Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Յաման ընդդիմադիրն ենք, հա՜

Յաման ընդդիմադիրն ենք, հա՜
07.06.2024 | 11:40

Հիմա ընդդիմադիր դաշտի մի ստվար հատված կգա կասի՝ գնանք պահանջենք այս իշխանություններից, որ լուծեն հրդեհային անվտանգության խնդիրները: Կասեն՝ այսպես ո՞նց կլինի՝ Սուրմալու, զորամաս, գազալցակայան (պահեստ)...

Մի մասն էլ վաղը կգնա հրդեհի տարածք՝ կամավոր աշխատելու:

Ու այստեղ՝ դե արի, վարդապետ, ու մի խելագարվի: Յաման ընդդիմադիրն ենք, հա՜:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ