Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մեծ սուտ, որի արդյունքը գնացող մարդկանց անվերջ քարավանն է

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մեծ սուտ, որի արդյունքը գնացող մարդկանց անվերջ քարավանն է
11.06.2013 | 14:01

Դժվար է ամեն ինչ սկսել զրոյից, մանավանդ որ նախկին արածդ ավարտվել է արյունով:

Հիմա արդարանալու, ձախողման պատճառների փնտրտուքների մեջ սխալվելու հավանականությունը, որ վաղը նույնը չես անելու, ավելի մեծ է, որովհետև ամեն մեկին թվում է, որ պարտությունն իրենից դուրս է, ու ինքն է միայն հաղթանակի դափնին կրողը:
Այդպես չի լինում, այդպես կլինի միայն մի դեպքում, երբ քո հետագա վարքագծով կապացուցես քո լինելիության անհրաժեշտությունը քաղաքական ասպարեզում, ու ոչ թե նրա համար, որ դա դու ես ուզում, այլև նրա, որ քո բերած գաղափարների անհրաժեշտությունը հրատապ կլինի նախևառաջ քեզ ծափահարող քաղաքացու համար:
Վերջին հաշվով, բարոյական չէ 20 տարի անընդհատ պարտվել ու ամեն պարտությունից հետո խոսել վաղվա ենթադրվելիք հաղթանակի մասին: Մեծ սուտ, որի արդյունքը գնացող մարդկանց անվերջ քարավանն է:
Մի բան, այնդուհանդերձ պարզ է. ամեն մի հնարավոր նոր բանից վախենում ենք, սարսափի այդ հոգեբանական վիճակը շատ ժամանակ ստիպում է մեզ դոփել տեղում, որովհետև հենց դուրս գանք այդ վախից, սարսափի այդ մոլորությունից, հաղթանակը շատ ավելի հեշտ կլինի գրանցել:
Իսկ ո՞ւմ համար պարզ չի, որ հաղթանակի վերջաբանը լինելու է նոր պետության ծնունդը: Ինչու՞ ենք վախենում նոր պետության ծննդից:

Դիտվել է՝ 3461

Մեկնաբանություններ