ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խրախճանք ժանտախտի ժամանակ

Խրախճանք ժանտախտի ժամանակ
17.04.2024 | 20:35

Որքան էլ, որ Հայաստանում այլևս զարմանալու բան չի մնացել, այնուամենայնիվ այս պատկերը տարակուսանք առաջացրեց։
Նախկինում, երբ մեր երկիրը պատերազմում էր, պատերազմից հետո, մեր ազնվական տիկնայք՝ իշխանուհիները, իշխանադուստրերը շրջում էին իրենց տիրույթներում և բարեգործություն անում ՝ օգնում պատերազմի ժամանակ զոհված ռամիկների ու ռազմիկների ընտանիքներին, վիրավորներին, հիմնում հիվանդանոցներ, աղքատանոցներ, որտեղ հատուկ մարդիկ հոգ էին տանում հիվանդ ու աղքատ մարդկանց մասին։
Իրենց հարստությունը, հայոց տիկնայք օգտագործում էին, իրենց հայրենակիցներին խնամելու համար։
Այսօր, երբ մեր երկիրը շարունակական պատերազմի մեջ է, երբ երկիրը լիքն է որբերով ու գաղթականներով, հաշմանդամներով ու հիվանդներով՝ ի՞նչ են անում «հայոց» փողատեր (այո՛, միայն փողատեր, բայց ոչ, երբեք հարուստ) «տիկնայք»։
Մեկ միլիոն դրամ են տալիս, պետության թշնամու հետ ճաշելու համար, մինչդեռ այդ երեք-չորս տասնյակ կանանցից յուրաքանչյուրը կարող էր որևէ գյուղի գոնե մեկ արցախցի բռնագաղթված ընտանիքի մեկ տարվա տան վարձով օգնել, կամ զոհվածի մեկ ընտանիքի, մեկ զինհաշմանդամի, մեկ բազմազավակ ընտանիքի այդ 1 միլիոն դրամով օգնել, եթե... եթե երկրի ու հայրենակցի նկատմամբ սրտացավություն լիներ, եթե սույն տիկնայք հասկանային, որ 44-օրյա պատերազմում, սեպտեմբերյան պատերազմում, կամ Արցախի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված 18-20 տարեկան տղաներն ու անմեղ երեխաները, նույնքան իրենց զավակներն են, որքան նրանք ում իրենք են լույս աշխարհ բերել, եթե սույն տիկնայք երևանյան իրենց դղյակներից տարվա մեջ մեկ անգամ դուրս գային ու որևէ սահմանային գյուղ այցելեին (բռաչափ երկիր է, հաստատ օրերով ճանապարհ չէին գնա) և տեսնեին թե ինչպես են այս երկիրը պահում Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արցախի ու Արարատի սահմանամերձ գյուղերի բնակիչները, ինչպես են օրվա ցամաք հացով գոյատևող մարդիկ երեխա մեծացնում ու ուղարկում բանակ, այս մի բուռ հողը պահելու։
Եթե հասկանային, որ Հայաստանը միայն Երևանը չէ:
Բայց, սույն տիկնայք գերադասել են 1 միլիոն դրամ (որը գուցե իրենց մի քանի ժամվա առևտրի գումարն է, բայց Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնության համար, շատ մեծ գումար է) վճարել մեկին, ով ճորտատիրոջ հոգեբանությամբ ամեն տարի (որևէ առիթ հորինելով) ստիպում է իրեն տուրք վճարել, քան օրինակ 10 հոգով 1 միլիոն դրամ հավաքել և Վարդենիսի որևէ գյուղում ՝ մեկ տուն նվիրել հանուն հայրենիքի զոհված հերոսի անտուն մնացած կնոջն ու անչափահաս երեխաներին կամ նույն Վարդենիսում հաստատված ու բնակարանի վարձ վճարելու հնարավորություն չունեցող արցախցի զոհված հերոսի ընտանիքի 1 տարվա վարձը վճարել, և այսպես շարունակ։
Վիրավոր ու հիվանդ, որբի ու ողբի երկիր դարձած Հայաստանը արյունաքամ անող վերքերից տնքում է, իսկ նրա «էլիտար» «տիկնայք» ինքնամոռաց պարում էին ՝ Հայաստանը արյունաքամ անողի հետ։
Չէ՛, այս «տիկնանցից» ոչ մեկը, ոչ մի կապ չունի հայոց աշխարհի փափկասուն տիկնանց հետ, ոչ մեկը Մարիամ իշխանուհի, Զաբել, Խոսրովանույշ ու Կատրանիդե թագուհի չէ, ոչ մեկը Նվարդ Թումանյան ու Կատերինե Զալյան-Մանուկյան չէ, սույն փողատեր (բայց հոգով ու բարոյական արժեքներով աղքատ) «տիկնայք» թեև ապրում են Հայաստանում ու հաղորդակցվում հայերեն, բայց ոչ նրանք, ոչ էլ նրանց փողատեր ամուսինները Հայաստանի ու հայ ազգի հետ կապ չունեն, այլապես իրենց այսպես սառը, անտարբեր ու անհոգ չէին պահի մահամերձ Հայաստանի համապատկերում, և խրախճանք չէին անի՝ ժանտախտի ժամանակ։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ. Գ.
«Հարգելի տիկնայք» ձեր փողերը, ձեր զավակներին չեն մնալու, եթե անկախ ու հզոր Հայաստան չլինի, ոչ ռուսը, ոչ վրացին, ոչ եվրոպացին, ոչ էլ առավել ևս թուրքը ձեր դիզածը ձեր զավակներին չեն տալու։
Կարդացե՛ք ու իմացե՛ք, ոչ ամիրյանների, ոչ մանթաշյանցների, ոչ լազարյանների, ոչ էլ Կովկասի ու օսմանյան թուրքիայի մյուս մեծահարուստների հարստությունը նրանց ժառանգներին չփոխանցվեց, դրան տիրացան Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Խորհրդային Ռուսաստանի կառավարությունները, նույն ճակատագիրն էլ սպասվում է ձեզ ու ձեր զավակներին ՝ լա՛վ մտածեք ու ձեզ համար մեկ օրվա գնումների գումարները էՌատո ռեկետովնային մուծելու փոխարեն երկիր ու պետություն պահողներին, կարիքավորներին ու հերոսների ընտանիքներին նվիրեք, որ բարեգործությունն էլ ընդունելի լինի։

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ