Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ

Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ
16.05.2024 | 13:48

Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությունը կառավարվում են դրսի նույն կենտրոնից։ Երկուսի վրա էլ դրված է սեփական երկիրն աշխարհաքաղաքական խաղերում մանրադրամ դարձնելու խնդիրը։

Վրաստանի իշխանությունը կատաղի կռիվ է տալիս` հանուն այդ երկրի ինքնիշխանության։ Հայաստանի իշխանությունն ինքնիշխանության անվան տակ աճուրդի է հանել մեր երկիրը։

Վրաստանում օտարերկյա գործակալներն ընդդիմության մեջ են, Հայաստանում` իշխանության։

Դա է պատճառը, որ Արևմուտքը ճնշում է Վրաստանի իշխանությանը, երբ ոստիկանական ուժ է կիրառվում այնտեղի ընդդիմության դեմ և քար լռություն է պահպանում, երբ նույնն անում է Նիկոլ Փաշինյանը։ Երկակի ստանդարտների կիրառման վառ օրինակ։

Այդպես է լինում բոլոր այն դեպքերում, երբ արժեքն իր տեղը զիջում է շահերին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ