Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինձ` սովորական լրագրողիս, ի՞նչ` նախո՞րդ իշխանությունը կթալանի հողս, թե՞ դուք` «նորերդ»

Ինձ` սովորական լրագրողիս, ի՞նչ` նախո՞րդ իշխանությունը կթալանի հողս, թե՞ դուք` «նորերդ»
10.05.2023 | 22:11

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ Bundesregierung Գերմանիայի կառավարությունը, զարգացման բանկի Kreditanstalt միջոցով մոտ 26 մլն եվրո է տրամադրելու «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի իրականացման համար։ Այս լուրի տակ հարց եմ ուղղել նախարար Սիմիդյանին, որի սքրինը այս նկարներում կցում եմ։ Շատ արագ հարցիս խատասխանում է մամլո խոսնակ Անի Հակոբյանը, թե ահազանգիս մասով փոխնախարարը այցելել է Սյունիքի մարզ։ Խնդրեցի լայն լուսաբանում լինի և սրան ի պատասխան, անհերքելի մի բան է գրել խոսնակը։

Ժողովուրդ, ես բոլորին ցույց եմ տվել, որ Շիկահողի արգելոցն այլևս դարձել է ռազմական պոլիգոն։ Այսինքն չեմ նկարել, այլ գնացել եմ, տեսել եմ և տեսագրել եմ դա։ Եվ հարց եմ տալիս նախարարին, թե արդյոք արգելոցի կարգավիճակը պե՞տք է փոխվի։ Այս հարցիս ստանում եմ ոչ կոմպետենտ պատասխան, թե Շիկահողը մնալու է արգելոց։

Աղջիկ ջան, Շիկահողը արգելոց չէ արդեն իսկ։ Արգելոցը բացառում է որևիցե մարդկային գործունեություն, այնինչ վերից վար արգելոցի անտառապատ տարածքները էլ տրակտորով, էլ այլ թրթուռավոր տեխնիկայով փորվել են։

Արգելոցի Մթնաձորի հատվածից մոտ 3 հազար հա ոչնչացվել է։ Այդ անտառը կուսական էր։ Հիմա, արձանագրել է պետք, որ արգելոցում ծանր տեխնիկաներ են աշխատել, ծառեր են հատվել, անթիվ ու անհաշիվ, բերրի հողի շերտն է հանվել, իսկ բերրի հողաշերտը վերացնելը մտնում է պարենային անվտանգության նաև հարթության մեջ։ Այս ամենը պետք է նախարարությունը գրանցեր, դրանց հիման վրա քրեական գործ հարուցվեր։ Նման դեպքում արգելոցային ռեժիմն արդեն խախտված է։

Անի Հակոբյան, կարո՞ղ եք վերջ տալ շտապողական պատասխաններ գրելուն։ Հասկացե՛ք, որ սա ադրբեջանական ագրեսիայի հետևանք է և պետք չէ վրա տալ ինձ, այլ աշխատել միասին միջազգային հարթակներում թշնամու ավերածին իրավական բնորոշումներ տալու համար։

Եվ հարցիս մյուս մասն այն է, թե ի՛նչ է արվել WWF-Armenia, CNF, KFW ի ծրագրերով պահպանվող տարածքների մասնաբաժնով։ Որևիցե հաշվետվություն այդ կազմակերպությունները ներկայացրե՞լ են։

Ani Hakobyan հասկացեք կառավարությունը հաշվետու է ՀՀ քաղաքացու առաջ։ Իսկ եթե մենք չունենք կատարողականների մասին տեղեկություն, ապա նոր դրամաշնորհները նույն Գերմանիայի կառավարության կողմից գնահատվելու են, որպես որոշների գրպանը լցնելու միջոց։ Առավելևս, երբ այդ 26 մլն ծրագրում ընդհանուր եզրույթներ են նշված, որոնք ոչ թե թիրախային բնության պահպանությանն են ուղղված, այկ կայուն զարգացմանը, կամ տուրիզմի զարգացմանը:

Կներեք, բայց նշվածս կազմակերպություններն ինձ` ՀՀ քաղաքացուս, ընդհանրապես պետք չեն ո՛չ իրենց ծրագրերով, ո՛չ էլ Գերմանիայի գումարները։

Եթե նախորդներից ես չունեմ արվածի մասին հաշվետվություն, ապա իրավունք ունեմ մեղադրելու գումարների փոշիացման մեջ։

Ինձ` սովորական լրագրողիս, ի՞նչ` նախո՞րդ իշխանությունը կթալանի հողս, թե՞ դուք` «նորերդ»։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3226

Մեկնաբանություններ