Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Մայրական ապտակ

Մայրական ապտակ
17.04.2014 | 17:37

Իրանի Մազանդարան նահանգում դանակահարությամբ սպանված 18-ամյա Աբդուլլա Հուսեյինզադեի մայրը որդու մարդասպանին վերջին պահին ներել է և նրան պատժել՝ մեկ ապտակով: Սպանությունից 7 տարի անց պետք է իրականացվեր մարդասպան Բալալի մահապատիժը, երկու կողմերի ընտանիքները հավաքվել էին հրապարակում։ Շարիաթի օրենքներով մահապատժի դատապարտված Բալալի աչքերը կապել են և պարանոցին անցկացրել կախաղանի պարանը։ Մինչ բոլորը սպասում էին, որ դատապարտյալի ոտքի տակից քաշեն աթոռը, մոտեցել է սպանվածի մայրն ու ասել, որ ներում է նրան։ Մեղադրյալի մայրը գրկել է որդեկորույս կնոջը, իսկ փրկված մեղադրյալը համբուրել նրա ոտքերը։ Թե ինչ պատիժ է սպասվում Բալալին, դեռևս հայտնի չէ։

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ