«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին

Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին
04.10.2020 | 20:23

Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին:
«Այսօր, հենց դուք՝ լավագույններից լավագույններդ գնում եք պաշտպանելու հայրենի հողը, մայրերին, կանանց, երեխաներին՝ Մեծ Հայաստանի և Արցախի: Այսօր աղոթում են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր մայրերը: Վերադարձե՛ք առողջ և անվնաս: Մայրական օիրհնությունը Ձեզ»,-իր մաղթանքում նշել է օպերային երգչուհին:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ բազմիզս արձագանքել են հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին միջազգային մակարդակում՝ հավուր պատշաճի ներկայացնելով մշակութային դիվանագիտության փափուկ ուժը: Այս դժվարին պահին ևս մեկ անգամ հանրահռչակ երաժիշտները իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին: Աշխարհի ամենահզոր ներուժը արվեստն է, մշակույթը, մշակութային հաղորդագրությունները հասկանալի են բոլոր լեզուներով և հոգևոր արժեքները կապում են բոլոր մարդկանց:


Երաժշտական քննադատները նրան անվանում են մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո: Նա ներկայանում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերի լեփ-լեցուն դահլիճներում: Օպերային աստղը փայլել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Լոնդոնի «Քովենտ գարդենում», Փարիզի «Բաստիլ» օպերայում: Նրան ծափահարել է Վիեննայի եւ Հռոմի, Մյունխենի եւ Ցյուրիխի, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի, Չիկագոյի եւ Սան Ֆրանցիսկոյի, Տոկիոյի եւ Սիդնեյի՝ բարձրորակ վոկալին սովոր, քմահաճ ու պահանջկոտ հանդիսատեսը: Եվ ամենուր, որտեղ նա ելույթ է ունենում, հարմար առիթի դեպքում նշում է իր հայկական ծագման մասին: Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարջյան է:

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ