Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Արվեստը հոգևոր մեծ արժեք է, որևէ մրցությունից դուրս»

«Արվեստը հոգևոր մեծ արժեք է, որևէ մրցությունից դուրս»
26.12.2013 | 13:15

Ռոքի սիրահաներին սիրված երգչուհի ԵՎԱ ՍՈՒՋՅԱՆՆ հայտնի է «Ադանա», «Հալելույա», «Բարսելոնա», «Արմենիա» և այլ երգերով: Ներկայումս «Empyray» ռոխ խմբի մեներգչուհին է:

-Եվա, մեր վերջին զրույցը կարծեմ մեկ տարի առաջ էր: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում ձեր ստեղծագործական կյանքում:
-Շատ բան է փոխվել: Այժմ «Empyray» ռոխ խմբի մեներգչուհին եմ, ինչի համար շատ ուրախ եմ: Այս տարի ես ունեցա նաև իմ առաջին սկավառակը` «Dream To Fly»-ը, որտեղ երգում եմ ամուսնուս հետ:
-Ամանորի համար ի՞նչ ծրագրեր ունեք....նոր երգ, համերգ: Ձեր երկրպագուների համար ի՞նչ եք պատրաստում:
-Այժմ «Empyray»-ի հետ աշխատում ենք նոր երգերի վրա: Նոր տարուն կունենանք նոր երգեր և իհարկե, կլինեն համերգներ: Իմ երգի սիրահարներին ուզում եմ ասել, որ անչափ կարոտում մեր համերգային հանդիպումներին: Նոր տարուն անպայման կհանդիպենք:
-Եվրատեսիլյան եռուզեռի մասին ի՞նչ կասեք: Համամի՞տ եք, որ կարող ենք հետևել այլ երկրների օրինակին և չմասնակցել այդ ծախսատար մրցույթին, որը գնալով քաղաքականացվում է ու հեռանում երգարվեստից:
-Ես միշտ էլ մտածել եմ, որ նման մրցույթները քաղաքականացված են, ծախսատար և այլն: Արվեստով չեն մրցում, քավ լիցի, արվեստը հոգևոր մեծ արժեք է, որևէ մրցությունից դուրս:
-Երգաշխարհի խնդիրներից ո ՞րը կառանձնացնեիք:
-Երգաշխարհի միակ խնդիրը բիզնեսն է: Դե դա, իհարկե, գլոբալ խնդիր է:
-Ի՞նչ եք զգում, երբ Գոռ Սուջյանը բեմում է:
-Ամեն անգամ Գոռին լսելիս չեմ կարողանում զսպել արցունքներս: Դա մի անբացատրելի զգացում է... Եթե այդ մասին խոսեմ, երկար կտևի:
-Ի՞նչ եք կարծում` հայկական ռոքը դրսում ասելիք ունի՞:
-Դրսում մեր ասելիքը հետաքրքիր կլինի այն դեպքում, երբ մենք կարողանանք նոր շունչ հաղորդել երաժշտությանը: Կարծում եմ հետաքրքիր կլինի, եթե այն համեմված լինի մեր ֆոլկով: Բայց, իհարկե, եթե համեմունքը շատ լինի, համից բան չեն հասկանա:
-Իսկ մենք ունե՞նք ռոք լսող հանդիսատես:
-Իհարկե ունենք ռոք լսող հանդիսատես, բայց վերջերս նկատել եմ անտարբերություն... պատճառն անհայտ է:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ