11.04.2014|
00:24
ՈՒկրաինայի ողբերգական իրադարձությունների, ինչպես նաև Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման հարցերի քննարկման ժամանակ Երևանում, ըստ էության, երբեք չի արծարծվել Ղրիմի հայության թեման։ Տպավորություն էր առաջանում, որ Հայաստանում ոչ ոքի չի հետաքրքրում` թերակղզում հայեր կա՞ն, թե՞ ոչ, ինչո՞վ են նրանք ապրում, ինչո՞վ են շնչում, ի՞նչ են երազում։