ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բեմադրվող ներկայացումները՝ բացօթյա տարածքներում

Բեմադրվող ներկայացումները՝ բացօթյա տարածքներում
03.07.2020 | 16:08

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո, դերասանները հնարավորություն ստացան ներկայանալ փորձերին 2-3 հոգանոց կազմով: Փորձերն անց են կացվում ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ` օֆլյան, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Այս պահին թատրոնում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը:


Հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը շարունակում է աշխատել լեհ երիտասարդ դրամատուրգ Է․ Հովանեցի «Գարդենիա» ներկայացման վրա, որի բեմադրական աշխատանքները, հասկանալի պատճառներով, ստիպված են եղել ընդհատել:
Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա:

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ