Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ոստիկանության իսկական բարեփոխումները կլինեն իշխանափոխությունից հետո

Ոստիկանության իսկական բարեփոխումները կլինեն իշխանափոխությունից հետո
14.06.2024 | 14:14

Սա անողները ինչո՞վ են տարբերվում թուրքական «Կոմանդոս»-ներից կամ ադրբեջանական «յաշմա»-յից։

Ոստիկանության բարեփոխումներ ասվածը, փաստորեն, հակաբարոյական, հակատղամարդկային վարքագիծն է։

Անգամ նախկինում երբեք էսպիսի բան չեմ տեսել, որ տասնյակ ոստիկաններ հարձակվեն գազանաբար մի երիտասարդի վրա։

Այս վարքագիծը արդարացնողները ևս ակնհայտորեն խնդիրներ ունեն ինչպես մարդկային որակների, այնպես էլ՝ բարոյական որակների հետ։

Իսկ ոստիկանության բարեփոխումները` իսկական բարեփոխումները, կլինեն իշխանափոխությունից հետո, երբ համակարգը կազգայնացվի, կկրի կոնկրետ գաղափարախոսություն, ազգային-պետական փիլիսոփայություն և կոնկրետ որակներ, վարքագծի կանոններ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3822

Մեկնաբանություններ