-
19.05.2020|
01:32
Բանաստեղծ, թարգմանիչ ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ստեղծագործությունները հանդիպում են գրական ամենատարբեր պարբերականներում: Նրա թարգմանությամբ ընթերցողի սեղանին են դրվել Մարկ Տվենի «Թոմ Սոյերը՝ խուզարկու» և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գրքերը («Դարակ» հրատարակչություն): Պոեզիան, մեր ժամանակը, մեկուսացում, ծրագրեր՝ կապված արվեստագիտության և զբոսաշրջության համադրման հետ: Զրույցը այս թեմաների շուրջ է:
-
19.05.2020|
01:26
Արդեն բոլորին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի ազգային գրադարանում (ՀԱԳ). հրդեհվել-ոչնչացվել է թվայնացված արխիվը` հազարավոր ընթերցողների Հայաստանում, Սփյուռքում և օտար հայագետների զրկելով առցանց կարդալ-աշխատելու հնարավորությունից:
-
18.05.2020|
16:27
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մամուլիսի ժամանակ նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող թատրոններին ու թանգարաններին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի՝ աշխատավարձերը վճարելու համար։
-
17.05.2020|
12:17
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երիտասարդական պալատը վերականգնվելու է այնպես, ինչպես որ կար: Տեղեկացնում է goodlookingnews.ru-ը՝ հղում անելով «Փաստ» թերթին:
-
16.05.2020|
11:58
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) մայիսի 18-ին առցանց ձևաչափով ներկայացնում է 2020-ի Թանգարանների միջազգային օրվան նվիրված ծրագիր:Համաշխարհային պանդեմիայով պայմանավորված՝ 2020 թվականի մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրը, ամբողջ աշխարհում նշվում է առցանց ձևաչափով։
-
15.05.2020|
01:33
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր խմորումներ են հասունանում: «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի վերանայման փորձն ընկրկեց՝ հանդիպելով ընդվզման ու բողոքի: Վերջին նորությունները թանգարանային ֆոնդի վերանայմանն են վերաբերում, ինչը, ոլորտից քաջատեղյակ անձանց կարծիքով՝ ապատեղեկատվություն, թանգարանային կարգի խախտում, հեռահար նպատակներ է ենթադրում: Մեր զրուցակիցը պատմական գիտությունների դոկտոր, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆՆ է:
-
15.05.2020|
01:17
Այսօր, հիմնահատակ ավերվելուց և դարեր շարունակ հողի հաստ շերտով ծածկված մնալուց հետո Զվարթնոցի վեհաշուք տաճարի քանդակազարդ սյուների պատառիկներին նայելիս ակամա ապշում ես մարդկային ստեղծագործ մտքի կատարելությունից և հասկանում, թե ինչու պատմիչները հայկական ճարտարապետության և ոչ մի հուշարձան չեն պատկերում այնպիսի հիացմունքով, ինչպես Զվարթնոցը։
-
15.05.2020|
01:11
«Ֆանտաստիկ գեղեցկությունը» Այվազովսկու «Փոթորիկ» նկարում էր արտացոլված, որը վրձնել էր ծովանկարչության հանճարը 1872-ին։ Երրորդ Հանրապետության ոչ նախկին, ոչ էլ ներկա բարձրագույն կառավարիչները նման սխրանք չեն գործել, այն է` չեն գնել որևէ նշանավոր ստեղծագործություն և չեն նվիրաբերել Հայաստանի ազգային պատկերասրահին, Սարյանի և Քոչարի, Գորկու և Կոջոյանի, Կալենցի և այլոց թանգարաններին։
-
15.05.2020|
00:47
«Իրատեսի» հյուրը դերասան, բեմադրիչ ԺԻՐԱՅՐ ԲԱԲԱԶՅԱՆՆ է: Նրա գործունեության շրջանակները շատ լայն են, նա ապրել և աշխատել է աշխարհի տարբեր երկրներում: Նաև հետաքրքիր պատմություն ունի արվեստագետի գերդաստանը: Այս հարցերին ենք մասնավորապես անդրադարձել մեր զրույցի ընթացքում:
-
15.05.2020|
00:40
2018-ին քաղաքական վերադասավորումները հեղափոխություն անվանող մերօրյա իշխանություններին հաճելի է լսել քծնող ու շողոքորթող մանկավարժների դիֆիրամբները՝ ուղղված «անսխալական» կառավարիչներին: