ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ոս­կե ծի­րա­նը» իմ և իմ ըն­կեր­նե­րի՝ Մի­քա­յել Ստամ­բոլ­ց­յա­նի, Սու­սան­նա Հա­րու­թ­յուն­յա­նի զա­վակն է. ե­րե­քով ենք ստեղ­ծել և հա­սու­նաց­րել այն»

«Ոս­կե ծի­րա­նը» իմ և իմ ըն­կեր­նե­րի՝ Մի­քա­յել Ստամ­բոլ­ց­յա­նի, Սու­սան­նա Հա­րու­թ­յուն­յա­նի զա­վակն է. ե­րե­քով ենք ստեղ­ծել և հա­սու­նաց­րել այն»
19.06.2020 | 01:05
«Ի­րա­տե­սի» հյու­րը «Ոս­կե ծի­րան» Երևա­նի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի հիմ­նա­դիր տնօ­րեն, Հա­յաս­տա­նի կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյան նա­խա­գահ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆՆ է:
Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը ան­նա­խա­դեպ լու­ծում­նե­րի է մղում մարդ­կանց ոչ միայն ի­րենց անձ­նա­կան տա­րած­քում և անձ­նա­կան ձեռ­նար­կում­նե­րում, այլև խո­շոր, մասշ­տա­բա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րում:
Ա­մեն տա­րի՝ հու­լիս ամ­սի երկ­րորդ շա­բաթ­վա ըն­թաց­քում, Երևա­նը և գրե­թե ողջ Հա­յաս­տա­նը վե­րած­վում էր հա­մաշ­խար­հա­յին և հայ կի­նո­յի կարևո­րա­գույն խո­սա­փո­ղի՝ ի ցույց ողջ աշ­խար­հի ծի­րա­նա­վառ տո­նի շր­ջապ­տույ­տի մեջ առ­նե­լով հայ և մի­ջազ­գա­յին կի­նոաշ­խար­հի գոր­ծիչ­նե­րին ու նրանց հա­մա­կիր­նե­րին:
Ոչ քիչ դժ­վա­րու­թյուն­նե­րի մի­ջով ան­ցած և դրանք հաղ­թա­հա­րած «Ոս­կե ծի­րա­նը», սա­կայն, այս տա­րի չի լի­նի նույն­քան տո­նա­կան ու վառվ­ռուն, որ­պի­սին սո­վոր էինք տես­նել այն ա­մեն տա­րի:
Հա­մաշ­խար­հա­յին և հա­մա­մարդ­կա­յին ա­ղե­տը՝ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը, բնա­կա­նա­բար, թա­կել է նաև այս պայ­ծառ կի­նոի­րա­դար­ձու­թյան դու­ռը: Բայց կազ­մա­կեր­պիչ­նե­րը փոր­ձել են գտ­նել ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նից դուրս գա­լու հնա­րա­վոր ել­քե­րը:
Կի­նո­փա­ռա­տոնն այս տա­րի կանց­կաց­վի եր­կու փու­լով՝ հու­լիս և նո­յեմ­բեր ա­միս­նե­րին: Սա­կայն ճշգ­րիտ կան­խա­տե­սում­ներ ա­նել նե­կա ի­րա­վի­ճա­կում, հաս­կա­նա­լի է, որ անշ­նոր­հա­կալ գործ է:
Այ­դու­հան­դերձ, հաս­կա­նա­լով, որ մեր կի­նո­սեր հան­րու­թյու­նը ան­համ­բե­րու­թյամբ սպա­սե­լու է երևա­նյան կի­նո­փա­ռա­տո­նի հնա­րա­վոր ա­նակն­կալ­նե­րին, փոր­ձել ենք բա­ցել ո­րոշ փա­կագ­ծեր այս ա­ռու­մով:
Այս և այլ թե­մա­նե­րի է անդ­րա­դառ­նում «Ի­րա­տե­սի» զրույ­ցը «Ոս­կե ծի­րան» Երևա­նի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի հիմ­նադ­րի հետ:


-Պա­րոն Խա­չատ­րյան, դժ­վար է պատ­կե­րաց­նել հու­լի­սյան երկ­րորդ շա­բա­թը՝ ա­ռանց ոս­կե­ծի­րա­նյան փայ­լի, բայց ի­րա­վի­ճակն այլ ելք չի թող­նում: Շատ մասշ­տա­բա­յին ի­րա­դար­ձու­թյուն­ներ աշ­խար­հում ստիպ­ված ե­ղան փո­փո­խել ի­րենց ա­վան­դա­կան ձևա­չա­փե­րը՝ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով: Բա­ցա­ռու­թյուն չէ նաև «Ոս­կե ծի­րա­նը»: Փա­ռա­տո­նը նա­խա­տես­ված է մա­սամբ անց­կաց­նել հու­լի­սին, մա­սամբ՝ նո­յեմ­բե­րին: Խնդ­րում եմ ման­րա­մաս­նեք, թե ինչ կա­րող է ակն­կա­լել «Ոս­կե ծի­րա­նին» ա­մեն տա­րի ան­համ­բե­րու­թյամբ սպա­սող հան­դի­սա­տե­սը:
-Գի­տեք, որ ես ար­դեն եր­րորդ տա­րին է՝ «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նի տնօ­րե­նը չեմ: Խոր­հր­դան­շո­րեն նա­խա­գահ եմ կոչ­վում, բայց չեմ ու­զում շատ խառն­վել կազ­մա­կերպ­չա­կան, ֆի­նան­սա­կան, շատ այլ հար­ցե­րի: Ի­հար­կե, երբ զգաց­վում է կա­րի­քը, ես իմ փոր­ձը, ծա­նո­թու­թյուն­նե­րը, կա­պե­րը օգ­տա­գոր­ծում եմ ի շահ փա­ռա­տո­նի, օգ­նում եմ իմ կո­լե­գա­նե­րին: Ինչ վե­րա­բե­րում է հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված այս տար­վա վի­ճա­կին, պի­տի ա­սեմ, որ այն շատ խան­գա­րեց փա­ռա­տո­նին: Ես սի­րում եմ կեն­դա­նի, ապ­րող, տո­նա­կան փա­ռա­տո­նը՝ «Fiesta»-ի պես: Բայց հի­մա, ինչ էլ որ լի­նի, չի կա­րե­լի այս­քան եր­կար ապ­րած փա­ռա­տո­նը չե­ղար­կել, մո­ռա­նալ, հե­տաձ­գել, կորց­նել: «Ոս­կե ծի­րա­նը» իմ և իմ ըն­կեր­նե­րի՝ Մի­քա­յել Ստամ­բոլ­ցյա­նի, Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նի զա­վակն է. ե­րե­քով ենք ստեղ­ծել և հա­սու­նաց­րել այն, հասց­րել հա­մաշ­խար­հա­յին ճա­նաչ­ման: Աշ­խար­հը այս փա­ռա­տո­նի շնոր­հիվ կապ­վել է մեր երկ­րի հետ, ճա­նա­չել ու սի­րել Հա­յաս­տա­նը, հայ­կա­կան կի­նոն: Մա­նա­վանդ, այս վեր­ջին մեկ-մե­կու­կես տաս­նա­մյա­կում կի­նո­յի ու­նե­ցած հա­ջո­ղու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում կապ­ված են «Ոս­կե ծի­րա­նի» հետ: Երբ կի­նո­փա­ռա­տոնն սկ­սեց իր գոր­ծու­նեու­թյու­նը, Հա­յաս­տա­նում կի­նո չէր նկա­րա­հան­վում, հա­մաշ­խար­հա­յին կի­նո­յի մա­սին մար­դիկ գրե­թե պատ­կե­րա­ցում չու­նեին: Դի­տում էին ինչ-որ այ­լա­սեր­ված, ան­հաս­կա­նա­լի սե­րիալ­ներ հե­ռուս­տա­ցույ­ցով, և՝ այդ­քա­նը: Այս պայ­ման­նե­րում մենք ո­րո­շե­ցինք ստեղ­ծել կի­նոմթ­նո­լորտ մեզ մոտ, ա­ռաջ բե­րել ստեղ­ծա­գոր­ծե­լու մղում: Եվ այս նպա­տա­կից ծն­վեց «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նը հիմ­նադ­րե­լու ցան­կու­թյունն ու գա­ղա­փա­րը: Հի­մա ստիպ­ված ենք այլ ձևա­չա­փով ի­րա­կա­նաց­նել կի­նո­փա­ռա­տո­նը՝ օգ­տա­գոր­ծե­լով ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րը: Իմ ե­րի­տա­սարդ կո­լե­գա­ներն այս մի­ջոց­նե­րին ա­վե­լի լավ են տի­րա­պե­տում, քան ես. նրանք ի­րենց ու­ժե­րը ներդ­րել են այս գոր­ծում և փոր­ձում են ինչ-որ բան ա­նել: Գի­տեք, որ ո­րոշ­վել է փա­ռա­տոնն անց­կաց­նել եր­կու մա­սով:

-Ի՞նչ սկզ­բուն­քով և ի՞նչ ժա­մա­նա­կա­ցույ­ցով կանց­կաց­վեն փա­ռա­տո­նի եր­կու մա­սե­րը:
-Հու­լի­սի 12-19-ին կար­վի «GAIFF Pro» ար­տադ­րա­կան և կր­թա­կան հար­թա­կը, այ­սինքն՝ կի­նոար­տադ­րու­թյան, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, հա­մաար­տադ­րու­թյան ծրագ­րե­րի հատ­վա­ծը: Կար­ծում եմ՝ չեն հասց­նի հու­լի­սին ա­նել աստ­ղե­րի բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը. նախ՝ ֆի­նան­սա­վո­րու­մը ուշ ե­ղավ, բա­ցի այդ՝ մեծ ա­նե­լիք ու­նեն կազ­մա­կեր­պիչ­նե­րը, բազ­մա­թիվ են հոգ­սե­րը: Իսկ ժա­մա­նակ ար­դեն քիչ է մնա­ցել:
-Ի՞նչ աստ­ղեր են բաց­վե­լու այս տա­րի:
-Այս տա­րի պի­տի բաց­վեն մեր հինգ հո­բե­լյար­նե­րի աստ­ղե­րը՝ Հրանտ Մաթևո­սյա­նի, Գրի­գո­րի Մե­լիք-Ա­վա­գյա­նի, Ա­ղա­սի Այ­վա­զյա­նի, Ռու­բեն Գևոր­գյան­ցի, Առ­նոլդ Ա­ղա­բա­բո­վի: Կար­ծում եմ, որ այս օ­րե­րին հատ­կա­պես «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նը հո­գե­պես կմ­խի­թա­րի, կոգևո­րի շատ մարդ­կանց, ո­րոնք կի­նո­յով են ապ­րում:

-Ի՞նչ կա­սեք Կան­նի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի մր­ցու­թա­յին ծրագ­րում ընդ­գրկված հայ­կա­կան ֆիլ­մի մա­սին:
-Պի­տի վս­տա­հա­բար ա­սենք, որ վեր­ջին շր­ջա­նում հայ կի­նոն ու­նե­ցավ կարևոր ձեռք­բե­րում: Նո­րա Մար­տի­րո­սյա­նի «Երբ քա­մին հան­դարտ­վի» ֆիլմն ընդգրկվեց Կան­նի կի­նո­փա­ռա­տո­նի մր­ցու­թա­յին ծրագ­րում: Այդ նա­խա­գի­ծը քն­նարկ­վել է «Ոս­կե ծի­րա­նում» դեռևս 2014 թվա­կա­նին: Ֆիլ­մը ֆի­նան­սա­վո­րել է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը:
-Ա­ռա­ջին հայ­կա­կան ֆիլ­մը՝ «Բարև, ես եմ»-ը, այդ պատ­վին էր ար­ժա­նա­ցել մոտ կես դար ա­ռաջ: Փաս­տո­րեն, այ­սօր, մեծ ընդ­մի­ջու­մից հե­տո, կրկն­վում է ի­րո­ղու­թյու­նը:
-Ա­յո: «Երբ քա­մին հան­դարտ­վի» ֆիլ­մը հայ­կա­կան կի­նո­նա­խա­գիծ է՝ հայ-ֆրան­սիա­կան-բել­գիա­կան հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան: Ընդգրկված է Կան­նի կի­նո­փա­ռա­տո­նի դե­բյուտ­նե­րի՝ «Ա­ռա­ջին ֆիլ­մեր» ան­վա­նա­կար­գի մր­ցույ­թում:

-«Ոս­կե ծի­րա­նի» ի՞նչ ձևա­չափ է նա­խա­տես­ված նո­յեմ­բե­րի 1-8-ին անց­կաց­վե­լիք հատ­վա­ծում:
-Ե­թե բաց­վեն ճա­նա­պարհ­նե­րը, ե­թե նա­հան­ջած լի­նի հա­մա­վա­րա­կի վտան­գը, Հա­յաս­տան կհ­րա­վիր­վեն մի շարք ռե­ժի­սոր­ներ, կի­նո­գոր­ծիչ­ներ, ո­րոնք այս­տեղ կցու­ցադ­րեն ի­րենց ֆիլ­մե­րը: Կհ­րա­վիր­վեն ժյու­րի­նե­րի ան­դամ­նե­րը, ո­րոնք կգ­նա­հա­տեն այդ ֆիլ­մե­րը: Կհ­րա­վիր­վեն նաև մար­դիկ, ո­րոնք եր­կար տա­րի­ներ կապ­ված են «Ոս­կե ծի­րա­նի» հետ: Աստ­ված տա, որ մինչ այդ բաց­վեն ճա­նա­պարհ­նե­րը: Դժ­բախ­տա­բար, մեր հան­րու­թյու­նը ցույց տվեց, որ պատ­րաստ չէ պա­տաս­խա­նատ­վու­թյան, կար­գա­պա­հու­թյան, չու­նի զին­վո­րա­կան կար­գու­կա­նո­նի են­թարկ­վե­լու դաս­տիա­րա­կու­թյուն: Մեր ժո­ղո­վուրդն ի­րեն շատ ան­կիրթ պա­հեց այս օ­րե­րին: Մար­դիկ ար­հա­մար­հում են սահ­ման­ված բո­լոր նոր­մե­րը, մի բան, որ շատ տխուր ու ցա­վա­լի փաստ է: Կար­գու­կա­նո­նից այս­քան հե­ռու ազ­գը, զար­մա­նա­լի է, որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հա­վաք­վում, դառ­նում է մի բռունցք ու պայ­քա­րում թշ­նա­մու դեմ: Թե ին­չու են այս­քան ան­տար­բեր վե­րա­բեր­վում կո­րո­նա­վի­րու­սին, ես չեմ հաս­կա­նում:
-Պար­զա­պես չեն գի­տակ­ցում, որ սա էլ է պա­տե­րազմ, որ այս դեպ­քում էլ է ի­րենց դեմ կանգ­նած հզոր թշ­նա­մի:
-Հենց դա տգի­տու­թյան, ան­դաս­տիա­րա­կու­թյան, ա­պու­շու­թյան մա­սին է վկա­յում:
(շա­րու­նա­կե­լի)


Զրույ­ցը` Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 13895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ