38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կինոդասընթացներ՝ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում

Կինոդասընթացներ՝ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում
09.06.2012 | 10:34

«Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագրի առաջին «Սցենարի զարգացման դասընթացը», նախատեսված սկսնակ կինոգործիչների համար, կանցկացվի Երևանում՝ հունիսի 11-15-ը: Դասընթացին մրցութային կարգով մասնակցելու են հրավիրված 12 երիտասարդ կինոգործիչներ Հայաստանից, Վրաստանից, ՈՒկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից: Սցենարի և արտադրության զարգացման դասընթացների միջազգային խորհրդատու ՋԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնի գործունեության ընթացքում հասկացել են, որոնք են տարածաշրջանային մասնակից երկրների թույլ կետերը և շեշտը դրվելու է հենց դրա վրա: «Այսինքն, խնդիրը ոչ թե թերություներն են, այլ տարածաշրջանային կինոգործիչների առավել ինտեգրումը եվրոպական կինոարտադրության սկզբունքներին,-ասաց նա:- Յուրաքանչյուրը պատմելու է իր երկրի պատմությունը: Սակայն տեղական խնդիրները՝ և՜ սոցիալական, և՜ քաղաքական բնույթի, պետք է ներկայացվեն այնպես, որ հետաքրքրի համաշխարհային հանդիսատեսին»: Ջեկ Գալստյանը նաև նշեց, որ չեն սահմանափակվելու 12 մասնակցիներին ուսուցանելով. ծրագիրը կլինի նաև առցանց տարբերակով, 100-ավոր նույնքան տաղանդավոր մարդիկ կարող են հետևել դասընթացներին ու զարգացնել իրենց գիտելիքները: Դասընթացներն անցկացնելու են բարձր վաստակ ունեցող մասնագետներ` Քրիստիան Ռութը, Գրացիելլա Բիլդեշեյմը, Ջուլիա Ֆրեյդմանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ