ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր Վեն­ձը

Մեր Վեն­ձը
19.06.2020 | 01:31

Ե­կավ ան­ցած տա­րի­նե­րը 70-ա­մյա բարձ­րու­թյու­նից քչ­փո­րե­լու, ծանր ու թեթև ա­նե­լու պա­հը: Դես է ընկ­նում, դեն է ընկ­նում, շփոթ­վում է, մո­լոր­վում է` 70-ին չի հա­վա­տում: Ի՜նչ ապ­րեց, ո՜նց ապ­րեց տա­րի­նե­րը:

Ար­ձա­կա­գիր ԼԵ­ՎՈՆ ՋԱ­ՎԱ­ԽՅԱ­ՆԸ` իմ լավ ա­վագ ըն­կե­րը, գրել-տպագ­րել է պատմ­վածք­նե­րի յոթ ժո­ղո­վա­ծու, բայց միևնույն է մտ­քում ո՜նց կռում, կշ­ռում է ան­կարգ շփոթ է: Դեռ էն գլ­խից բար­ձր­նե­րում է ե­ղել, ապ­րել մեծ աշ­խար­հի պռն­կին, լո­ղա­ցել ամ­պե­րում, զմ­րուխտ ու ա­դա­մանդ ե­ղյա­մի մեջ թա­վալ տվել` ա­կանջ­նե­րում Քա­մու­տա սա­րի ալ­վան քա­մին: ՈՒ հի­մա նույն, նույն ե­րե­խան է մնա­ցել: Մի պտ­ղունց գո­վես­տից սիր­տը ծուլ է լի­նում, մար­մի­նը թևա­վոր­վում, հո­գին փա­ռա­վոր­վում: Մշ­տա­կան ըն­թեր­ցող­ներ շատ ու­նի: ՈՒ­րա­խա­նում են պատմ­վածք­նե­րով` գա­լիս Վեր­նի­սաժ նրան տես­նե­լու:
Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րից Վեր­նի­սա­ժում է կանգ­նում` տո­նա­վա­ճառ թատ­րո­նում, խինդ ու ծի­ծա­ղով, խենթ ու խե­լառ դե­րա­կա­տար­նե­րի մեծ շար­ժի մեջ, ա­ռա­ջա­բե­մում` ըն­թաց­քը կտ­րուկ, սպա­սե­լիք­նե­րը՝ մե՜ծ, ար­ծա­թա­զար­դի վա­ճառ­քից ստաց­ված մի կտոր հա­ցը՝ բռան չափ պու­ճուր: Այդ մեծ թատ­րո­նում գրի ա­ռավ տե­սա­ծը, լսածն ու զգա­ցա­ծը: Օ­րը մի տող, մի նա­խա­դա­սու­թյուն, լա­վա­գույն դեպ­քում՝ մեկ պար­բե­րու­թյուն, կա­մաց-կա­մաց ար­տագ­րու­թյուն հա­վա­քում: Տա­ռե­րը դարձ­նում լու­սատ­տիկ­ներ: Եվ թևին ա­ռած իր ըն­թեր­ցո­ղին ել­նում, բարձ­րա­նում աշ­խար­հի տա­նի­քին, պատ­մում է, պատ­մում չա­րաճ­ճի խոս­քով, ման­կան դե­րա­սա­նու­թյամբ լու­սատ­տիկ­նե­րը թող­նում սր­տե­րում:
Շա՜տ յու­րա­հա­տուկ է Ջա­վա­խյա­նի գի­րը` թա­թախ­ված Լոռ­վա պերճ ու վայ­րի գրավ­չու­թյամբ: Այն թու­մա­նյա­նա­կան, մաթևո­սյա­նա­կան փի­լի­սո­փա­յա­կան խոհն ու­նի, բայց ա­ռանձ­նա­հա­տուկ է` ջա­վա­խյա­նա­կան, հայ­րե­նի բառ ու բա­նով: Նրա պատմ­վածք­նե­րի մար­դը հրաշք է, հրա­շա­լիք է, ապ­րում է լույ­սի մեջ:
Լույսն իր ծնն­դա­վայ­րից է գա­լիս: Շնո­ղը իր ե­րա­զան­քի գա­գաթն է` աշ­խար­հի տա­նի­քը, մեծ աշ­խար­հի պռուն­կը: Ա­սում է` էն­տե­ղից ա­մե՜ն բան է երևում: Զատ­վում են չարն ու բա­րին: Լևոն Ջա­վա­խյա­նի պատմ­վածք­նե­րում մի մե՜ծ պտ­ղունց Սեր կա` խա­ղա­ղեց­նող, ապ­րեց­նող Սեր: Սի­րո մռն­չոց կա, սեք­սուալ հե­ղա­փո­խու­թյուն, բայց, կնե­րեք, էս մեկն ու­րիշ ժան­րից է: Ջա­վա­խյա­նի ա­սած` վենձ ժան­րից:


Ինձ հա­մար Վեր­նի­սա­ժը Ջա­վա­խյա­նի խոր­հր­դա­նույշ պատմ­վածք­նե­րի գույ­ներն ու­նի: Վեր­նի­սա­ժում հրաշք մար­դիկ շատ կան, ո­մանք նրա պատմ­վածք­նե­րի հե­րոս­ներ վա­ղուց դար­ձել են: Երբ Վեր­նի­սաժ եմ մտ­նում ին­ձա­նից ան­կախ Ջա­վա­խյա­նի կեր­պար­նե­րին եմ փնտ­րում: Կար­ծես գտ­նում եմ, կամ էլ շփո­թում: Նրան­ցից մե­կը հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյուն է ձևա­վո­րում, տիե­զե­րա­կան շր­ջա­բե­րա­կան է գրել և աշ­խար­հի պրե­զի­դենտ­նե­րին հրա­վի­րել Երևան, աշ­խար­հի ա­պա­գա­յի մա­սին է մտա­ծում, իսկ ժա­մադ­րու­թյան վայր նշա­նա­կել է Կի­նո­մոսկ­վան, մե­կը նույ­նիսկ իր մա­սին չի մտա­ծում: Բայց դա շուտ էր` մինչև թա­գա­վա­րա­կը, ո­րը շե­ղեց Վեր­նի­սա­ժի կյան­քը, դժ­վա­րաց­րեց հա­ցի վաս­տա­կը: Մնաց Ազ­նա­վու­րի սր­տաճմ­լիկ եր­գի տո­ղը. «Ձեր բա­րի սիր­տը, պա­րոն, ձեր բա­րի սիր­տը»:
Վեր­նի­սաժ­ցի­նե­րը հի­մա ապ­րում են այլ ի­րա­կա­նու­թյան մեջ` ա­կան­ջը սրած Նի­կո­լի լայ­վին, հա­մաշ­խար­հա­յին տիե­զե­րա­կան շր­ջա­բե­րա­կա­նը թո­ղած, փիքր են ա­նում վա­րակ­ված մո­լո­րա­կի մա­սին: Շր­ջա­բե­րա­կա­՜նը, շր­ջա­բե­րա­կա՜­նը երևի ու­շաց­րին: Աշ­խար­հի փր­կու­թյու­նը չսկ­սե­ցին ի­րեն­ցից: Ջա­վա­խյանն այս­տեղ էլ ա­ռանցքն է աշ­խար­հի ու գի­րը Վեր­նի­սա­ժի:
Վեր­նի­սաժ­ցի­նե­րը դժ­գո­հում են ի­րա­վի­ճա­կից, բայց դժ­գո­հան­քը չեն վս­տա­հում խեղճ երկ­րի «նագ­լի» ղե­կա­վար­նե­րին: Բայց, չէ, կար­ծես, մտանք աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյուն: Ջա­վա­խյա­նը չի սի­րում քա­ղա­քա­կա­նու­թյու­նից գրել: Չէր սի­րում, բայց Նի­կո­լի լայ­վե­րով քա­ղա­քա­կա­նու­թյունն է մտել Վեր­նի­սաժ: Փա­շի­նյա­նի` իր ըն­կե­րոջ մա­սին ա­սում է. «Ա­նընդ­հատ խո­սում է Նի­կո­լը, չի կա­րե­լի, է­ժա­նա­նում է»:
Երկ­րում է­ժա­նա­նում է ա­մեն ինչ, թա­գա­վա­րակն է­ժա­նաց­նում է ա­մեն ինչ, ա­մա­յաց­նում մարդ­կա­յին սր­տեր, կյան­քեր խլում: Ա­սում է՝ այս­քան բան տե­սանք, Ե­րի­քո­վի ան­կու­մը տե­սա, և չէի էլ ու­զե­նա տես­նել: Նզո­վում է բիո­պա­տե­րազմն ու հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը:


Մո­տե­նում եմ գրո­ղի տա­ղա­վա­րին: Թա­գա­վա­րա­կը սր­բագ­րել է բո­լո­րիս կեց­վածքն ու վար­քա­գի­ծը: Էլ չենք ող­ջա­գուր­վում, ձեռ­քով չենք բարևում, դի­մա­կով ենք: Դի­մա­կը քո­ղար­կում է ջեր­մու­թյու­նը: Դի­մա­կի տակ մեռ­նում են մեր ժպիտ­նե­րը: Զրու­ցում ենք, կա­տա­կում: Ջա­վա­խյա­նը պատ­մում է, դժ­գո­հում, տխ­րում, ուժ առ­նում ու զար­ման­քով պատ­մում: Ջա­վա­խյա­նի զար­ման­քը ոչ մե­կը չու­նի: Ինչ-որ բա­նից, որ զար­մա­նում է, ան­պայ­ման գրում է: Ջա­վա­խյա­նի զար­ման­քը նրա ար­վես­տի նա­խա­շեմն է:
Զրու­ցում է, աչ­քի պո­չով հետևում Վեր­նի­սա­ժի ան­ցու­դար­ձին: ՈՒ դառ­նում է` ա­սում. «Մեջս էն­պե­սի դա­տար­կու­թյուն է, որ տեղս չեմ գտ­նում»: Գի­տեմ, որ այդ­պես է ա­սում, ու­րեմն հո­գու դա­տար­կու­թյունն է լց­նում, որ պար­պել է նա­խորդ պատմ­ված­քի տո­ղե­րում: Նրա ա­մեն պատմ­ված­քում գյուտ պետք է լի­նի: Գյուտն ա­նում է, պայ­ծա­ռա­նում է, խինդ ու վե­հա­շունչ, աստ­վա­ծա­յին շուք է իջ­նում վրան: Եվ սկս­վում է ա­րա­րու­մը, միտ­քը թռ­չում է հե­ռուն, մտ­նում ապ­րած օ­րե­րի խոր­քե­րը, հե­տո առ­նում ծո­ցում պահ­վող գրի­չը կամ մա­տի­տը ձեռքն ըն­կած թղ­թի կտո­րը դնում ծն­կան ծե­րին ու գրում: Երբ թղ­թի ծա­վա­լը չի հե­րի­քում, կամ վեր­նի­սաժն է աղմ­կում, խո­ժոռ­վում է, չի կա­րո­ղա­նում տա­նել շե­ղու­մը, կար­ծես ընդ­հատ­վում է վագ­րի վազ­քը, գյու­տի շա­րադ­րան­քը, ախր, ա­նա­վարտ է մնում: Տո­ղե­րի մեջ պե­ծին-պե­ծին են տա­լիս էն լույսն ու մու­թը: Տա­ռե­րը դառ­նում են բա­ռեր, լու­սատ­տիկ­ներ սփ­ռում հո­գում ու զմ­րուխ­տե փայ­լով մնում այն­տեղ: Մար­դիկ դժ­վար են նկա­տում ի­րենց թե­րի կող­մե­րը, նրանց խեղ­ճու­թյու­նից է իր խիղ­ճը գա­լիս:
Ջա­վա­խյա­նի ար­ծա­թա­գի­րը ընդ­հատ-ընդ­հատ է գր­վում: Հա­ճա­խորդ­ներն են մեկ-մեկ մո­տե­նում: Հե­տո նո­րից միտ­քը բե­րում ծն­կան ծե­րից թռած գրին: Եվ ա­մեն ինչ սկս­վում է նո­րից: Գրե­լուց դա­տար­կու­թյուն է մնում հո­գում: ՈՒ մինչև հո­գու ան­դուն­դը նո­րից է լց­վում, դժ­վար օ­րե­րի մի­ջով է անց­նում:


Հի­շու՞մ եք Թու­մա­նյա­նի «Հա­ռա­չանք» պոե­մում ծեր այ­գե­պա­նի սյու­նից կախ­ված ե­րեք հրա­ցան­նե­րը: Ջա­վա­խյա­նի տա­ղա­վա­րում էլ կախ­ված հրա­ցան­ներ կան: Սյու­նից կախ­ված չեն, ա­ներևույթ են: Բայց դրանց փայ­լը կա: Ինձ հա­մար Ջա­վա­խյա­նը Թու­մա­նյա­նի այ­գե­պանն է, պայ­ծա՜ռ, ի­մաս­տու՜ն մտ­քով: Դառն մե­ծու­թյան հա­ռա­չանք­նե­րով, ղա­չաղ դար­ձած նրա գրով հրա­ցան­նե­րը կրա­կում են ո­րո­տըն­դոստ, ճիշտ թի­րա­խին, միտքն են խո­ցում, նվա­ղեց­նում սիր­տը, տխ­րեց­նում, ծի­ծաղ բե­րում, փա­ռա­վո­րում, խի՜ղճ արթ­նաց­նում, ցրում մեր օ­րե­րի սր­տա­մաշ խա­վա­րը, եր­կի­րը ծն­կի բե­րած հա­մա­վա­րա­կը: Բայց սա բո­լո­րը չէ. ա­վե­տում է մեռ­նող-ապ­րո­ղից, թանկ ու է­ժա­նից, գրելն ա­մոթ չլի­նի՝ կամ նոր դուրս պր­ծած լայ­վից, ֆեյս­բու­քյան տե­ղատ­վու­թյու­նից: Գի­շեր­վա փե­շից լույս է պո­կում, ան­ջատ­վում է մու­թը խա­վա­րից, լույս, լույս, շատ լույս է բե­րում: Մութ պգ­լոզ­նե­րում հա­վաք­ված մկ­նե­րը լույ­սից, շատ լույ­սից կցվր­վեն ա­նօ­գուտ ժո­ղով­նե­րից: Մեր թե­րու­թյուն­նե­րը մենք գի­տենք վա­ղուց` Խո­րե­նա­ցու ժա­մա­նակ­նե­րից, դրանք շտ­կող­ներն են մե­զա­նում ե­ղել շատ քիչ: Մար­դիկ դժ­վար են նկա­տում ի­րենց թե­րի կող­մե­րը: Ջա­վա­խյա­նի գրա­կա­նու­թյու­նը շտ­կում է մեծ թե­րու­թյու­նը` Քա­մու­տա սա­րի բար­ձունք­նե­րից Սուրբ Լի­սը սր­տում:
Ե­րե­կո է, մութն ընկ­նում է. Ար­ծա­թա­գի­րը սե­ղա­նից զար­դերն է հա­վա­քում և իր նոր գր­քի մի քա­նի օ­րի­նակ, որ վա­ճա­ռում է ձեռ­քի հետ: Վեր­ջի­նը «Ծն­կան ծե­րինն» է: Ոս­տի­կան­ներն են փու­թով անց­նում, դի­մակ ու ձեռ­նոց են ստու­գում, պա­հան­ջում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նել: Հարց­նում են` դի­մակդ ու՞ր է: Պա­տաս­խա­նում եմ Է­դի­կի Անդ­րեա­սյա­նի պես` «Հրե՜ս, ծն­կանս ծե­րին»: Քահ-քահ ծի­ծա­ղում ենք բո­լորս ու խո­ժոռ­վում մի պահ: Դի­մա­կը երկ­րի քա­ղա­քա­կա­նու­թյան ան­քակ­տե­լի մաս է դար­ձել: Ժահրն անխ­նա ան­ցան­կա­լի սր­բագ­րում­ներ է ա­նում:
Օրն ա­վարտ­վեց: Ե­րե­կոն լց­ված է Նի­կո­լի ձայ­նով` դի­մակ կրե­լու, ձեռ­քերն ախ­տա­հա­նե­լու, սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան մա­սին: Ա­վե­լին` ՈՉԻՆՉ:
ՈՒ հի­շե­ցի Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի զար­մա­նա­լի կան­խա­տե­սու­մը. «Հա­յաս­տա­նում եր­կու սե­րունդ է ա­ճում կողք կող­քի, մե­կը` ազ­գա­մերժ, մյու­սը` «կոս­մո­պո­լիտ լևան­տին», ա­նի­դեալ, ձուլ­վող, ազ­գու­րաց, մայ­րե­նի լե­զուն ու­րա­ցող, կա­րիե­րիստ, մյուս սե­րուն­դը` թանձր, թունդ հայ­րե­նա­սեր, հայ­րա­կան օ­ջախ­նե­րին կառ­չած, գրա­բա­րյան: Մի օր այս սե­րունդ­նե­րը` հա­յերն ու այ­լա­սեր­ված­նե­րը, ի­րար փոր պի­տի թա­փեն»:
Ապ­րում ենք հենց այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը: Բայց փոր չպի­տի թա­փենք, որ­քան էլ այ­լա­սեր­ված­նե­րը հրահ­րեն: Թա­գա­վա­րակն է մաք­րե­լու այ­լա­սեր­ված­նե­րին:
Հազ­վա­գյուտ պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջան է, ո­րի մեջ մտել ենք հաղ­թա­նակ­նե­րից հե­տո:
Ժահ­րը փախ կտա մեր երկ­րից, ու կշա­րու­նա­կենք եր­գել դա­րի եր­գը, Վեր­նի­սա­ժի եր­գը` «Քա­րին արև նվի­րենք ու մի քիչ էլ Սեր», որ Ֆորշն է եր­գում:
Մա­հը միշտ էլ կա, պետք չէ շուտ ծե­րա­նալ:

Ա­կա­նա­վոր գրող է Լևոն Ջա­վա­խյա­նը՝ ա­զա՜տ, ան­կա՜խ մարդ: Հու­նի­սի 19-ին նշում է 70-ա­մյա­կը: ՈՒ­րա­խա­նալ է պետք, պատմ­վածք­նե­րի հե­րոս­նե­րի հետ մեծ տո­նախմ­բու­թյուն է պետք: Բայց տրտն­ջում է ծե­րու­թյանն ընդ­դեմ. «Իմ կյան­քում, որ մի լավ բան է լի­նում, միշտ հա­րամ է լի­նում: Ինձ հա­մար 70-ը սուրբ տա­րիք է, ու էս կա­րան­տի­նը հա­րամ ա­րեց, ոչ միայն կա­րան­տի­նը, այլև, ա­վե­լի շուտ, հա­մա­վա­րա­կը: Մարդ էլ ու­րա­խա­նա­լու, նպա­տակ դնե­լու, ե­րա­զե­լու, իր ապ­րա­ծը վա­յե­լե­լու տրա­մադ­րու­թյուն չի ու­նե­նում: Ես դա­րը կի­սե­ցի, մտա դա­րի մեջ: Դա­րը կի­սած, դա­րի մեջ ապ­րող մարդ եմ: Ե­թե կող­քիս թշ­վա­ռու­թյուն է, ա­ռա­վել ևս` հի­վան­դու­թյուն և մահ, ո՞նց կա­րե­լի է ու­րախ ու եր­ջա­նիկ լի­նել»:
Շնոր­հա­վոր, Վար­պետ, ծնունդդ, օրհ­նու­թյուն բո­լո­րիս, որ մերն ես, մեր կող­քին ես: Կանց­նեն դժ­վար այս օ­րե­րը: Գիրդ դարձ­րու լու­սատ­տիկ­ներ ու գրամ-գրամ շաղ տուր սր­տե­րին: Գր­չով, ի­մաստ­նու­թյամբ օգ­նիր մեզ պատ­մա­հոր «Ող­բը» մո­ռա­նա­լու: Դու հեռ­վից ես գա­լիս` քո ծնուն­դով կիս­ված մեծ դա­րի մի­ջից: Ա­լե­կո­ծիր սր­տե­րը Քա­մու­տա սա­րի հող­մե­րով:
Դու ես ա­սում. «Չգի­տեմ, հաս­տատ չգի­տեմ, միայն էն գի­տեմ, որ ծնն­դյան օ­րից մարդ­կու­թյան գե­րին եմ»:
Գրե­թե ա­մեն օր Սուրբ Լի­սը տես­նող մեր Մե­ծը: Լավ, է­լի քո խոս­քով ա­սեմ` մեր ՎԵՆ­ՁԸ:


Գա­գիկ Ե­ՂՅԱՆ

Դիտվել է՝ 4916

Մեկնաբանություններ