«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ազդեցիկ մարդկանց առաջին հորիզոնականում Սերժ Սարգսյանն է, ամենավերջում` Տիգրան Սարգսյանը

Ազդեցիկ մարդկանց առաջին հորիզոնականում Սերժ Սարգսյանն է, ամենավերջում` Տիգրան Սարգսյանը
04.12.2013 | 16:30

Այսօր, հրավիրված մամուլի ասուլիսում, սոցիոլոգ, «Նոյ» ֆիրմայի նախագահ Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ լրագրողներին ներկայացրեց հասարակության շրջանում անցկացված հարցումների արդյունքները, ըստ որի պարզվել է, թե ովքեր են այսօր Հայաստանի ազդեցիկ մարդիկ: Հայաստանում նման հետազոտություն առաջին անգամ է արվում: Այն անցկացվել է երկու էտապով` ազդեցիկ հեղինակություն ունեցող մարդիկ, ովքեր հասարակական կարծիք են կարողանում ձևավորել, և մարդիկ, ովքեր իրենց դիրքով մեծ կշիռ ունեն հասարակության մեջ: «Կազմել ենք 1274 հարցաթերթիկ, որտեղ առաջարկել են գործիչների տասներկու անուն: Շատ բարդ է այս հետազոտությունը, որի համար նախ պետք է ընտրել ճիշտ թիրախային խումբ, հակառակ դեպքում` շեղումներ կլինեն ու հարցումը ճիշտ ցուցանիշ չի արձանագրի»,-ասաց սոցիոլոգը:
Այսպիսով, ազդեցիկ մարդկանց առաջին հորիզոնականում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդում`ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երրորդ տեղում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այնուհետև` Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Ռոբերտ Քոչարյանը, Աղվան Հովսեփյանը, Սաշիկ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, Ռուբեն Հայրապետյանը, իսկ ամենավերջում վարչապետ Տիգրան Սարգսյանն է և մնացած հայտնի և անհայտ քաղաքական գործիչներն ու պաշտոնյանները, որոնց թվում են նաև` Սամվել Ալեքսանյանն ու Սուրիկ Խաչատրյանը:
Երկրորդ ցուցակում, որտեղ ներկայացված են հասարակական կարծիք ձևավորող մարդկանց անուններ` արվեստագետներ, լրագրողներ և քաղաքական կարևոր դեմքեր, դարձյալ առաջին տեղում է հայտնվել Սերժ Սարգսյանը, երկրորդում`«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, երրորդում` Գագիկ Ծառուկյան, ապա Նիկոլ Փաշինյանը:
Այս ցուցակում ընդգրկվել են նաև դերասան Վարդան Պետրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, լրագրողներ` Սաթիկ Սեյրանյանը, Պետրոս Ղազարյանը, Արմեն Դուլյանը, քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը, նույնիսկ` «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը ապա նոր` Կոմիտաս Վարդապետը և այլք:
Սոցիոլոգին հատկապես ուրախացրել է այն փաստը, որ ցուցակում հայտնվել են մեծաթիվ լրագրողներ. «Շատ լավ է, որ մարդիկ տալիս են այս անունները, ես լուրջ ոգևորություն ապրեցի, որ այս ցուցակում հայտնվել են լրագրողներ և նման գործունեություն ծավալող մարդիկ»,-լրագրողների հետ իր անթաքույց հիացմունքը կիսեց Գագիկ Սարգսյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ