Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն հիվանդ է քաղցկեղով

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն հիվանդ է քաղցկեղով
20.01.2014 | 14:24

Անցյալ շաբաթ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդ է և բուժման է մեկնել Գերմանիա: Նա 39 տարեկան է:

Երգչուհու՝ հասարակական կապերի տնօրեն Անիսա Աշիկը հերքել է տեղեկատվությունը և հայտարարել, որ երգչուհին բացարձակ առողջ է և գտնվում է Մայամիում: Ավելի ուշ, սակայն, երգչուհու քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելյովը, որն այդ պահին գտնվում էր Ժաննայի կողքին, տարածել է հայտարարություն:

«Այն, ինչը երկար ամիսներ մեր ընտանիքի գաղտնիքն էր, այժմ հասու է դարձել հասարակությանը: Այդ առումով մենք ցանկանում ենք վերջ տալ սպեկուլյացիաներին և կարծում ենք, որ նրա երկրպագուները պետք է իմանան ճշմարտությունը: Մեր ընտանիքը կանգնած է ծանր փորձության առաջ: Ժաննան հիվանդ է քաղցկեղով: Մենք շարունակում ենք պայքարել դրա դեմ և ոչ մի պահ չենք կորցնում մեր հավատը: Մենք բոլորին խնդրում ենք մեզ աջակցել բարի խոսքով և աղոթքով: Մոտ ապագայում, հուսով ենք, մենք ձեզ կհաղորդենք լավ լուրեր: Իսկ այժմ մեր միակ գերխնդիրն է՝ պայքարել Ժաննայի առողջության համար: Մաղթենք, որ կատարվի բարին»,- նշել է նա:

Ժաննա Ֆրիսկեն հայտնի դարձավ 1996 թ., երբ հանդես էր գալիս «Բլեստյաշչիե» աղջիկների խմբի կազմում: Այնուհետև երգչուհին նկարահանվել է «Երեկոյան դեպք», «Ցերեկային դեպք», «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» ֆիլմերում: Անցյալ տարվա ապրիլին երգչուհին Դմիտրի Շեպելյովից որդի էր ունեցել Մայամիում:

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ