ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայությունն ունի բավարար ներուժ՝ հերթական անգամ խափանելու պանթուրքական էքսպանսիան

Հայությունն ունի բավարար ներուժ՝ հերթական անգամ խափանելու պանթուրքական էքսպանսիան
23.05.2024 | 08:15

Մայիսի 28-ը նշում ենք որպես Հայաստանի Առաջին Հանրապետության տոն։ Այն եղելություն դարձավ Սարդարապատում և այլ ճակատամարտերում թուրքերի նկատմամբ ազգովին տարած հաղթանակի շնորհիվ։ Ցեղասպանությունից մի քանի տարի անց, հայության դեռևս հաստատուն մնացած մի բուռ մաս, լարեց իր ուժերը, ցույց տվեց կամքը՝ հաղթելու, չպարտվելու, չմեռնելու, լինելու, հարատևելու և տարավ համաշխարհային նշանակության հաղթանակ՝ հիմքերը դնելով ոչ միայն իր պետականության վերականգնման, այլ նաև՝ կասեցնելով Մեծ Թուրանի ընթացքն ու ծրագրերը։ Հայաստանը խրվեց թուրքական հրեշի կոկորդում, որպես մի մեծ ու սուր սեպ, և կտրեց այդ հրեշի գլուխն իր մարմնից...

Այսօր, 2020 թվականին Արցախում դավադիր պատերազմի և 2023 թվականի հայրենազրկման դավաճանական ծրագրերից հետո, ՀՀ-ն ներկայացնող թրքահարճ իշխանությունը փորձում է իրականացնել թուրքերի 100-ամյա ծրագրերը՝ Թուրանի գործարկումը։ ՀՀ իշխանությունը զավթած հակահայերի խունտան, փորձում է կյանք տալ թուրանական հրեշին՝ միացնելով դրա կտրված գլուխը մարմնին, և փաստացի հանդես է գալիս իբրև թուրանական հրեշին սնող զարկերակ:

Ես վստահ եմ, որ Հայությունն ունի բավարար ներուժ, կամք, ռեսուրս՝ և՛ս մեկ անգամ, հերթակա՛ն անգամ խափանելու պանթուրքական էքսպանսիան և վերահաստատելու իր պատմական ու սկզբնական իրավունքները՝ իր հողում, իր Հայրենիքում ինքնիշխան և ազատ ապրելու հաստատակամությունը, Հա՛յ լինելու և Հա՛յ մնալու առաքելությունը։

Եվ ուրեմն, հիմա հարց եմ հղում բոլոր ընկերներիս, հարազատներիս, ծանոթ-բարեկամներիս, կոլեգաներիս և, առհասարակ, բոլո՜ր-բոլորի՛ն, ովքեր կարդում են, հետևում և տեսնում են իմ գրածները.

Ձեզնից քանի՞սն է պատրաստ՝ Մայիսի 28-ին ընդառաջ, լարելու իր ուժերը, ցույց տալու կամքը, կենտրոնացնելու իր ռեսուրսները՝ մարդկային, նյութական և ոչ նյութական, որպեսզի կարողանանք ազատագրել Հայաստանը թուրքական էքսպանսիոնիստական օրակարգը սպասարկող հակահայ խունտայից:

Մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված է Հանրահավաք։ Մենք պարտավոր ենք ցույց տալ մեր վճռականությո՛ւնը, համոզմո՜ւնքը, կա՜մքը, պատրաստակամությո՛ւնը, Հայաստանը թուրքական լծից ազատագրելու մեր գործո՛ւն մասնակցությունը։

Շատերը գուցե վախենում են, և, տարատեսակ պատճառներով, դեռ խուսափում են բացեիբաց ցույց տալ իրենց դիրքորոշումն այս հարցում, բայց ես կցանկանայի, որ մարդիկ, ովքեր կարդում են այս գրածը՝ մեկնաբանությամբ, «կիսվելով» կամ այլ ձևով ցույց տային, որ Հայաստանը թուրքական լծից ազատագրելու հարցում մենք միասին ենք և ունենք միմյանց աջակցությունը։ Մենք պետք է ցույց տանք, որ իրականում շատ են մեր համոզմունքը, մեր արժեքները, մեր գաղափարները կրող, մեզ պես մտածող մեր հայրենակիցները, դա իր հերթին ուժ և վստահություն կտա դեռևս տատանվող ու զգուշավորություն դրսևորող մեր գաղափարակից մյուս ընկերներին։

Ես համոզված եմ, որ Հայաստանը թուրքական լծից ազատելն այլընտրանք չունի, իսկ դու՞:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ