Աղոթարան
14.02.2020 | 00:06
Դու առողջներին պետք չես, Տե՛ր, բնավ,
Կաղերն ու խուլերն են դեպի Քեզ վազում։
Ընդունի՛ր նրանց երթը ցավագին,
Գուրգուրիր նրանց վերքերն արյունոտ։
Տու՛ր համակերպվել ցավերին այդ լուրթ.
ՈՒլունքներ սարքիր նրանց արցունքից,
Կախի՛ր վզներից,
Որ ամեն անգամ
Քո սուրբ խորանի առջև ծնկելիս,
Լուռ խշխշացող արցունքներն անդուլ
Ապաշխարանքի մաքրություն բերեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ