ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Թողնես՝ օրը մի գեներալի պագոն ավելացնեն ուսադիրներին

Թողնես՝ օրը մի գեներալի պագոն ավելացնեն ուսադիրներին
28.05.2024 | 12:32

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին զոհված Շիրազ Խաչատրյանի և Թոռնիկ Սարգսյանի մասունքները ՄԻՆՉ ՕՐՍ գտնվում են միջդիրքային հատվածում։ Թոռնիկ Սարգսյանը զոհվել է Վերին Շորժայի հատվածում, Շիրազ Խաչատրյանը՝ Կուտականի։ Շիրազի հայրը ամեն օր հեռադիտակով տեսել է, թե ինչպես է որդու մարմինը ոսկրանում, բայց այդպես էլ չեն թողել, որ մարմինը դուրս բերեն։

Ամեն անգամ, երբ միամիտ կփորձեք մտածել, որ օրվա իշխանությունները ինչ-որ լավ բան են ուզում անել էս ազգի համար, պարզապես հիշեք, որ իրենք անգամ ի զորու չեն կամ հավես չունեն, այս երկրի սահմանները պաշտպանելով, զոհված տղերքի մարմինները դուրս բերելու շուրջ բանակցել, պայմանավորվել։ Թողնես՝ մենակ օրը մի գեներալի պագոն ավելացնեն ուսադիրներին, բայց թե ինչի համար, ոչ ոք չգիտի։

1,5 տարի քո զինվորի մարմինը մնա դաշտում, անձրևի, ձյան ու արևի տակ, էդ ամենին ամեն օր ծնողն ականատես լինի, ու երկրի ՊՆ-ն վոլեյբոլի առաջնություն կազմակերպի և դրանով ուրախանա...

2014-ին Արցախում խոցված ուղղաթիռի դեպքը կհիշեք։ Էլի թշնամին չէր թողնում օդաչուների մարմինները դուրս բերել։ Մերոնք, հատուկ օպերացիայի արդյունքում, 3-ի մասունքներն էլ դուրս բերեցին թշնամու քթի տակից։

Սա է տարբերությունը նախկինների ու ներկաների, սա է տարբերությունը հայերի ու չհայերի։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ