ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարների անունները

Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարների անունները
14.06.2020 | 11:16

Երեկ հայտնի դարձան այն չորս ջութակահարների անունները, որոնք կմրցեն Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվելու համար։ Ժյուրիի որոշմամբ երրորդ՝ եզրափակիչ փուլ են անցել Դիանա Ադամյանը (Հայաստան), Մայքլ Գերմերը (Դանիա), Լորենց Կարլսը (Շվեդիա), Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան) եւ Բելլ Թինգը (Թայվան)։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին առցանց։ Աշխարհում առաջին անգամ մենակատարները հեռավար հանդես կգան նվագախմբի հետ։ Սա հնարավոր է դարձել բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության շնորհիվ։ Երրորդ փուլում մրցույթի մասնակիցները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կկատարեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Մրցույթի ընթացքին կարելի է հետեւել khachaturian-competition կայքով:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Դիտվել է՝ 3572

Մեկնաբանություններ