ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր հարևան այլմոլորակայինները

Մեր հարևան այլմոլորակայինները
18.06.2020 | 09:00

Մենա՞կ ենք մենք տիեզերքում: Նոտինգեմի համալսարանի գիտնականները կարծում են, որ Հարդագողի ճանապարհը կարող է թաքցնել 30 վերերկրային քաղաքակրթություններ՝ գրում է Der Spiegel-ը:

Մեր գալակտիկայում կարող են գոյություն ունենալ 36 բանական քաղաքակրթություններ, սակայն այսօրվա տեխնիկայի օգնությամբ գտնել ու կապվել նրանց հետ շատ դժվար է՝ գրում են The Astrophysical Journal-ում Նոտինգեմի համալսարանի գիտնականներ Թոմ Ուեստբին և Քրիստոֆեր Կոնսելիչեն: «Գաղափարը էվոլյուցիան տիեզերական մասշտաբով դիտարկելն է,-նշում է Կոնսելիչեն:-Եթե ենթադրենք, որ այլ մոլորակներում, ինչպես Երկրում, բանական կյանքի զարգացման համար պահանջվել է 5 միլիարդ տարի, մեր գալակտիկայում պետք է նվազագույնը մի քանի տասնյակ ակտիվ քաղաքակրթություններ լինեն»: «Իրենց վերլուծության համար գիտնականները գնահատել են մասնաբաժինը Հարդագողի ճանապարհի Արևի նման, Երկրի տեսակի աստղերի կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանային գոտում: 36 բանական քաղաքակրթությունները միջինը միմյանցից հեռու են 17000 լուսային տարի»՝ գտնում է Ուեստբին: Լուսային տարին տարածությունն է, որ լույսն անցնում է, օրինակ ռադիոազդանշանը, մեկ տարում: Փաստացի՝ պահանջվում է շատ երկար ժամանակ, որ ազդանշանը Երկրից հասնի հեռավոր քաղաքակրթությանը և ավելի երկար ժամանակ, որ հնարավոր պատասխանը ստացվի Երկրում: Գիտնականները գտնում են, որ վերերկրային քաղաքակրթությունների որոնումը տիեզերական շրջապատում կարող է տեղեկություններ տալ մեր սեփական քաղաքակրթության մասին: «Եթե մենք պարզենք, որ բանական կյանքը հաճախադեպ է, կապացուցենք, որ մեր բարձր զարգացած քաղաքակրթությունը կարող է գոյատևել շատ ավելի երկար, քան մի քանի հարյուր տարին,- բացատրում է Կոնսելիչեն:-Եվ հակառակը՝ եթե մենք պարզենք, որ մեր գալակտիկայում չկան բանական քաղաքակրթություններ, վատ նշան է մեր սեփական երկարատև գոյության համար»:
Der Spiegel


Հ.Գ. Բայց ինչ հոռետես են Նոտինգեմում՝ 5-6 միլիարդ տարի չենք իմացել՝ այլ քաղաքակրթություններ կան, թե չկան, ու գոյություն ենք ունեցել, հիմա չիմանանք, մի քանի հարյուրամյա՞կ է մնացել: Իհարկե, տեսականորեն Երկիր մոլորակը չի կարող տիեզերքում միակ քաղաքակրթությունը լինել, բայց՝ տեսականորեն: Գործնականում մենք միայն ենթադրում ենք, որ այլմոլորայինները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Երկրում: Եվ՝ բոլորովին էլ պարտադիր չէ, որ վերերկրային քաղաքակրթությունները մեզ նման, կամ մեր նկատմամբ բարի տրամադրված լինեն: Բայց՝ հետաքրքիր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ