ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի

Արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի
11.06.2020 | 16:26

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:


Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում hayt.emis.am կայքում հայտագրվել են հետևյալ հայտատուները՝
1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ
քույր կամ եղբայր:


Առաջին փուլի արդյունքում հայտագրվել է 9252 առաջին դասարանցի։ Հայտագրումն
ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։

Այսօրվանից մեկնարկել է այն հայտատուների գրանցումը, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:
Այս պահի դրությամբ արդեն հայտագրվել է 8262 առաջին դասարացի, ընդհանուր՝ 17514 հայտագրված։ Նշենք, որ հայտագրման ընթացքում ծրագրային և տեխնիկական
խնդիրներ չեն արձանագրվել։
Երևանի և մարզերի թվով 27 դպրոցում տեղերը լրացրել են մեկ րոպեից քիչ ժամանակում։

Դիտվել է՝ 5616

Մեկնաբանություններ