ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հենց գտ­նում են գր­քաշ­խար­հի՝ ի­րենց հա­մար գրա­վիչ կող­մե­րը, դառ­նում են ըն­թեր­ցա­սեր»

«Հենց գտ­նում են գր­քաշ­խար­հի՝ ի­րենց հա­մար գրա­վիչ կող­մե­րը, դառ­նում են ըն­թեր­ցա­սեր»
05.06.2020 | 00:57

«Մնա տա­նը» նա­խա­գի­ծը միտ­ված էր հան­րու­թյան տար­բեր խմ­բե­րի, այդ թվում փոք­րիկ­նե­րի մե­կու­սա­ցու­մը բո­վան­դա­կա­յին ու հե­տաքր­քիր դարձ­նե­լուն։ Մի կող­մից, ման­կա­կան նոր նա­խագ­ծեր են ծն­վում, մյուս կող­մից, շատ ու շատ նա­խագ­ծեր չե­ղարկ­վում են, հե­տաձգ­վում կամ նոր ձև ստա­նում։
«Զան­գակ» հրա­տա­րակ­չու­թյան «Ա­մա­ռա­յին ըն­թեր­ցա­նու­թյուն» ման­կա­պա­տա­նե­կան ծրագ­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րի հետ զրու­ցել ենք ման­կա­կան կր­թա­կան-մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի կարևո­րու­թյան, ան­փո­փոխ բա­ղադ­րիչ­նե­րի, ինչ­պես նաև նոր մար­տահ­րա­վեր­նե­րով պայ­մա­նա­վոր­ված փո­փո­խու­թյուն­ներ մա­սին։

ԸՆ­ԹԵՐ­ՑՈՂ ՀԱ­ՍԱ­ՐԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ ՁԵ­ՎԱ­ՎՈ­ՐԵ­ԼՈՒ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՆ


«Զան­գակ» հրա­տա­րակ­չու­թյան հան­րա­յին կա­պե­րի պա­տաս­խա­նա­տու ԿԱ­ՐԻՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ այս ծրա­գի­րը «Զան­գակ» հրա­տա­րակ­չու­թյան եր­կա­րա­մյա ջանքն է՝ ըն­թեր­ցող հա­սա­րա­կու­թյուն ձևա­վո­րե­լու ճա­նա­պար­հին: 7 տա­րի ա­ռաջ սկ­սել են գր­քե­րի անվ­ճար փո­խա­նակ­ման և գրա­կան-ժա­ման­ցա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թեր­ցա­նու­թյան ծրա­գի­րը, որ­պես­զի զար­գաց­նեն ըն­թեր­ցող-գրա­խա­նութ, ըն­թեր­ցող-հրա­տա­րակ­չու­թյուն կա­պե­րը ոչ միայն Երևա­նում, այլև մար­զա­յին բո­լոր այն գրա­խա­նութ­նե­րում, ո­րոնք նույն­պես հե­տա­մուտ են այս նպա­տակ­նե­րին։
-Ինչ­պե՞ս և ի՞նչ ձևա­չա­փով է անց­կաց­վում ծրա­գի­րը։ Ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում ման­կա­պա­տա­նե­կան այլ ծրագ­րե­րից։
-Ամ­ռան ըն­թաց­քում՝ հու­նի­սի 1-ից մինչև օ­գոս­տո­սի 31-ը, «Ա­մա­ռա­յին ըն­թեր­ցա­նու­թյունն» ա­ռա­ջար­կում էր ըն­թեր­ցել և փո­խա­նա­կել ե­րեք տաս­նյա­կից ա­վե­լի գր­քեր` գնե­լով դրան­ցից միայն մե­կը: Ողջ ամ­ռան ըն­թաց­քում ե­րե­խա­նե­րը, ընդ ո­րում՝ ցան­կա­ցած ե­րե­խա, մաս­նակ­ցում էին շնոր­հան­դես­նե­րի, գրա­կան հան­դի­պում­նե­րի, փոք­րիկ բե­մա­կա­նա­ցում­նե­րի ու խաղ-վիկ­տո­րի­նա­նե­րի, դառ­նում ակ­տիվ կամ լա­վա­գույն ըն­թեր­ցող­ներ, և ծրագ­րի բո­լոր գր­քե­րը գրա­պա­հա­րա­նով գնում էին նրանց դպ­րոց­ներ 6 ամ­սով՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով դպ­րո­ցի բո­լոր ա­շա­կերտ­նե­րին անվ­ճար ըն­թեր­ցե­լու այդ գր­քե­րը: Սա ան­նա­խա­դեպ ծրա­գիր էր իր սո­ցիա­լա­կան նշա­նա­կու­թյամբ, և այս տա­րի մենք մեծ մար­տահ­րա­վե­րի բախ­վե­ցինք՝ ի դեմս հա­մա­վա­րա­կի:
-Այս տա­րի, Covid 19-ով պայ­մա­նա­վոր­ված, ծրագ­րում փո­փո­խու­թյուն­ներ ե­ղե՞լ են։
-Ա­յո՛, հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում անվ­տանգ չէին և՛ գր­քե­րի փո­խա­նա­կու­մը, և՛ գրա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը: Մենք ո­րո­շե­ցինք ոչ թե հան­ձն­վել այս ի­րո­ղու­թյա­նը, այլ ըն­դու­նել մար­տահ­րա­վե­րը: Ա­կա­նա­տես էինք լի­նում, թե որ­քան դժ­վար է ե­րե­խա­նե­րի հա­մար ա­պա­հո­վել ի­րենց ներ­կա­յու­թյունն ու ակ­տի­վու­թյու­նը առ­ցանց դա­սե­րի ժա­մա­նակ: Մինչ­դեռ պետք է ըն­դու­նենք, որ ե­րե­խա­նե­րի կր­թա­կան ա­պա­գան մե­ծա­պես կախ­ված է հենց առ­ցանց հար­թակ­նե­րում նրանց կա­րո­ղու­թյուն­նե­րի դրսևո­րու­մից: Այս տա­րի, ա­ռանց կտր­վե­լու ըն­թեր­ցա­նու­թյու­նից, մենք ո­րո­շե­ցինք նրանց գի­տե­լիք­ներ տրա­մադ­րել՝ առ­ցանց խոս­քի և առ­ցանց ակ­տի­վու­թյան մի­ջո­ցով: Ան­շուշտ, հիմ­քում շա­րու­նա­կում է մնալ գր­քի ըն­թեր­ցա­նու­թյու­նը: Ծրագ­րի ման­րա­մաս­նե­րին կա­րե­լի է ծա­նո­թա­նալ www.zangak.am/amar կայ­քէ­ջում կամ ծրագ­րի ֆեյս­բու­քյան է­ջում:
-Ով­քե՞ր են ծրագ­րի մաս­նա­կից­նե­րը։ Ե­րե­խա­նե­րը մր­ցու­թա­յին փու՞լ են անց­նում՝ մաս­նակ­ցե­լու հա­մար ծրագ­րին։
-Այս տա­րի ծրագ­րին մաս­նակ­ցե­լու հա­մար բա­վա­կան է, որ ե­րե­խան ըն­թեր­ցած լի­նի «Զան­գա­կի» ման­կա­պա­տա­նե­կան գր­քե­րից որևէ մե­կը: Մենք նրան ա­ռա­ջար­կում ենք միա­սին գր­քա­հո­լո­վակ պատ­րաս­տել այդ գր­քի շուրջ: Հո­լո­վա­կում նա պետք է կա­րո­ղա­նա ճիշտ կա­ռու­ցել իր խոս­քը: Լա­վա­գույն հո­լո­վակ­նե­րի հե­ղի­նակ­նե­րի հետ կշա­րու­նա­կենք աշ­խա­տան­քը:
-Ա­մեն տա­րի քա­նի՞ ե­րե­խա է ընդգրկվում ծրագ­րում: Ե­րե­խա­նե­րը միայն մայ­րա­քա­ղա­քի՞ց են։
-Նա­խորդ տա­րի­նե­րին ու­նե­ցել ենք ծրագ­րին մաս­նակ­ցող շուրջ 500 ե­րե­խա: Այս տա­րի ակն­կա­լում ենք նույն­քան և ա­վե­լի մաս­նա­կից՝ ու­նե­նա­լով մի կարևոր ա­ռա­վե­լու­թյուն. ե­թե նա­խորդ տա­րի­նե­րին ծրագ­րի գրա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ էին թե՛ աշ­խար­հագ­րո­րեն, թե՛ ֆի­զի­կա­պես, իսկ մենք ու­նե­ցել ենք մինչև 70 մաս­նակ­ցով գրա­կան մի­ջո­ցա­ռում, այս տա­րի «Ա­մա­ռա­յին ըն­թեր­ցա­նու­թյա­նը» կա­րող են մաս­նակ­ցել բա­ռա­ցիո­րեն բո­լոր դպ­րո­ցա­հա­սակ­նե­րը՝ լի­նեն նրանք Հա­յաս­տա­նից, Ար­ցա­խից, թե Սփյուռ­քից: Ինչ­պես ա­սում են՝ չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի:

ԳՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՝ ԲԱԶ­ՄԱ­ԹԻՎ ՀՄ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ՁԵՌՔ ԲԵ­ՐԵ­ԼՈՒ ՀՆԱ­ՐԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ


«Ե­րե­խա­նե­րը սի­րու՞մ են կար­դալ» հարցն ուղ­ղե­ցինք «Ա­մա­ռա­յին ըն­թեր­ցա­նու­թյուն» ման­կա­պա­տա­նե­կան ծրագ­րի բո­վան­դա­կա­յին մա­սի պա­տաս­խա­նա­տու, ման­կա­վարժ, ար­վես­տա­բան ՍՈՆԱ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻՆ։
-Այս հար­ցին գու­ցե շատ հեշտ է պա­տաս­խա­նել «ա­յո» կամ «ոչ», բայց ի­րա­կա­նում ե­րե­խա­նե­րը սի­րում են այն, ինչ ի­րենց սո­վո­րե­ցնում ենք, և դա ա­նում ենք սի­րով՝ ցույց տա­լով ոչ միայն ու­սա­նե­լի կող­մը, այլև զվար­ճա­լի,- ա­սաց Սո­նա Հով­հան­նի­սյա­նը։- Կան ե­րե­խա­ներ, ո­րոնց պետք չէ ուղ­ղոր­դել կար­դա­լուն, նրանք գիր­քը մի կողմ չեն դնի, ե­րե­խա­ներ էլ կան, ո­րոնք գու­ցե դժ­վա­րա­նում են կար­դալ, բայց հենց գտ­նում են գր­քաշ­խար­հի՝ ի­րենց հա­մար գրա­վիչ կող­մե­րը, դառ­նում են ըն­թեր­ցա­սեր: Կար­ծում եմ՝ ըն­թեր­ցա­նու­թյան պա­րա­գա­յում շատ կարևոր է ե­րե­խա­նե­րի մեջ սեր­մա­նել սե­րը ըն­թեր­ցե­լու և գրա­կա­նու­թյան հան­դեպ: «Ա­մա­ռա­յին ըն­թեր­ցա­նու­թյան» ծրագ­րի փոր­ձը հենց դա է ցույց տա­լիս. կար­դա­ցող ե­րե­խա­նե­րը ա­վե­լի շատ են, քան մենք պատ­կե­րաց­նում ենք:
-Ի՞նչ են կար­դում ա­վե­լի շատ, ո՞ր հե­ղի­նակ­նե­րին կամ գր­քերն են նա­խընտ­րում։
-Բարդ է միան­շա­նակ ա­սել, բայց «Ա­մա­ռա­յին ըն­թեր­ցա­նու­թյան» ծրագ­րի ժա­մա­նակ, քա­նի որ մաս­նա­կից­նե­րը իս­կա­պես մո­տի­վաց­ված են, կար­դում էին ծրագ­րի գրե­թե բո­լոր գր­քե­րը, իսկ ակ­տիվ քն­նար­կում­նե­րը նպաս­տում են, որ այդ գր­քե­րը սիր­վեն: Շատ ու­րա­խաց­նում է, որ սի­րով ըն­թեր­ցում են ոչ միայն հայտ­նի կամ սիր­ված մուլտ­ֆիլ­մե­րի գր­քե­րը, այլև հայ ժա­մա­նա­կա­կից ման­կա­գիր­նե­րին: Ան­ցյալ տա­րի ե­րե­խա­նե­րի ա­մե­նա­սի­րե­լի գիր­քը դար­ձավ Լևոն Նե­սի «Բալ­զակ. մի շան պատ­մու­թյուն» վի­պա­կը: Յու­րա­հա­տուկ սեր են վա­յե­լում Ջան­նի Ռո­դա­րիի շար­քը, «Գան­ձե­րի կղ­զին» վե­րա­պա­տու­մը և այլ գր­քեր: Ե­թե հարց­նում ենք ե­րե­խա­նե­րին, թե ինչ են կար­դում ծրագ­րից դուրս, և ե­թե միայն մեկ գր­քի ա­նուն տա­լու լի­նեն, դա Հար­րի Փո­թե­րի վի­պա­շարն է: Ե­րե­խա­նե­րը սր­տատ­րոփ սպա­սում են յու­րա­քան­չյուր թարգ­մա­նու­թյան: Մինչև հա­մա­ճա­րա­կը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցանք այ­ցե­լե­լու մեր լա­վա­գույն ըն­թեր­ցող­նե­րի դպ­րոց­ներ՝ գրա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րով: Ա­շա­կերտ­նե­րի ըն­թեր­ցած գր­քե­րի ցու­ցա­կը ապ­շե­ցու­ցիչ էր ոչ միայն քա­նա­կով, այլև բազ­մա­զա­նու­թյամբ՝ սկ­սած ար­կա­ծա­յին գրա­կա­նու­թյու­նից, վեր­ջաց­րած գի­տա­կան հան­րա­գի­տա­րան­նե­րով: Նրանք նաև հետևում են գրա­կան նո­րու­թյուն­նե­րին և եր­բեմն օգտ­վում ծնող­նե­րի գրա­դա­րա­նից:
-Ըն­թեր­ցա­նու­թյու­նից զատ ե­րե­խա­նե­րին նաև ա՞յլ հմ­տու­թյուն­ներ եք սո­վո­րեց­նում՝ նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րից օգտ­վել և այլն։
-Գրա­կա­նու­թյունն ինք­նին բազ­մա­թիվ հմ­տու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու լայն հնա­րա­վո­րու­թյան դուռ է բա­ցում: Նա­խորդ տա­րի­նե­րին յու­րա­քան­չյուր մի­ջո­ցա­ռում ուղ­ղորդ­ված էր ինչ-որ հմ­տու­թյուն զար­գաց­նե­լուն կամ բա­րե­լա­վե­լուն, լի­ներ դա գե­ղե­ցիկ ըն­թեր­ցա­նու­թյուն, գե­ղար­վես­տա­կան խոսք, երևա­կա­յու­թյան և ստեղ­ծա­գոր­ծա­կա­նու­թյան խթա­նում, թե պար­զա­պես բո­վան­դա­կա­լից բա­նա­վեճ և քն­նար­կում վա­րե­լու կա­րո­ղու­թյուն: Քա­նի որ այս տա­րի աշ­խա­տե­լու ենք առ­ցանց հար­թակ­նե­րում, փոր­ձել ենք չխախ­տել այդ սկզ­բունք­նե­րը, բայց նաև հար­մա­րեց­նել դրանք նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րին: Առ­ցանց հար­թա­կում փոխ­վում է նյու­թի թե՛ մա­տուց­ման, թե՛ ըն­կալ­ման սկզ­բուն­քը, ուս­տի կփոր­ձենք ե­րե­խա­նե­րի հետ սո­վո­րել ա­վե­լի գրա­գետ և վս­տահ օգտ­վել նոր հար­թակ­նե­րից, նաև կյու­րաց­նենք ո­րո­շա­կի տեխ­նի­կա­կան հնարք­ներ և գոր­ծիք­ներ:
-Ե­րե­խա­նե­րի հետ հա­ղոր­դակց­վե­լու բար­դու­թյուն­նե­րի մա­սին ի՞նչ կա­սեք։
-Չէի ան­վա­նի դա բար­դու­թյուն, ա­վե­լի ճիշտ՝ մար­տահ­րա­վեր է, մի փոքր էլ վա­խեց­նող է ե­րե­խա­նե­րի վս­տա­հու­թյա­նը ար­ժա­նա­նալն ու նրանց հու­սա­խաբ չա­նե­լը: Ե­րե­խա­նե­րի հետ շատ հեշտ է հա­ղոր­դակց­վել, երբ սի­րով ես նրանց մո­տե­նում, իսկ դրա­նից ա­վե­լի նրանք շատ քիչ բան են պա­հան­ջում: Ա­վե­լի բարդ է մեկ կարճ ծրագ­րի ըն­թաց­քում 60¬-100 ե­րե­խա­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել, լսել և ծրագ­րի վեր­ջում վս­տահ լի­նել, որ հե­ռա­նում են ու­րախ ժպի­տով և մի նոր գիրք ըն­թեր­ցե­լու ցան­կու­թյամբ: Իսկ մի­ջո­ցա­ռում­նե­րին ինքս միշտ զար­մա­նում եմ, թե ինչ­պես են հենց ա­ռա­ջին հան­դի­պու­մից ներգ­րավ­վում և ակ­տիվ մաս­նակ­ցում: Նրանց ոգևո­րու­թյու­նը շատ վա­րա­կիչ է և մո­տի­վաց­նում է թե՛ մեր թի­մին, թե՛ ծնող­նե­րին՝ նո­րից և նո­րից ամ­ռան օ­րե­րը մեզ հետ անց­կաց­նե­լու:
-Ա­սում են, որ ե­րե­խա­նե­րից էլ կա­րե­լի է սո­վո­րել. հա­մա­մի՞տ եք։ Ստաց­վում է՝ նրանց հետ շփ­վե­լով և՛ տա­լիս ես, և՛ վերց­նու՞մ։
-Միան­շա­նակ: Վե­րա­դառ­նա­լով հա­ղոր­դակ­ցու­թյան թե­մա­յին՝ երբ ե­րե­խա­նե­րը բաց են, ի­րենք շատ ա­վե­լին են քեզ տա­լիս, քան դու ի­րենց: Ա­մե­նա­կարևո­րը կիս­վում են ի­րենց կար­ծիք­նե­րով, ցան­կու­թյուն­նե­րով, մտ­քե­րով և օգ­նում հա­ջորդ մի­ջո­ցա­ռում­ներն ա­վե­լի բո­վան­դա­կա­լից դարձ­նե­լուն: Նաև շատ հե­տաքր­քիր է ար­դեն հա­սուն տա­րի­քում վե­րըն­թեր­ցել ման­կա­կան գր­քե­րը և փոր­ձել նա­յել ե­րե­խա­յի աչ­քե­րով։ Որ­քան էլ փոր­ձում եմ, մեկ է՝ ի­րենք միշտ գտ­նում են մի բան, ին­չը բաց եմ թո­ղել՝ նոր մո­տե­ցում, բո­լո­րո­վին այլ մեկ­նա­բա­նու­թյուն, ո­րը բխում է ի­րենց մի­ջա­վայ­րից և հա­մա­տեքս­տից:
-Ի՞նչ է տա­լիս գրա­կան, կր­թա­կան և ժա­ման­ցա­յին այս ծրա­գի­րը ե­րե­խա­նե­րին, նաև ա­պա­գա­յի հա­մար։
-Կու­զե­նա­յի հենց ե­րե­խա­նե­րի և ծնող­նե­րի կար­ծի­քը ա­սել. գր­քա­սեր ըն­կեր­ներ, բա­ռա­պա­շա­րի հարս­տա­ցում, նոր հե­տաք­րք­րու­թյուն­ներ, բազ­մա­կող­մա­նի գի­տե­լիք­ներ, քա­նի որ ա­մեն մի­ջո­ցառ­մա­նը, բա­ցի ըն­թեր­ցե­լուց, աշ­խա­տում ենք նոր բան սո­վո­րել. սե­փա­կան կար­ծի­քը ձևա­վո­րե­լու և վս­տահ ար­տա­հայ­տե­լու հար­թակ և փորձ, ու­րախ և ան­մո­ռա­նա­լի ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­ներ: Սա այն է, ինչ հա­ճախ լսում ենք ծնող­նե­րից: Կար­ծում եմ՝ կարևոր է նաև այն, որ մեր ըն­թեր­ցող­նե­րից շա­տե­րի մեջ ցան­կու­թյուն է ա­ռա­ջա­նում պատմ­վածք­ներ և հե­քիաթ­ներ գրե­լու: Հա­ճախ տես­նում ենք նաև այդ ցան­կու­թյան ար­դյուն­քը, և ստաց­վում է, որ ստեղ­ծում ենք մի­ջա­վայր ոչ միայն ըն­թեր­ցա­սեր­նե­րի հա­մար, այլև ա­պա­գա գրող­նե­րի:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ