Աստվածաշունչ մատյանից
06.03.2020 | 00:01
Դուք ասացիք. «Ինչու՞ այդպես»։ Նրա համար, որ Տերը ուխտ դրեց քո և քո երիտասարդության օրերի կնոջ միջև, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր։ Չէ՞ որ Տերը ձեզ մեկ մարմին և հոգի արեց նրա հետ։ Եվ ասացե՛ք, թե ուրիշ ի՞նչ է խնդրում Աստված, եթե ոչ` զավակ։ Զգու՛յշ վարվեցեք ձեր հոգու հետ. քո երիտասարդության օրերի կնոջը մի՛ թող։ «Իսկ եթե ատելու պատճառով արձակես նրան, ամբարշտությունը կծածկի քո խորհուրդը,- ասում է Իսրայելի Տեր Աստվածը։- Զգու՛յշ վարվեցեք և անհավատարիմ մի եղեք»,- ասում է Ամենակալ Տերը։
Մաղաքիայի մարգարեությունը 2. 14-16
Մեկնաբանություններ