Աղոթարան
11.02.2020 | 00:11
Տուր մեր ոտնատեղը
մեզ, Տեր,
Խոստումիդ հարմար,
Տուր մեզ ամրություն`
Քայլելու այս տաք
անապատներով:
ՈՒ երբ կծնկենք ու թառանչանքով
Երկինք կնայենք,
Երկարիր Ձեռքդ, բարեգութ Աստված,
Սուրբ գավազանով խփիր ժայռերին,
Ջուրը թող հորդա անապատներով,
Երկիրն իմ զարթնի,
ՈՒ ոտնատեղը գտնենք մենք կրկին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ