Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հեղինակ կատարողների «պատկերած» գույներով

Հեղինակ կատարողների «պատկերած» գույներով
27.12.2012 | 17:44

Հեղինակային երգի վարպետները (Վախթանգ Հարությունյան, Արմինե Հայրապետյան, Դավիթ Ամալյան, Արմեն Ադամյան և այլք) դեկտեմբերի 28-ին «The club» ակումբում կներկայանան տարեվերջյան համերգով: Հաջորդ հանդիպումը կլինի 2013-ի հունվարին: Այս մասին մեզ տեղեկացրեց հեղինակ-կատարող, հնագետ Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Ե՞րբ և որտե՞ղ են անցկացվում հեղինակային երգի երեկոները:
-Արդեն երեք և ավելի տարի է` ուրբաթ երեկոներին հավաքվում ենք Թումանյան 40 հասցեում գտնվող «The club» ակումբում: Գողտրիկ, հետաքրքիր, կամերալ իրավիճակ ստեղծող ակումբ է, բավական անպաճույճ, անզարդ` առաջին հայացքից: Բայց երբ ներսում զգում ես, թե ինչ եթերային տրամադրություն է, պատերը դադարում են մոխրագույն լինել, նրանք սկսում են գունավորվել հեղինակ կատարողների «պատկերած» գույներով:
-Դադարներ չե՞ն լինում:
-Ամռան մեկ-երկու ամիսներին փորձում ենք արձակուրդի գնալ և հանդիսատեսին արձակուրդի հնարավորություն տալ: Ի դեպ, մեր հանդիսատեսը չի համբերում և «բողոքում է» այդ դադարների դեմ: Ամռանը նախընտրում ենք բացօթյա համերգները: Կենդանի կատարումը, կարծում եմ, երբեմն, ամռան տաք, ջերմ երեկոներին պետք է տարածել, եթե նույնիսկ մարդիկ շարժվում են, նստած, քարացած քեզ չեն լսում: Նրանք կարող են որսալ հնչյունը ճանապարհին , նույնիսկ կանգ էլ չառնել (թեև սովորաբար կանգ են առնում և հավաքվում են): Գեղեցիկ երևույթ է: Ես դա շատ եմ սիրում:
-Հեղինակ-կատարողները, որքան հասկացա, հաճախ են հանդիպում: Պատահե՞լ է, որ Նոր տարին դիմավորեք միասին:
-Ամանորի գիշերը ամեն մեկն իր տանն է նշում: Բայց, իհարկե, այլ տարբերակներով միասին տոնում ենք Ամանորը. և ճանապարհում ենք, և դիմավորում:
-31-ի գիշերը ոչ բոլորն են տանը դիմավորում: Գուցե հեղինակային երգի սիրահարներին հնարավորություն տրվի իրենց նախընտրած մթնոլորտո՞ւմ անցկացնել տոնական գիշերը:
-Մի քիչ դժվար կլինի: Դա իրականացնելու համար հեղինակ- կատարողները պետք է ունենան իրենց տարածքը: Պետք է մտածել, հետաքրքիր է, ես կառաջարկեմ ընկերներիս:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ