Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայն արժանապատվորեն պետք է ապրի իր հայրենիքում

Հայն արժանապատվորեն պետք է ապրի իր հայրենիքում
23.05.2023 | 22:29

Հայրենիք ենք կորցնում, օրհասական պահ է, լի մեծագույն վտանգներով, և այս իրավիճակում մեզանից յուրաքանչյուրն իր առավելագույն ջանքերը պետք է կենտրոնացնի հանուն Հայաստանի և Արցախի փրկության։

Կոչ եմ անում խորհրդարանական մեր ընդդիմադիր ընկերներին, մանդատները վայր դնելու միջոցով լուծարման տանել խորհրդարանը, իրենց տրված լիազորությունների միջոցով զրկել այս ազգադավ իշխանությանը հայրենակործան որոշումներ կայացնելու հնարավորությունից և դեպի Հանրապետության Հրապարակ պայքարի կոչել հարյուրհազարավոր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել խորհրդարանական ընդդիմությանը։

Հայտարարում եմ՝

չե՛մ նահանջել ու չե՛մ նահանջելու, միայնակ թե հարյուր հազարավորներով, պայքարելու եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ։

Արցախի ազատությունը և Հայաստանի պաշտպանությունն իմ կյանքի գլխավոր առաքելությունն եմ համարել՝ մասնակցելով երեք պատերազմների։

Հավատարիմ մնալով հայրենանվիրումի երդմանս և անսասան՝ պայքարիս ճանապարհին, նույն հաստատակամությամբ շարունակելու եմ նաև 2018-ի ապրիլին այս հայրենադավ խմբակի դեմ սկիզբ առած պայքարս։

Հավատարիմ՝ պայքարի այս հինգ տարիների ճանապարհին, վերահաստատում եմ.

այս ազգադավ խմբակը պետք է հեռացվի իշխանությունից։

Հայն արժանապատվորեն պետք է ապրի իր հայրենիքում։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ