ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նվաղած ձայներ

Նվաղած ձայներ
21.08.2024 | 00:09

Աստծո կանչը

Օգոստոսի 21

«Տեսեք` ամեն ինչ նոր եմ դարձնում»: Միայն երկրային իրականությանը գամված հոգին է, որ չի կարողանում սավառնել: Այն օրհնությունը և այն ուրախությունը, որ ուղարկում եմ ձեզ` ձերբազատվելու համար աղքատությունից ու սրտի ծանրությունից, պետք է թուլացնի ու կտրի մի կապ` ձեզ երկրին կապող:

Այդ կապերն են, որ կաշկանդում են ձեզ: Իսկ ձեր ուրախությունը նշանակում է բարձրանալ ու լինել ուրախության ու գոհության տարածքում:

Փետրաթափ թևերը կարող են փետուրներ ունենալ վերստին, նվաղած ձայները կարող են ստանալ մինչ այդ իրենց անծանոթ ուժ ու գեղեցկություն: Այլոց օգտակար լինելու ձեր գործադրած ջանքը շուտով կլցնի ձեզ հրճվանքով, եթե նույնիսկ ձեզ արդեն թվա, թե այլոց օգտակար լինելը ձեզ այլևս ուրախություն չի պատճառում:

Դուք որքան էլ մտածեք, որ արդեն շատ եք սպառվել. հոգնել ու ցավերով բեռնավորվել. բայց ահա, Ես ասում եմ. «Ահավասիկ, ամե՛ն բան նոր եմ դարձնելու»: Այս խոստումը պետք է կատարվի: Ինչպես մի ժամանակ այնքան սիրով խոսեցի ձեզ, այսօր էլ նույն ձևով, աղմուկներից հոգնած ձեր ականջներին, այսքան մոտիկից կրկնում եմ. «Ի՛նձ մոտ եկեք, ո՛վ հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, և Ես ձեզ հանգի՛ստ պիտի տամ»:

Մո՛տ եկեք, ի՛մ սիրելիներ:

Դիտվել է՝ 2785

Մեկնաբանություններ