Աղոթարան
18.02.2020 | 09:35
Մթության միջով ափերս
սառած
Դեպ քեզ եմ մեկնում`
անկենդան ու լուռ,
Կենդանի ջրից մի ումպ
անելու,
Անապատում այս չմոլորվելու:
Զարթնում է միջիս թռչունը պաղած,
Կենդանի ջրիդ անուշ ձայներից,
Թևերս բացում, վեր եմ սլանում
Դեպի սարերը` ամպերը հեռու։
….Ինձ հետ ե՛ս, Տեր իմ, թռչում եմ կրկին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ