Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե այսուհետ մինչև յոթ տարեկան երեխաների բժշկական ծառայությունը լինելու է վճարովի, ինչը լուրջ անհանգստություն էր առաջացրել հանրության շրջանում:
Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ով այսօր Ազգային ժողովում էր:
«Այդպիսի բան չկա ու չի կարող լինել»,-հակիրճ պատասխանեց նախարարը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ