթ կազմակերպել՝ «Бессмертный полк»-ի նման՝ զինծառայողների նկարներով դուրս գալ փողոց։ «Бессмертный полк-ը արտակարգ իդեա է։ Վաղը՝ ժամը 12-ին հավաքվենք Օպերայում։ Բոլոր այն տղաները, որոնք կորած են, գերի են, չեն վերադարձել այս ահավոր պատերազմից, նրանց նկարներով անցնենք Երևանում՝ դեսպանատներով: Առաջարկում են՝ Գյումրիում էլ նույնը լինի։ Պրոբլեմ չունենք Գյումրիի հետ», ասաց նա։

Դիտվել է՝ 3898

Մեկնաբանություններ