Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Քոբուլեթիում ավտովթարից 2 զբոսաշրջիկ է զոհվել, մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան

Քոբուլեթիում ավտովթարից 2 զբոսաշրջիկ է զոհվել, մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան
15.07.2019 | 00:08

Բաթումի-Քոբուլեթի ավտոճանապարհին երեկ երեկոյան ավտովթարի հետևանքով երկու մարդ է զոհվել՝ 40-ամյա տղամարդը մահացել է տեղում, կինը ծանր վերքերից մահացել է հիվանդանոցում: Նրանց երկու անչափահաս երեխաների վիճակը ծանր է գնահատվում: Հիվանդանոց են տեղափոխվել մեկ տասնյակից ավելի վիրավորներ՝ լրագրողներին ասել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն: Վթարը տեղի է ունեցել Քոբուլեթիի մոտ: Իրար են բախվել երեք ավտոմեքենա: 13 տուժածների թվում երկու վարորդը Վրաստանի քաղաքացիներ են, մյուսները արտասահմանցի զբոսաշրջիկներ, նախնական տեղեկություններով՝ արաբներ, լեհեր, հնարավոր է նաև իրանցիներ:

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ