Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 
  • Կանցկացվի երիտասարդ կոմպոզիտորների փառատոն

    Կանցկացվի երիտասարդ կոմպոզիտորների փառատոն

    11.01.2014| 17:23
    Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության երիտասարդական մասնաճյուղը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների «Resonance» փառատոնը, որը կմիավորի Հայաստանում և արտասահմանում բնակվող երիտասարդ հայազգի կոմպոզիտորներին` ստեղծելով ընդհանուր ստեղծագործական դաշտ, ինչը կնպաստի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հետագա զարգացմանն ու տարածմանը:
  • Ռաֆայել՝ Ռաֆայելի ձեռքով

    Ռաֆայել՝ Ռաֆայելի ձեռքով

    11.01.2014| 17:05
    Գրանադայի համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետի դասախոս Լուիս Ռոդրիգո Ռոդրիգես Սիմոնը վստահեցնում է, որ «Փոքր Մադոննան Ֆոլինյոյից» կտավը, որը համարվում է Վատիկանում գտնվող կտավի կրկնօրինակը, պատկանում է Ռաֆայելի վրձնին, գրում է El Pais-ը։ 16-րդ դարի նշանավոր նկարչի կտավում փոքրացված չափերով կրկնվում է Վատիկանում պահվող «Մադոննան Ֆոլինյոյից» ստեղծագործությունը։
  • Հայկական հետքը՝ լուսանկարների միջոցով

    Հայկական հետքը՝ լուսանկարների միջոցով

    11.01.2014| 16:48
    «Գյումրին` 2013թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում 2014թ. փետրվարի վերջին անցկացվելու է ԱՊՀ երկրների լուսանկարիչների բիենալե և հայկական ժառանգությունը ներկայացնող «Հայկական հետքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: Ցուցահանդեսին կմաս­նակ­ցեն նաև ԱՊՀ երկրների նկարիչներ և լուսանկարիչներ:
  • Փարաջանովյան տարի

    Փարաջանովյան տարի

    10.01.2014| 16:00
    Ըստ լուրերի` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կնվիրվի մեծանուն արվեստագետ Սերգեյ Փարաջանովին: Հիշեցնենք, որ անցյալ տարի հոբելյանական «Ոսկե ծիրանը» եզրափակվեց Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ (ֆիլմը հասցրել է շրջել աշխարհում, գրավել հանդիսատեսի և կինոգետների համակրանքը): 2013-ին «Ոսկե ծիրանը» համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ հանձնեց Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին:
  • Հավերժի ճամփորդը ճամփա է ելել

    Հավերժի ճամփորդը ճամփա է ելել

    09.01.2014| 13:37
    Լևոնը ջավախյան իմաստնության նորօրյա խտացումն էր, որը, պատմությունից սնվելով, արդիականությունը չի կորցնում: Բառի-խոսքի տիեզերքում տերուտնօրեն, հողի բույրն ու համը ճաշակած ռանչպար ու գրականության խոնարհ մշակ: «Գնում եմ Ծաղկաձոր»: Գնում էր Ծաղկաձոր աշխարհիկ կյանքի ունայնությունից հեռանալու ու իր գիրը շարունակելու, քանի որ գիրն էր, որ պիտի փրկեր աշխարհը: Այդպես է:
  • «Այդ վեպը, կարելի է ասել, իր կյանքի գործն էր»

    «Այդ վեպը, կարելի է ասել, իր կյանքի գործն էր»

    09.01.2014| 13:18
    Հունվարի 8-ին կյանքից անժամանակ հեռացավ անվանի գրող Լևոն Խեչոյանը: Տպագրության էր պատրաստվում գրողի «Մհերի դռան գիրքը» վեպը:
  • Երիտասարդ հայ կոմպոզիտորները հաղթում են միջազգային հեղինակավոր մրցույթներում

    Երիտասարդ հայ կոմպոզիտորները հաղթում են միջազգային հեղինակավոր մրցույթներում

    08.01.2014| 17:14
    Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունն այսօր մեծ տեղ է հատկացնում երիտասարդ ստեղծագործողներին։ Կոմպոզիտորների միության երիտասարդական սեկցիան ունի 37 երիտասարդ կոմպոզիտորներ, որոնց մի մասն ուսանել է արտասահմանում, դարձել միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթողներ, դափնեկիրներ, լավագույնս ներկայացնում են հայ կոմպոզիտորական դպրոցը։
  • Դենի դը Ռուժմոն. Դանիական երկու արքայազն

    Դենի դը Ռուժմոն. Դանիական երկու արքայազն

    08.01.2014| 10:54
    Սյորեն Կյերկեգորի կարիերան ծավալվել է տասներկու տարվա ընթացքում՝ որպես մի եզակի, բուռն, իր առաջընթացի մեջ ամեն վայրկյան անողոքելիորեն պատճառաբանված մի դրամա: Նրա առաջին նշանակալից երկը՝ «Այլընտրանքը», տպագրվեց 1843թ., երբ երեսուն տարեկան էր, և մեծ հաջողություն ունեցավ: Բայց այնուհետև, երբ նրա գրքերը լույս տեսան արագացված հաջորդականությամբ՝ տարին երեք-չորսը, և հնարա¬վորություն ստեղծվեց, որ նրան ավելի լավ ճանաչեն, ապա հասարակությունը զարհուրած մի կողմ քաշվեց:
  • Բարձրաձայն խոհեր հին ու նոր տարվա միջակայքում

    Բարձրաձայն խոհեր հին ու նոր տարվա միջակայքում

    07.01.2014| 21:28
    irates.am-ի ընթերցողներին իր խոհերն է ներկայացնում արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ ԿԱՐՈՅԱՆԸ:
  • Կաննի կինոփառատոնը կգլխավորի կին

    Կաննի կինոփառատոնը կգլխավորի կին

    07.01.2014| 13:58
    2014 թվականի Կաննի կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: