Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Միջազգային հանրությունը ըմբոստացել է և այլևս չի ցանկանում ենթարկվել միաբևեռ աշխարհին

Միջազգային հանրությունը ըմբոստացել է և այլևս չի ցանկանում ենթարկվել միաբևեռ աշխարհին
11.11.2023 | 06:55

«Հըզբոլահ»-ի տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ, ըստ աղբյուրի, իսրայելական ուղղաթիռից հրետակոծվում են հոկտեմբերի 7-ին Գազայի սահմանին տեղի ունեցող փառատոնից փախչող հրեաները։

Պաղեստինը ուղղաթիռներ չունի։ Եթե այս տեղեկատվությունը համադրենք Եգիպտոսից Իսրայելին ուղարկված հարձակման նախազգուշացման հետ, ապա ստացվում է, որ Իսրայելը ինքն իր վրա հարձակման կազմակերպիչներից է, որպեսզի Գազան գետնին հավասարեցնելու և անեքսիայի ենթարկելու արդարացում ստանա միջազգային հանրությունից։ Սակայն այս դիվային խուցպան, որը երկար ժամանակ ի օգուտ իրենց էր աշխատում, այժմ հակառակ ուղղությամբ է սկսել գործել։ Միջազգային հանրությունը ըմբոստացել է և այլևս չի ցանկանում ենթարկվել միաբևեռ աշխարհին, որտեղ սիոնիզմը մեծագույն բաժնետեր է։

Արթուր Ալեքսանյան

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ