ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Քա­նի դեռ ի­րենց ե­րա­կը չեն կտ­րել, չեն զգա­լու, որ ա­ր­յուն է հո­սում»

«Քա­նի դեռ ի­րենց ե­րա­կը չեն կտ­րել, չեն զգա­լու, որ ա­ր­յուն է հո­սում»
09.10.2020 | 01:15

«Ի­րա­տե­սի» հյու­րը բա­նաս­տեղծ ԲԱԳ­ՐԱՏ ԱԼԵ­ՔՅԱՆՆ է: Թե­ման՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան նոր պա­տե­րազ­մը:

-Ի՞նչ են ա­նում գրող­նե­րը, առ­հա­սա­րակ, մտա­վո­րա­կան­ներն այս օ­րե­րին:
-Ես ընդ­հա­նուր չեմ խո­սի, ո­րով­հետև յու­րա­քան­չյուր մարդ, յու­րա­քան­չյուր հայ մարդ այ­սօր իր կեր­պա­րի մեջ է, իր լի­նե­լու­թյան մեջ է, և ընդ­հան­րա­կան մեն­քի մեջ: Այդ­պի­սին պետք է լի­նի հենց գրո­ղը, ե­թե նա այդ­պի­սին չէ, ու­րեմն գրում է գրե­լու հա­մար: Ես որևէ բան չեմ ու­զում ա­սել գրող­նե­րի մա­սին, ո­րոնք այ­սօր, և ե­րեկ, և վա­ղը-մյուս օ­րը դար­ձյալ պետք է լի­նեն և՛ գր­չի հետ, և՛ զեն­քի հետ: Կար­ծում եմ՝ գրո­ղը, նկա­րի­չը, քան­դա­կա­գոր­ծը… մշա­կու­թա­յին գոր­ծիչն այ­սօր պետք է լի­նեն այն­տեղ, որ­տեղ նրանց կա­րի­քը կա, որ­տեղ մի թույլ օ­ղակ կա, մի թույլ բջիջ կա, որ­տեղ կա­րիք կա ոգևոր­ման: Ա­վե­լաց­նել չեմ կա­րող, ո­րով­հետև այն­քան բան կա ա­սե­լու, այն­քան բան կա չաս­ված, որ դժ­վա­րա­նում եմ սկիզ­բը գտ­նել, վեր­ջին չեմ էլ մտա­ծում հաս­նել:
-Ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի պոե­զիան մեր օ­րե­րում:
-Եր­բեք տուրք չեմ տվել և չեմ էլ տա այն մտայ­նու­թյա­նը, որ գրո­ղը պետք է սյու­ժեի տե­սա­կե­տից ինչ-որ պլա­նա­վոր­ված գործ կա­տա­րի: Նախ, ո­րով­հետև, գրող պլա­նա­վոր­ված չեն դառ­նում, գրող ծն­վում են Աստ­ծո կա­մոք: Ե­թե իս­կա­պես գրող է, չեմ կար­ծում, թե նրան պետք է ուղ­ղոր­դել, դաս­տիա­րա­կել: Ա­յո, ընդ­հա­նուր ու­սում­նա­կան դաս­տիա­րակ­չա­կան պրո­ցե­սում թրծ­վում է որ­պես մարդ, որ­պես մտա­վո­րա­կան, բայց որ­պես ան­հա­տա­կա­նու­թյուն, ազգ-ա­նուն չի գնում հող դառ­նա­լու, այլ մար­տն­չե­լու, պոե­զիա հա­ղոր­դե­լու, գնում է քնք­շո­րեն մե­կին սի­րե­լու, գնում է պայ­թեց­նե­լու… Ես այ­սօր՝ այս պա­հին, կար­ծում եմ՝ ռում­բից պա­կաս ի­րա­վի­ճա­կում չեմ, ո­րով­հետև որ­տեղ ինձ նե­տեն, ես կպայ­թեմ, կպայ­թեմ թշ­նա­մուն ոչն­չաց­նե­լու հա­մար: Ե­թե հարկ լի­նի, ա­փե­րիս մեջ կպա­հեմ մո­րը, ման­կի­կին, նրան, ով թշ­նա­մու պի­տա­կի տակ չի ապ­րում, այլ ապ­րում է որ­պես մարդ և որ­պես երկ­րագն­դի մի մաս­նիկ: Մեր մուտք գոր­ծող դու­ռը շատ նեղ է, իսկ դուրս ե­կող ել­քե­րը շատ շատ են: Ել­քը միշտ մեծ է:
-Բո­լոր դեպ­քե­րում, ու­նե՞ք պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով գոր­ծեր:
-ՈՒ­նեմ Ար­ցա­խի մա­սին բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ ու դրանք վա­ղուց եմ գրել: Դա շն­չա­ռու­թյան և ապ­րե­լու նման մի բան է, կրկ­նում եմ, այն ինչ գր­վել է, ոչ թե պլա­նա­վոր­ված է ե­ղել, այլ գր­վել է, ո­րով­հետև չէր կա­րող չգր­վել: Դա իմ՝ հայ մար­դու ըմ­բոս­տու­թյունն է: Ես եր­կու ան­գամ գնա­ցել եմ զին­կո­մի­սա­րիատ հեր­թագր­վե­լու, ա­սում են՝ տա­րիքդ չի հա­մա­պա­տաս­խա­նում: Պատ­րաստ եմ ցան­կա­ցած պա­հի մեկ­նե­լու: Բայց ու­զում եմ շու­տա­փույթ կեր­պով ա­վարտ­վի պա­տե­րազ­մը, ո­րով­հետև մեր հրա­շա­լի զա­վակ­նե­րին է տա­նում: Ա­մեն օր դո­ղէ­րոց­քի մեջ եմ. նրանք մաս-մաս մեր մարմ­նից են գնում, մեր սր­տով են աշ­խա­տում, մեր հո­գում են ապ­րում: Այս օ­րե­րին ես զգում եմ մեր լեռ­նե­րի շար­ժում­նե­րը, մեր պա­պե­րի հա­յացք­նե­րը. նրանք բո­լո­րը հի­մա պատ­մա­կան բո­լոր ժա­մա­նակ­նե­րից, անց­քե­րից նա­յում են, թե ինչ հրաշք­ներ են գոր­ծում ի­րենց սե­րունդ­նե­րը: Մեզ այ­սօր հե­քիաթ պետք չէ, ա­ռաս­պել պետք չէ, մեր զին­վո­րա­կան­նե­րը, պա­տա­նյակ­նե­րը, ո­րոնք հար­սա­նիք չեն տե­սել, բայց մահ­վան հետ հար­սան­քի են մտել, ի­րենց է­պոսն ու ա­ռաս­պելն են ստեղ­ծում ա­մեն օր, ա­մեն վայր­կյան: Նրանց դեմ­քի, ժպիտ­նե­րի, մար­մին­նե­րի վրա ինչ-որ գերբ­նա­կա­նա­կու­թյուն, հան­դի­սա­վո­րու­թյուն կա, ո­րը շատ ա­վե­լի բարձր է, քան հպար­տու­թյու­նը, քան կո­չում­նե­րը, շքան­շան­նե­րը: 18-20 տա­րե­կան պա­տա­նի­ներ են, բայց ար­դեն հա­սուն մար­դիկ են: Ար­դեն մի քա­նի հե­րոս­ներ ու­նենք:
-Պա­տե­րազ­մա­կան այս ի­րա­վի­ճա­կից ի՞նչ ելք եք կան­խա­տե­սում:
-Մենք հաղ­թե­լու ենք, ու­րիշ ելք չկա, ոչ թե հաղ­թե­լու ենք, այլ հաղ­թում ենք ա­մեն օր: Մեղքն ու մե­ղա­վո­րու­թյու­նը հաղ­թա­կան պայ­քա­րից հե­տո ա­վե­լի ստույգ կի­մա­նանք: Ա­լիևնե­րը, էր­դո­ղան­նե­րը ծա­րա­վի են հա­յի ա­րյան, ընդ­հան­րա­պես, մար­դու ա­րյան: Չգի­տեմ՝ ա­ռա­ջա­դեմ մարդ­կու­թյունն ի՞նչ է մտա­ծում, որ դրանց մշ­տա­պես տեղ է տա­լիս, այդ հրեշ­նե­րին չի պատ­ժում: Ամ­բողջ Արևել­քը խառ­նել են ի­րար, հի­մա էլ՝ Կով­կա­սը, և հաս­կա­նա­լու հա­մար, թե որն է նրանց վեր­ջին նպա­տա­կը, դի­վա­նա­գետ լի­նել պետք չէ, հա­սա­րակ քա­ղա­քա­ցին էլ գի­տի: Եվ ձեռ­քը չեն բռ­նում. քա­նի դեռ ի­րենց ե­րա­կը չեն կտ­րել, չեն զգա­լու, որ ա­րյուն է հո­սում: Բայց ես մի բան գի­տեմ՝ մեր ժո­ղո­վուր­դը մարդ­կու­թյա­նը տր­ված հրաշք­նե­րից մեկն է, և այ­սօր մարդ­կու­թյա­նը դաս է տա­լիս: Ինքն ի­րեն չի տա­լիս, ինքն իր դա­սը վա­ղուց է ստա­ցել՝ անց­նե­լով բա­զում գող­գո­թա­նե­րով: Մեր ժո­ղովր­դի մե­ծա­գույն դասն այն է, որ ե­թե դու ազգ ես ու ցան­կա­նում ես ապ­րել, ու­րեմն կապ­րես: Որ­քան էլ ճա­նա­պար­հը խր­թին լի­նի, որ­քան էլ դժ­վա­րին հար­թու­թյան վրա ենք այ­սօր, ճշ­մար­տու­թյու­նը հաղ­թա­կան ելք կբե­րի, և մենք ազ­գո­վին կցն­ծանք:

Ար­ցախ աշ­խար­հից առ Աստ­ված

Խո­սել չեմ կա­րող, դու ինձ աչ­քե­րով լսիր՝ աչ­քե­րից,
Ես այդ չեմ լսում, դա քարն է ան­վերջ ծան­րա­նում վրաս,
Գի­շե­րը վառ­վեց հարևան լուս­նի նենգ հղա­ցու­մից
Սո­վո­րու­թյուն­նե­րը մնա­ցին դար­ձյալ գոր­ծող պա­տու­հաս:

Բավ է, այ­րա­խաչ ո­գի տուր, ա­րյան ծախ­սի նոր հնոց,
Թող վա­խը զարկ­վի գի­տակ­ցու­թյան խոր թմ­րաու­ղե­ղում,
Խոս­քի մոտ չգա այ­սօր՝ հին ու նոր և ոչ մի գո­րով,
Ես այ­սօր՝ մահ­վան շո­յան­քով զուգ­ված հա­մաս­տե­ղու­թյուն:

Բավ է, բա­վա­կան՝ ա­զա­տիր դու ինձ իմ այս լի­նե­լուց,
Վե­հո­րեն փռ­ված քո հա­յաց­քը տուր իմ խո­յանք­նե­րին,
Կամ՝ ծո­վաստ­ղի պես իմ սիր­տը նն­ջի՝ ի մե­ռե­լոց,
Կամ՝ հա­վերժ հա­րյա՜վ ծո­վից ծով օրհ­նյալ Հա­յաս­տա­նը իմ:


Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 9608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ