ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին»

«Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին»
25.09.2020 | 00:31

ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ, ՈՐ ԿԱՆ­ԽՈ­ՐՈ­ՇԵՑ ՇԱՏ ԲԱՆ


Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան հետ եր­կար տա­րի­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հայ մշա­կույ­թի նվի­րյալ, հրա­պա­րա­կա­գիր ՎՐԵԺ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱ­ՆԻՆ ժա­մա­նա­կին բե­րեց գե­ղար­վես­տի հան­դես հիմ­նե­լու գա­ղա­փա­րին։ Չար­չա­րան­քին ա­պաշ­խա­րանք ե­ղավ «Կեր­պար­վեստ կենտ­րո­նը», սա­կայն խն­դի­րը միայն ամ­սա­գի­րը երկ­նե­լը չէր։ Այն ըն­դա­մե­նը մեծ ճա­նա­պար­հի սկիզբն էր մի պարզ հա­վաստ­մամբ՝ շատ ա­վե­լի դժ­վա­րը հղա­ցա­ծի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ա­պա­հո­վելն է։ Ի դեմս ԳՐԻԳՈՐ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ ու ՆԱԻ­ՐԱ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ` «Ի­րա­տե­սի» հո­վա­նա­վոր ա­ջով բա­րե­բախ­տա­բար հայ­տն­վե­ցին գա­ղա­փա­րա­կից­ներ, ո­րոնց հա­մար ոչ պա­կաս թանկ էր հայ մշա­կույթն ու ար­վես­տը հան­րու­թյան ա­վե­լի լայն շեր­տե­րի սե­փա­կա­նու­թյու­նը դարձ­նե­լը։
Առ մշա­կույթն ու­նե­ցած սույն ա­մուս­նա­կան զույ­գի նա­խան­ձախն­դիր վե­րա­բեր­մուն­քի ար­դյուն­քում Վրեժ Ա­ռա­քե­լյա­նի ջան­քե­րը շու­տով շատ ա­վե­լի ա­ռար­կայ­նա­ցան։ Կարճ մի­ջո­ցում «Կեր­պար­վեստ կենտ­րոն» ամ­սա­գի­րը փո­խա­կերպ­վեց «Ռոս­լին» ար­վես­տի հան­դե­սի՝ հըն­թացս ճա­նա­պարհ բա­ցե­լով նո­րա­նոր մտահ­ղա­ցում­նե­րի, գա­ղա­փար­նե­րի։ Հե­տաք­րք­րա­կան է, որ դրանք միա­կողմ ըն­թաց­քի չէին։ Մաս­նա­վո­րա­պես «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս», պատ­վո ա­տյա­նի ան­դամ­ներ (պատ­վա­նու­նի հղա­ցու­մը Վրեժ Ա­ռա­քե­լյա­նինն է) Գրի­գոր Մով­սի­սյան-Նաի­րա Կա­րա­պե­տյան զույ­գի ա­ռա­ջարկն էր «70 ճա­նա­պարհ՝ դե­պի Տա­ճար» խոր­հր­դան­շա­կան վեր­տա­ռու­թյու­նը կրող գա­ղա­փա­րը՝ նե­րա­ռյալ Ար­ցախ աշ­խար­հը. ըն­տր­վում է հա­յաս­տա­նյան տա­սը տա­րա­ծաշր­ջան, դրան­ցից յու­րա­քան­չյուր գոր­ծուղ­վում է յո­թա­կան նկա­րիչ՝ ա­մեն մե­կին եր­կու կտավ երկ­նե­լու ա­ռա­ջար­կով։ Ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­յե­ցո­ղու­թյամբ աշ­խա­տանք­նե­րից մե­կը մնում է նրանց սե­փա­կա­նու­թյուն, մյու­սը նե­րառ­վում է ընդ­հան­րա­կան «պա­հուստ»։ Ծրագր­ված պլե­ներ­նե­րի հան­րա­գու­մա­րում նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ­ներն ար­դեն իսկ 2021-ի հա­մար ու­նե­նում են 70 ստեղ­ծա­գոր­ծո­ղի մտամբ ու ձե­ռամբ ստեղծ­ված նույն­քան կտավ (յու­րա­քա­նյուր պլե­ներ են­թադ­րում է ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի նոր կազմ), ո­րոնք մեկ­տեղ­վե­լու են մեկ ցու­ցա­հան­դե­սում՝ Հա­յաս­տան աշ­խար­հը ներ­կա­յաց­նե­լով բնաշ­խար­հի ու պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հնա­րա­վոր բազ­մա­դե­մու­թյամբ, ո­գե­ղե­նու­թյամբ, հոգևոր նկա­րագ­րով, ար­ժե­հա­մա­կար­գա­յին ցու­ցիչ­նե­րով՝ դառ­նա­լով յու­րօ­րի­նակ ըն­թեր­ցա­րան, խո­նար­հում-խն­կար­կում հայ­րե­նի ե­զեր­քի։


Այդ պլե­ներ­նե­րի ևս մի քա­նի յու­րա­հատ­կու­թյուն­նե­րի մա­սին։
Դրանք հղաց­ված են ոչ միայն որ­պես մեկ ընդ­հան­րա­կան ցու­ցա­հան­դե­սի «հումք» ու հենք։ Քավ լի­ցի, հե­ղի­նակ­նե­րը շատ ա­վե­լի լայ­նա­խոհ են ե­ղել նա­խա­տե­սա­ծում. ու­նե­ցել են ար­վես­տա­նո­ցի նեղ պա­տե­րից ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին ևս մեկ պա­տեհ ա­ռի­թով «դուրս» բե­րե­լու, բնու­թյան գիրկ տա­նե­լու, նրա ու, ին­չու ոչ, նաև ի­րար հետ առ­նչ­վե­լու և ա­ռե­րես­վե­լու, ինչ-որ ա­ռու­մով ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հան­գիս­տը կազ­մա­կեր­պե­լու խն­դիր ու, պի­տի ա­սել, հա­ջո­ղել են։
Այս պլե­նե­րը մե­կե­նաս­նե­րի ցան­կու­թյամբ գու­մար­վեց Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ակա­դե­մի­ա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­կան նկա­րիչ­ներ Փա­րա­վոն Միր­զո­յանի, Ա­րամ Ի­սա­բե­կյա­նի, նկա­րիչ­ներ Ա­վե­տիք Ա­վե­տի­սյանի, Ղա­զար Ղա­զա­րյանի, Գա­րիկ Մա­նու­կյանի, Սու­րեն Սա­ֆա­րյանի և Մե­խակ Էլ­բա­կյանի մաս­նակ­ցու­թյամբ, ար­վես­տա­բան­ներ Քրիս­տի­նե Սարգ­սյանի, Սիլ­վիա Մա­նու­չա­րյանի լու­սա­բան­մամբ: Պլեները երկ­րորդն էր, կրում էր «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» խո­րա­գի­րը։ Ա­ռա­ջի­նը ե­ղել էր մեկ ա­միս ա­ռաջ, Սյու­նյաց աշ­խար­հում՝ փա­ռա­հեղ Տաթև վա­նա­կան հա­մա­լիր կենտ­րո­նով ու հա­րա­կից բնաշ­խար­հով։ Ի դեպ՝ հենց Տաթև հոգևոր կենտ­րոնն էլ պայ­մա­նա­վո­րել էր ա­ռա­ջին պլե­նե­րի խո­րա­գի­րը՝ «Սյու­նյաց զար­դը. Տաթև»։


Սա­կայն, որ­պես ար­դեն իսկ կա­յա­ցած ի­րո­ղու­թյուն, Տաթևում ե­ղած պլե­նե­րը թող­նենք հան­գիստ, գանք դի­լի­ջա­նյան ոչ պա­կաս հրաշք բնաշ­խար­հով Հա­ղար­ծին, որ­տեղ մեկ­տեղ­ված են նա­խաս­տեղծ աշ­խարհն ու մար­դու ա­րար­չա­գոր­ծու­թյան ծնունդ Հա­ղար­ծին վա­նա­կան հա­մա­լի­րը։ Այս­տեղ թերևս ի­մաստ էլ չու­նի հի­շեց­նել, թե իր ա­ռան­ձին կամ ընդ­հան­րա­կան ըն­կալ­ման մեջ նկա­րիչ­նե­րի քա­նի-քա­նի սերն­դի ո­գեշ­նչ­ման աղ­բյուր են ե­ղել դի­լի­ջա­նյան բնաշ­խարհն ու նրա քա­րե­ղեն հա­ման­վագ Հա­ղար­ծի­նը և դեռ քա­նի-քա­նի սերն­դի ո­գեշ­նչ­ման աղ­բյուր են լի­նե­լու։ Շատ ա­վե­լի կարևորն այն է, որ իր բազ­մա­թիվ անդ­րա­դարձ­նե­րի մեջ եր­բեք և ոչ մե­կում այն չի կրկն­վել ու կրկն­վե­լու, քան­զի յու­րա­քան­չյուր ստեղ­ծա­գոր­ծող բե­րել ու բե­րե­լու է տե­սա­ծի, զգա­ցա­ծի, ապ­րա­ծի ի՛ր ըն­թեր­ցու­մը, գույ­նի, լույ­սի, ի­րա­կա­նու­թյան, պատ­կե­րի խոր­քի ի՛ր ըն­կա­լու­մը, դրած վրձ­նա­հար­վա­ծի ու սե­փա­կան սր­տի բա­բա­խի ի՛ր ներ­դաշ­նա­կու­մը։

ՆՍՏԵԼ ԵՆՔ ՄԻ ԿՏՈՐ ՀԱ­ՑԻ
Ե­րե­կո է։ Տեղ ենք հա­սել, նս­տել մի կտոր հա­ցի։
Նս­տել աս­վա­ծը շատ քիչ է ե­ղա­ծի խոր­քը մեկ­նե­լու, ըն­թեր­ցո­ղին հնա­րա­վո­րինս ամ­բող­ջա­կան հասց­նե­լու հա­մար։ Հա­սա­րակ­նե­րիս թող­նե­լով մի կողմ՝ սա նկա­րիչ­նե­րով մեկ­տեղ­ված սե­ղան է այդ նույն նկա­րիչ­նե­րի մի շատ կարևոր ա­ռանձ­նա­ցու­մով։ Ի դեմս Փա­րա­վոն Միր­զո­յա­նի ու Ա­րամ Ի­սա­բե­կյա­նի, սե­ղա­նին եր­կու... քուրմ կա։ Քուրմ՝ ոչ միայն վաս­տա­կի կշ­ռով (հի­շենք նրանց ու­նե­ցած ժո­ղովր­դա­կա­նի կո­չու­մը), այլև տա­րի­նե­րի ըն­թաց­քում դարս­դարս­ված ի­մա­ցու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված խոր­քա­յին ըն­կա­լում­նե­րով։
...Նս­տել ենք մի կտոր հա­ցի... Ի­րա­կա­նում նս­տել ենք ի­մաս­տա­սա­ցու­թյան մի հրա­շա­լի դա­սի, ո­րին մաս­նա­կից լի­նե­լու եր­ջան­կու­թյու­նը պի­տի ու­նե­նալ, ու ա­վե­լի քան ու­զում ես այս փա­ռա­հեղ նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ­նե­րին ա­սել. «Եր­կար արև ձեզ ձեր հղա­ցում­նե­րում, որ այս­քան փոր­ձի ու ի­մաստ­նու­թյան կող­քին այս­քան ջա­հել, վա­րար ա­րյուն եք կա­րո­ղա­ցել բե­րել՝ դառ­նա­լով հե­ղի­նա­կը մի նա­խա­ձեռ­նու­թյան, ո­րը լի­նե­լու է հայ­րե­նի­քի մի նոր ըն­թեր­ցում, որ­տեղ մար­դաս­տեղծ կա­ռույ­ցը, կո­թողն ու ա­րար­չաս­տեղծ բնու­թյունն ու­նե­նա­լու են տար­բեր գու­նա­յին հան­դերձ, խորք, միտք ու բո­վան­դա­կու­թյուն, քան­զի Ա­րա­րի­չը, որ իր բե­ռը փոքր-ինչ թեթևաց­նե­լու մի­տու­մով այս մարդ­կանց մեջ դրել է իր ստեղ­ծա­ծի, հղա­ցա­ծի փո­խան­ցո­ղի գոր­ծա­ռույթ­նե­րի մի մա­սը, նրան­ցից յու­րա­քան­չյու­րին ստեղ­ծել է ի­րենց բազ­մա­դե­մու­թյան, ըն­կալ­ման խոր­քայ­նու­թյան մեջ»։

ԹՎՈՒՄ Է՝ ԻՆՉ ՏԱՐ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ԿԱ­ՐՈՂ Է ԼԻ­ՆԵԼ
Ա­ռա­վոտ է։ Արևն ար­դեն ինչ-որ տեղ մի փոքր էլ զայ­րա­ցած վրա­յիցս քա­շում, դեն է շպր­տում վեր­մա­կը՝ հաս­կաց­նե­լով՝ գե­նե­րա­լի լա­վա­գույն կես չես, որ արթ­նա­նաս ու­զածդ ժա­մին։ Հագն­վում, ներքև եմ իջ­նում։ Ի­րար կող­քի դիր­քա­վոր­վել են միան­գա­մից ե­րեք հո­գի՝ Ա­րամ Ի­սա­բե­կյա­նը, Ա­վե­տիք Ա­վե­տի­սյա­նը, Գա­րիկ Մա­նու­կյա­նը։ Ա­ռա­ջին եր­կու­սի կտա­վում Հա­ղար­ծի­նի վա­նա­կան հա­մա­լիրն է` ծա­ռերն ու առ­հա­սա­րակ կա­նաչ զանգ­վա­ծը հետ տա­րած խո­շոր վրձ­նա­հար­ված­նե­րով, ու ապ­շում ես. նույն դիր­քից, նույն դի­տան­կյու­նից որ­տե­ղի՞ց այս­քան ի­րա­րից տար­բեր դիտ­ված բա­ներ՝ նր­բե­րանգ­նե­րի այս­քան տար­բեր բոց­կլ­տու­մով։ Ինչ վե­րա­բե­րում է եր­րոր­դին, տե­սա­ծը հե­ռու հեռ­վից ե­կե­ղե­ցու գլ­խին հա­րա­բե­րա­կա­նո­րեն կախ­ված ժայ­ռի բեկ­վա­ծու­թյուն է, իր հեր­թին ժայ­ռի գլ­խին ե­ղած ամ­պի հո­վա­նիով, որ ա­մեն վայր­կյան շար­ժի մեջ է։
Հա­յացքս ե­ռյա­կից փոքր-ինչ այս կողմ եմ թե­քում ու տես­նում, որ նկա­րա­կա­լի ա­ռաջ պատշ­գամ­բում կանգ­նած, աշ­խար­հի ըն­կալ­ման խո­հե­րի մեջ է Փա­րա­վոն Միր­զո­յա­նը՝ հան­գիստ, կոշտ ու կուռ իր ժայ­ռե­ղե­նու­թյամբ, աշ­խար­հին ուղղ­ված իր ինք­նա­տիպ հա­յաց­քով։
Սու­րեն Սա­ֆա­րյա­նին տե­սած չլի­նե­լու տագ­նապ չու­նեմ, քան­զի դեռևս նա­խորդ օրն եմ նկա­տել, թե ինչ­պես հե­ռա­խո­սի տե­սախ­ցի­կին ի պահ է հանձ­նել ի­րեն դուր ե­կած տե­սա­րան­նե­րի շարք, ո­րոնք հա­վա­նա­բար հե­տո պի­տի հանձ­նի կտա­վին՝ նյու­թը վերջ­նա­կա­նա­պես մար­սե­լուց, ի­րե­նով ա­նե­լուց հե­տո։ Սա­կայն պարզ­վում է՝ ինքս եմ յոթ­նուկ իմ մտա­ծում­նե­րում. մարդն ա­ռա­վոտ կա­նուխ ե­լել, ու­զածն ա­րել, վեր­ջաց­րել է, հի­մա էլ տր­վել է հա­րա­բե­րա­կան հան­գս­տին՝ ստեղ­ծա­գոր­ծող մար­դուն շնորհ­ված բնազ­դով աչ­քի ծայ­րով փոր­ձե­լով որ­սալ թաքն­ված նո­րա­նոր տե­սա­րան­ներ, գույ­նե­րի նո­րա­նոր խա­ղեր։


Շա­րու­նա­կում եմ ո­րո­նում­ներս ու լսում, որ քիչ ներքևում տա­րօ­րի­նակ տե­սա­րա­նի են ա­կա­նա­տես ե­ղել՝ձո­րում արջ է երևա­ցել՝ նկա­րա­կա­լով։ «Արջ» տե­սած­նե­րը, որ խո­սե­լիս առն­վազն մի քա­նի տե­ղից կոտ­րատ­վող, ու­շադ­րու­թյուն հրա­վի­րե­լու հա­մար ջա­նա­ցող աղ­ջիկ­նե­րից են, ի­րա­կա­նում մեր Մե­խակ Էլ­բա­կյա­նին են տե­սել, ո­րը դեմ­քով, դի­մագ­ծե­րով, ներ­դաշ­նակ զար­գա­ցած մարմ­նով ի՜նչ արջ, մի կա­տա­րյալ Դա­վիթ է՝ իսկ և իսկ պատ­կե­րը տե­ղում կտա­վին հանձ­նե­լու տի­պար, ո­րի բա­զու­կի հաս­տու­թյու­նը միան­գա­մից զար­հու­րի մեջ կա­րող է գցել շա­տե­րին։ Մե­խա­կի մոտ իջ­նել չի լի­նի, ո­րով­հետև ձո­րում միայն ի­րեն տե­սա­նե­լի դի­տան­կյու­նով մի տեղ է գտել, որ­տեղ հայ­տն­վե­լու հա­մար առն­վազն լու­սան պի­տի լի­նես։ «Ո­չինչ, -մտա­ծում եմ, -թող հան­գիստ նկա­րի, վեր­ջը հո՞ գա­լու է հյու­րա­նոց, ձեռ­նե­րիցս ուր պի­տի պրծ­նի։ Համ էլ այդ ո՞ր մի ստեղ­ծա­գոր­ծո­ղի ե­րա­զան­քը չէ ստեղ­ծա­ծը հա­նու­րի դա­տին հասց­նե­լը»։
Մի խոս­քով՝ շտա­պե­լու բան չու­նենք, օրն էլ, փա՜ռք Աստ­ծո, դեմ­ներս է։
Մեր յո­թե­րորդ նկա­րի­չը Ղա­զար Ղա­զա­րյանն է, իր ար­տա­քին ու ներ­քին նկա­րագ­րի մեջ հա­մեստ, զուսպ, ին­տե­լի­գենտ պահ­ված­քով մարդ, ո­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյանն առ­նչ­վե­լու պա­տի­վը նախ­կի­նում չեմ ու­նե­ցել, սա­կայն դա­տե­լով գոր­ծըն­կեր­նե­րի ար­ձա­գան­քից, իր յու­րա­հա­տուկ աշ­խար­հը, իր սե­փա­կան գույ­նը, հս­տակ ընդ­գծ­ված ա­սե­լիքն ու­նե­ցող ար­վես­տա­գետ է։ Ի դեմս այս պլե­նե­րի, ու­րախ եմ, որ ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում նրան մո­տի­կից ճա­նա­չե­լու հնա­րա­վո­րու­թյունն ու­նե­նա­լու եմ, քա­նի որ ա­մեն մե­կի հետ այս մի­ջա­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րից դուրս հան­դի­պե­լու մտադ­րու­թյունն ու­նեմ, ո­րոնք բնա­կա­նա­բար դառ­նա­լու են նրան­ցից յու­րա­քան­չյու­րի` թե որ­պես մար­դու, թե որ­պես քա­ղա­քա­ցու, թե որ­պես ար­վես­տա­գե­տի յու­րօ­րի­նակ ըն­թեր­ցում։

ԿՈՃ­ՂԻ ՄԵՋ Ե­ՂԱԾ ՀՐԵ­ՇԸ
Պլե­նե­րի երկ­րորդ օր­վա երկ­րորդ ե­րե­կոն է։ Ժո­ղով­վել ենք խա­րույ­կի շուր­ջը։ Գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի ռեկ­տոր Ա­րամ Ի­սա­բե­կյա­նը գնում է ման­կու­թյուն, հի­շում, որ այս­պես կրա­կի շուր­ջը հա­վաք­վում էին մեկ էլ պիո­նե­րա­կան ճամ­բա­րում՝ չմո­ռա­նա­լով կրա­կի մեջ Ա­վե­տիք Ա­վե­տի­սյա­նի գցած կող­ճի մեջ այր­վող հրե­շի գլու­խը տես­նել, աչ­քե­րի պեծ­կլ­տու­մը։ Վառ­վող կոճ­ղը դառ­նում է մի հս­կա­յա­կան թե­մա՝ յու­րա­քան­չյու­րի կող­մից ա­վե­լաց­վող ման­րա­մաս­նե­րով, ու աչ­քիդ ա­ռաջ վե­րած­վում բա­ռե­րով հյուս­վող կտա­վի, ո­րի մեջ գույ­ներ, ե­րանգ­ներ, պատ­կեր­ներ ես փոր­ձում տես­նել և դու, ում Աստ­ված գույ­նի այս նույն զգա­ցո­ղու­թյու­նը ցա­վոք չի տվել, որ ու­նեն այս մար­դիկ, ու դրա հա­մար աշ­խար­հը փոր­ձում ես տես­նել նրանց աչ­քե­րով։ Դե ինչ, սա էլ է բա­րե­բախ­տու­թյուն։
Սա­կայն վեր­ջա­կետ դնե­լուց ա­ռաջ չեմ կա­րող «Նա­րեկ» ա­մե­նագր­քից զատ, որ տեր և տի­կին Գրի­գոր Մով­սի­սյա­նի ու Նաի­րա Կա­րա­պե­տյա­նի նվերն է մեր ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին, չհի­շա­տա­կել և ծրար­նե­րով յու­րա­քան­չյու­րին ար­ված present-ը, ո­րը գու­ցե և մա­տից փուշ հա­նող բան չէ (չեմ հաշ­վել, որ հաս­տա­տա­պես ա­սեմ), բայց բո­լոր դեպ­քե­րում ու­շադ­րու­թյան դրսևո­րում է առ ստեղ­ծա­գոր­ծող մար­դը։
Սա­կայն ա­մե­նա­խո­շոր present-նվե­րը, ա­վե­լի քան հա­մոզ­ված եմ, Գրի­գոր Մով­սի­սյան-Նաի­րա Կա­րա­պե­տյան զույ­գի ու­ժե­րով ու Վրեժ Ա­ռա­քե­լյա­նի ջա­նադ­րու­թյամբ ի­րա­կա­նու­թյուն դար­ձած այս պլե­ներն էր, այս մարդ­կանց մի տեղ ժո­ղո­վե­լը, բնու­թյան գիրկ տա­նե­լը, ի­րար հետ հա­ղոր­դակց­վե­լու հնա­րա­վո­րու­թյունն ըն­ձե­ռե­լը, ո­րով­հետև ար­վես­տա­նո­ցը որ­քան էլ հրա­շա­լի բան է, ու յու­րա­քան­չյուր եր­կուն­քի պես կտավն էլ ի­րա­կա­նու­թյուն դառ­նում է ա­ռանձ­նու­թյան մեջ, սա­կայն ցան­կա­ցած բան, մինչև կոնկ­րե­տաց­ված մտ­քի, գա­ղա­փա­րի վե­րած­վե­լը, պետք է ո՛չ միայն ինքդ քեզ հետ ու­նե­ցած զրույ­ցի ար­դյունք լի­նի։ Ի վեր­ջո, ե­թե քո ներ­քին զրույ­ցի հաս­ցեա­տե­րը դառ­նա­լու է հա­սա­րա­կու­թյու­նը, այդ զրույց­նե­րը պի­տի խմոր­վեն նաև քեզ­նից դուրս, քեզ շր­ջա­պա­տող­նե­րի հետ ու­նե­ցած շփում­նե­րում։
Այն­պես որ ե­ղա­ծի հս­տակ ըն­կա­լու­մով էլ փա­կենք տեր և տի­կին Գրի­գոր Մով­սի­սյա­նի ու Նաի­րա Կա­րա­պե­տյա­նի նա­խա­ձեռ­նու­թյան այս էջն ու սպա­սենք հա­ջորդ պլե­նե­րին։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 6566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ