ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Forbes-ը Քայնե Ոիեսթին միլիարդատեր է ճանաչել

Forbes-ը Քայնե Ոիեսթին միլիարդատեր է ճանաչել
03.05.2020 | 22:34

Ամերիկացի ռեփեր Քայնե Ուեսթը 1.3 մլրդ դոլարով միլիարդատեր է դարձել: Նա, հիշեցնենք, հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է:
Երգչի միլիարդատեր լինելու մասին հրապարակում է արել Forbes պաբերականն ու հիշեցրել, որ նա տևական ժամանակ ցանկանում էր հայտնվել աշխարհի մեծահարուստների ցանկում: Հարցազրույցներից մի քանիսում Ուեսթը դժգոհել էր, թե Forbes-ն իրեն մեծահարուստների ցանկում չի ներառում՝ ելնելով ռասայական խտրականությունից:


Այս տարի նույնպես, երբ ամսագիրն ապրիլին հրապարկել էր մեծահարուստների ցանկը, Ուեսթը նորից չէր եղել այդ ցուցակում: Նա պարբերականի խմբագրություն է ուղարկել բոլոր այն փաստաթղթերը, որ ապացուցել են իր՝ մեծահարուստ լինելու հանգամանքը:
Ամսագիրը գրում է, որ երգչի եկամտի առյուծի բաժինը գոյանում է Yeezy բերնդային հագուստի վաճառքից՝ 1.26 մլրդ դոլար: Այն հիմադրվել է դեռևս 2013-ին Adidas ընկերության հետ համատեղ:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ