Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բանաստեղծը մեր գլխին գալիքը կանխազգում էր տասնամյակներ առաջ

Բանաստեղծը  մեր գլխին գալիքը կանխազգում էր տասնամյակներ առաջ
21.06.2023 | 22:01

1984 թվականի մայիսի 19-ն էր։

Ամբողջ գիշեր անձրև էր եկել։

Օրը կիրակի էր, արևոտ օր։

Ժամը 11-ին բարձրանում էի հայրենական պատերազմում զոհված սիսիանցիների համար կառուցած հուշարձանի մոտ։

Ջրային տնտեսության շենքի մոտով անցնելիս նկատեցի Համո Սահյանին, պիջակն ուսերին գցած։

Քայլերս դանդաղեցրի ու մի պահ կանգ առա։ Համոն նշան արեց,որ մոտենամ իրեն:

-Այ տղա,էս ու՞ր ես գնում, խաշի ժամ էլ չի, որ ասեմ խաշի ես գնում։

-Հուշարձան ընկեր Սահյան,-ասացի ես առանց դեմքին նայելու։

Լռեց բանաստեղծը երկար,մոտ 10 րոպեի չափ։ Ապա նայելով դեպի հուշարձանի կողմնասաց.

-Ինչպիսի՜ հերոս տղաներ զոհվեցին աչքերիս առաջ։ Ես որ մնացի, ին՞չ արեցի,- ու դարձյալ լռեց:

Ճանաչում էր ինձ։ Շաբաթվա մեջ մի երեք անգամ հաց էի տանում իր համար։

Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանի կինը կանչում էր ինձ ու Սահյանին հաց էի տանում։

Ես և Շչորս Դավթյանը հարևաններ էինք, բացի այդ երկուսս էլ ծնունդով գորիսեցիներ էինք։

Լռությունը խախտելով ասացի.

-Ընկեր ՍԱՀՅԱՆ, ո՞նց թե, բա ո՞վ պիտի ստեղծագործեր, որ իմանայինք ով է Համո Սահյանը։ Ախր մեծից փոքր ընթերցում են Ձեր գրվածքները։

-Է՜է՜է՜, մի տես գնահատում ե՞ն, մի երկու մանեթ փող տան, անտիպ գործերս տպեմ ու հանգիստ գլուխս բարձին դնեմ։ էս ապրելու ձև չի։ Մեզ նմաններն արտասահմանում միլիոներ են ստանում։ Մեզ էլ արգելում են, որ ճիշտ բաները թղթին հանձնենք։ Ով ինչ կարում ա անում ա։ Էսենց որ գնաց, էս երկիը քանդվելու է։ Ես մեռած դու սաղ Սամվել տղա, կհիշես, որ Համոն ճիշտ էր ասում, վախենում եմ թուրքն էլ էն կողմից մեզ նեղի, շատ վատ թվերի եք հանդիպելու ու իմ խոսքերը հիշելու եք։

Դե գնա,էլ ասելու բան չունեմ։

Անցել են տաիրներ և՞… Դեռևս տասնամյակներ առաջ կանխազգում էր մեծ բանաստեղծը մեր գլխին գալիքը:

Սրտում վախ կար։

Մեծ բանաստեղծի սիրտը վկայում էր ու չէր սխալվել։

Աստված հոգիդ լուսավորի, Համո Սահյան։

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2382

Մեկնաբանություններ