Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի «մեջքը» փոխքաղաքապետ Վիրաբյանն է
05.06.2020 | 00:42
Երևան քաղաքի 6 դպրոցի տնօրենների քաղաքապետարանը նկատողություն է հայտարարել: Պատճառն այն է, որ ավարտական դասարանների աշակերտները դպրոցում հրաժեշտի ցերեկույթ են կազմակերպել:
«2020-ի հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար Երևանի քաղաքապետի կարգադրություններով 6 դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել «նկատողություն» կարգապահական տույժ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: Ելնելով պարետի ցուցումներից ու երկրում ստեղծված իրավիճակից՝ տնօրենները, գուցե, մեղավոր են պատանեկան անմեղ ցերեկույթին «վայիս» չլինելու, շրջանավարտների համար խիստ հիշարժան օրը չփչացնելու հարցում: Բայց, վստահ եմ, երիտասարդների համար մինչև կյանքի վերջը նրանք համարվելու են ամենախիզախ ու սիրելի մարդիկ, որ, նախ և առաջ, մանկավարժի, ապա վերահսկողի հոգեբանությամբ են առաջնորդվել: «Իրատեսի» տեղեկություններով՝ թվով ավելի շատ դպրոցներում են ավարտական հանդիպում-միջոցառումներ կազմակերպվել, բայց «մեղքը ջարդվել է» այն տնօրենների վրա, որոնք քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ մտերիմ հարաբերություններ չունեն: Հանուն արդարության փաստենք՝ եթե հարցը վերահսկողությանն է վերաբերում, ապա թիվ մեկ պատասխանատուն ոչ թե դպրոցի տնօրեններն են, այլ՝ հենց հանրակրթության վարչության պետը: Առաջինը հենց նա պետք է հետևի պարետի ցուցումներին ու այնպես աշխատի տնօրենների հետ, որ նման հարցեր առաջ չգան: Մեր տեղեկություններով՝ Ստեփանյանը նկատողություն չի էլ ստանա, հնարավոր է վարչության այլ աշխատակիցների նկատմամբ տույժ-տուգանք կիրառվի, ընդհուպ՝ աշխատանքից որոշ մարդիկ ազատվեն, բայց Ստեփանյանը շարունակելու է օգտվել արտոնյալի իր կարգավիճակից: Նա փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի մտերիմն է, հենց փոխքաղաքապետն է ատամներով պահում դեռևս Տարոն Մարգարյանի ժամանակ նշանակված Ստեփանյանին: Հանուն արդարության հիշեցնենք նաև, որ Ստեփանյանի՝ վարչության պետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկա իշխանության բարձր էշելոնի ներկայացուցիչները հաճախ էին հիշեցնում նրա ՀՀԿ-ական լինելն ու 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերից մեկում հօգուտ «Հանրապետական» կուսակցության դիտորդական կեղծ առաքելություն իրականացնելը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ