ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պետք չէ պատրանքներով կերակրել ժողովրդին

Պետք չէ պատրանքներով կերակրել ժողովրդին
11.10.2024 | 13:57

Ժամանակին անոնսվեց Երասխում ամերիկյան կապիտալով մետաղաձուլական գործարանի կառուցման մասին։ Հիշում եմ՝ այդ օրերին մի ցնծություն էր, թե բա՝ դե թող Ադրբեջանը համարձակվի կրակել ամերիկյան կապիտալի վրա։

Հետո՞: Հետո անգամ ԱՄՆ-ի դրոշը բարձրացավ՝ որպես «ապավեն-հովանի»: Իսկ հետո՞։ Իսկ հետո տեղափոխվեց մետաղաձուլարանը։

Իսկ այն տկարամիտները, ովքեր մարդկանց համար հերթական փուչիկն էին փչում, այդպես էլ ներողություն չխնդրեցին։ Իսկ հարցը ոչ թե այն էր, որ ԱՄՆ-ը չէր կարող բռնել բաքվեցի բռնապետի կզակից, այլ այն, որ բաքվեցի բռնապետը դեռ պետք էր ԱՄՆ-ին, ու հանուն այդ պետքի կարող էր անգամ Երևանը զոհաբերվել, մինչև բաքվեցի բռնապետի պիտանելիության ժամկետի ավարտը։

Բոլորն են հիշում, թե Սադամ Հուսեյնը ինչպիսի ամենաթողության պայմաններում էր հարձակվում Իրաքի վրա, քրդերի վրա` մինչև այն պահը, երբ Սադամը որոշեց Սովետների հետ հարաբերություններ հաստատել, իսկ հետո` մարտահրավեր նետել ամենակարող ԱՄՆ-ին։

Իսկ Քադաֆի՞ն...

Երբ անհրաժեշտ է ամերիկյան շահերին, ապա ԱՄՆ-ը կարող է պատժել ալիևյան տիպի ցանկացած բռնապետի, իսկ քանի դեռ այդ բռնապետը անհրաժեշտ է ամերիկյան շահերին, ապա «աչքի լույսի» պես կպահվի այդ բռնապետի շահը։

Պատրանքներ պետք չէ ունենալ երբեք, առավել ևս, այդ պատրանքներով կերակրել սեփական ժողովրդին, այլ անհրաժեշտ է աշխատանք` երկարատև, համառ, նպատակադրված:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ