Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Մեր ապագան կարող է լինել ամենաանսպասելի որևէ տարբերակ

Մեր ապագան կարող է լինել ամենաանսպասելի որևէ տարբերակ
26.07.2024 | 11:13

Այն իրավիճակներում, երբ հնարավոր ամենամեծ արժեքը՝ կյանքն է բախտախաղի դրվում, ապագայի կանխատեսումները ծայրահեղ դժվարանում են, քանի որ կյանքը բախտախաղի դրած մեկը ինչ ասես կարող է անել, ներառյալ՝ խելքից հեռու ու, հետևաբար, կանխատեսումների ոչ ենթակա քայլեր։

Այս իմաստով մեր ներկա վիճակը կարիկատուրային կատաստրոֆիկ է, տեղով մեկ պատային ու անմիտ-աբսուրդ վիճակ։

Շատ քիչ է պատահում, որ որևէ երկրի դեպի ապագա տանող ճանապարհներն ու տարբերակները այնքան քիչ են լինում, որ նույնիսկ ընդդիմություն կոչեցյալն է իմաստից զրկվում։

Հենց այդ պատճառով է, որ որոշ ժամանակ մեր ընդդիմություն կոչեցյալը զբաղված էր գործունեության իմիտացիայով, որը հիմա այդ էլ չի անում։

Դրա պատճառը շատ խորքային է, քանի որ սովորաբար ընդդիմությունը թույլ երկրներում ունենում է դրսից եկող որևէ թիկունք, բայց դա լինում է այն ժամանակ, երբ ընդդիմությունը ունենում է լուրջ օրակարգ՝ իր հետևանք լուրջ շահով հանդերձ, որն էլ, իր հերթին, համընկնում է դրսի որևէ հզորի շահի հետ։

Հիմա ոչ այն ունենք, ոչ այն, իսկ խոշոր իրադարձությունների ընթացքի տրամաբանությունն ասում է, որ մեր ապագան կարող է լինել ամենաանսպասելի որևէ տարբերակ, ընդհուպ մինչև ՇՈՍ-ի ու ԲՐԻԿՍ-ի գիրկ վերադառնալը, իհարկե, եթե մեզ այնտեղ սպասող լինի։

Լսել եք, չէ՞, հայի վերջին խելքի մասին, որը սովորաբար միշտ չափից դուրս ուշ է գալիս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ