ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կգտն­վի՞ մե­կը, որ հա­սա­րա­կու­թ­յա­նը կա­զա­տի շու­շա­նիկ­միր­զա­խա­ն­յան­նե­րից

Կգտն­վի՞ մե­կը, որ հա­սա­րա­կու­թ­յա­նը կա­զա­տի շու­շա­նիկ­միր­զա­խա­ն­յան­նե­րից
17.03.2020 | 01:06
Ար­դեն քա­նի ա­միս աշ­խար­հը խո­սում է կո­րո­նա­վի­րու­սի բե­րած, բե­րող ու, ցա­վոք, դեռ բե­րե­լիք ա­վե­րա­ծու­թյուն­նե­րից, սա­կայն այս նույն աշ­խար­հում կա մե­կը, ո­րը սե­փա­կան գի­տու­թյան թե ան­գի­տու­թյան, մե­ղա­վո­րու­թյան թե ան­մեղ­սու­նա­կու­թյան ար­դյուն­քում ան­խա­փան ա­նում է իր չա­րա­ղետ գործը, ու ցավն այն է, որ այդ հան­ցա­վոր ձեռ­քը բռ­նող չկա։ Խոս­քը Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նոն­կենտ­րո­նի տնօ­րե­նի այս էլ ար­դեն եր­րորդ տա­րին բո­լո­րող ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի մա­սին է, ո­րի ո­լորտն ա­պա­կա­նող, հիմ­նարկն ինտ­րիգ­նե­րով կո­լապ­սի հասց­րած խայ­տա­ռակ գոր­ծու­նեու­թյան մա­սին թե ա­ռան­ձին հրա­պա­րա­կում­նե­րի, թե հար­ցով շա­հագր­գիռ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ու ան­ձանց (ի­րա­վա­պահ մար­մին­ներ, պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան այ­րեր, պատ­գա­մա­վո­րա­կան կոր­պուս) ուղղ­ված նա­մակ­նե­րի տես­քով բազ­մա­կի ա­հա­զան­գեր են հն­չեց­վել։
Ա­պա­վի­նե­լով պե­տա­կան այ­րե­րի ող­ջամ­տու­թյանն ու ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի օ­պե­րա­տիվ գոր­ծե­լուն՝ թերևս կա­րե­լի է շա­րու­նա­կել սպա­սել ար­դա­րա­ցի ո­րոշ­ման կա­յաց­ման, ե­թե այս ըն­թաց­քում գո­նե ինչ-որ կերպ բռն­վեր այս կնոջ ա­վե­րիչ ձեռ­քը, գտն­վեր որևէ մե­կը, ով նրան կհաս­կաց­ներ, թե չմ­տած­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ինչ կար­գի հան­ցա­գոր­ծու­թյուն է հե­ղի­նա­կում։
Ըն­դա­մե­նը փետր­վա­րի վեր­ջե­րին սույն տի­կի­նը կի­նո­կենտ­րո­նի իր հո­վա­նա­վո­րյալ մի շարք աշ­խա­տա­կից­նե­րի հետ վե­րա­դար­ձավ Գեր­մա­նիա­յից ու ա­ռանց ի­րեն հա­շիվ տա­լու, որ, կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված, վե­րա­դար­ձել է ռիս­կա­յին երկ­րում կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռու­մից, հետևա­բար կա­րող է լի­նել պո­տեն­ցիալ վա­րա­կա­կիր, ակ­տիվ շփում­նե­րի մեջ մտավ աշ­խա­տա­կազ­մի հետ, ո­րի զգա­լի մա­սը տա­նը ման­կա­հա­սակ ե­րե­խա­ներ, խնամ­քի տակ մե­ծա­հա­սակ­ներ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են։
Մե­կօ­րյա ընդ­մի­ջու­մից հե­տո Միր­զա­խա­նյա­նը, դար­ձյալ կի­նո­կենտ­րո­նի պատ­վի­րա­կու­թյան կազ­մում, այս ան­գամ ար­դեն ա­մե­րի­կյան գոր­ծուղ­ման էր, եր­կիր, որ­տե­ղից եր­կու-ե­րեք օր ա­ռաջ է վե­րա­դար­ձել, եր­կիր, որն այդ նույն կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով փա­կել է ար­տա­քին աշ­խար­հի հետ ու­նե­ցած սահ­ման­նե­րը։ Սա­կայն Շ. Միր­զա­խա­նյա­նի ի՛նչ մի խն­դիրն է հնա­րա­վոր վա­րա­կի առ­կա­յու­թյունն ու դրա­նով կի­նո­կենտ­րո­նի աշ­խա­տա­կազ­մին վա­րա­կե­լով՝ նրա հետ հաշ­վե­հար­դար տես­նե­լը։ Թե այս ըն­թաց­քում մե­զա­նից յու­րա­քան­չյուրն ար­դեն ինչ­քա­նով է դար­ձել կո­րո­նա­վի­րու­սի զոհ, Աստ­ված գի­տի (մի­ջան­կյալ նկա­տենք, որ տի­կի­նը հասց­րել է լի­նել նաև կի­նո­միու­թյու­նում, մաս­նակ­ցել վար­չու­թյան նիս­տին՝ ա­վե­լի ընդ­լայ­նե­լով իր հնա­րա­վոր ա­վե­րի շր­ջա­նակ­նե­րը)։ Մեր պա­հա­պանն այն ա­ղոտ հույսն է, որ սպր­դած կլի­նենք այդ ժան­տախ­տից ու երևի թե պի­տի շնոր­հա­կալ լի­նել կա­ռա­վա­րու­թյա­նը, որ կի­րա­կի ըն­դու­նեց մաս­նա­կի հե­ռա­հար աշ­խա­տան­քի անց­նե­լու ո­րո­շում։
Երևի թե կա­րե­լի էր և խն­դի­րը չբարձ­րա­ձայ­նել, սա­կայն նման մի քա­նի շու­շա­նիկ­միր­զա­խա­նյան ու­նե­նալն ար­դեն իսկ բա­վա­րար է երկ­րի սահ­ման­նե­րը փա­կե­լու գործն ա­նի­մաստ դարձ­նե­լու հա­մար։ Թե­պետև հռե­տո­րա­կան է հն­չում, սա­կայն երկ­րում կգտն­վի՞ մե­կը, որ հա­սա­րա­կու­թյա­նը կա­զա­տի շու­շա­նիկ­միր­զա­խա­նյան­նե­րից, ո­րոնք ար­դեն տե­սակ են դար­ձել ու մո­լեգ­նում են ի­րենց վայ­րի ան­գի­տու­թյան, ա­մե­նա­թո­ղու­թյան, ա­մե­նա­կա­րո­ղու­թյան մեջ։
Մա­րի­նե ԱՆ­ՏՈ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ