ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ար­տա­կարգ դրու­թ­յու­նը կանց­նի, բայց բո­լոր ծնող­նե­րի, ա­շա­կերտ­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի հա­մար կմ­նա մի շատ լավ նո­րա­մու­ծու­թ­յուն՝ հե­ռա­վար ու­սու­ցու­մը»

«Ար­տա­կարգ դրու­թ­յու­նը կանց­նի, բայց բո­լոր ծնող­նե­րի, ա­շա­կերտ­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի հա­մար կմ­նա մի շատ լավ նո­րա­մու­ծու­թ­յուն՝ հե­ռա­վար ու­սու­ցու­մը»
24.03.2020 | 01:23
Ար­տա­կարգ դրու­թյու­նը նոր մշա­կույթ է մտց­րել կր­թա­կան ո­լոր­տում։ Կր­թօ­ջախ­նե­րը սկ­սե­ցին անց­նել հե­ռա­վար ու­սուց­ման՝ կր­թա­կան գոր­ծըն­թա­ցը տե­ղա­փո­խե­լով առ­ցանց տի­րույթ։ Հե­ռա­վար ու­սուց­ման է ան­ցել նաև Հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի հիմ­նա­կան դպ­րո­ցը։ ՄԱՌ­ԼԵ­ՆԱ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱ­ՆԸ‚ ում ե­րե­խա­նե­րը սո­վո­րում են այս կր­թօ­ջա­խում‚ մեզ հետ զրույ­ցում նշեց‚ ա­ռա­ջին ան­գամ են կի­րա­ռում հե­ռա­վար ու­սուց­ման մե­թո­դը։ Նա տե­ղե­կաց­նում է‚ որ ի­րենց դպ­րո­ցում և իր որ­դու դա­սա­րա­նում հե­ռա­վար ու­սուց­ման ան­ցել են դեռևս մինչև կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան կող­մից հա­մա­պա­տաս­խան հար­թակ ստեղ­ծե­լը։
«Մեր ու­սուց­չու­հին՝ եր­րորդ դա­սա­րա­նի դաս­վար Կա­րի­նե Չի­բուխ­չյա­նը‚ ծնող­նե­րի հետ սկ­սեց փոր­ձար­կել ֆեյս­բու­քյան Messenger-ը‚ Skype-ը‚ Viber-ը‚ WhatsApp-ը։ Լա­վա­գույն հար­թա­կը Zoom-ն է‚ որն ու­նի օն­լայն գրա­տախ­տակ‚ տար­բեր այլ գոր­ծիք­ներ։ Դա­սա­րա­նը բա­ժան­վել է 4 խմ­բի‚ և ու­սու­ցի­չը հեր­թա­կա­նու­թյամբ‚ ըստ խմ­բե­րի‚ անց­կաց­նում է դա­սը։ Դա­սա­ժա­մը տևում է մոտ մեկ ժամ‚ ու­սուց­չու­հին բա­ցատ­րում է դա­սը‚ տնա­յին աշ­խա­տանք­ներն են քն­նարկ­վում‚ սխալ­նե­րի ուղ­ղում է կա­տար­վում‚ և տր­վում է հանձ­նա­րա­րու­թյուն»‚- ա­սաց Մառ­լե­նա Հով­սե­փյա­նը։
Խո­սե­լով հե­ռա­վար ու­սուց­ման ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին՝ մեր զրու­ցա­կի­ցը նկա­տեց‚ որ բարձր դա­սա­րան­նե­րում այս մե­թոդն ա­վե­լի ար­դյու­նա­վետ է‚ քա­նի որ բար­ձր­դա­սա­րան­ցի­ներն ա­վե­լի կազ­մա­կերպ­ված են‚ հա­մա­ցան­ցից ինք­նու­րույն օգտ­վե­լու‚ տար­բեր հար­թակ­ներ օգ­տա­գոր­ծե­լու հմ­տու­թյուն­ներ ու­նեն։ Իսկ ցածր դա­սա­րան­նե­րում ե­րե­խա­ներն այդ ա­մե­նից օգտ­վե­լու հա­մար ծնող­նե­րի կա­րիքն ու­նեն։ Մինչ­դեռ կան ծնող­ներ‚ ո­րոնք այն­պի­սի մաս­նա­գի­տու­թյուն ու­նեն (բժիշկ‚ լրագ­րող և այլն)‚ որ այս օ­րե­րին ծան­րա­բեռն­ված աշ­խա­տում են‚ և չեն կա­րող օգ­նել ի­րենց ե­րե­խա­նե­րին։ Սա­կայն‚ ըստ մեր զրու­ցակ­ցի‚ այդ խն­դիր­նե­րը հաղ­թա­հար­վում են։
Մեր զրու­ցա­կի­ցը նկա­տում է‚ որ ի­րենց դա­սա­րա­նում բո­լո­րը տանն ու­նեն հա­մա­պա­տաս­խան գոր­ծիք­նե­րը՝ հա­մա­ցանց‚ հա­մա­կար­գիչ՝ հե­ռա­վար ու­սու­ցու­մը կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ «ՈՒ­նենք ծնող­ներ‚ ո­րոնք դժ­վա­րա­նում են ի­րա­կա­նաց­նել այս ա­մե­նը‚ սա­կայն բո­լո­րը պատ­րաստ են հաղ­թա­հա­րե­լու այդ դժ­վա­րու­թյուն­նե­րը‚ բո­լո­րը գի­տակ­ցա­բար են մո­տե­նում ի­րա­վի­ճա­կին‚ հաս­կա­նում են‚ որ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը կանց­նի‚ բայց բո­լոր ծնող­նե­րի‚ ա­շա­կերտ­նե­րի‚ ու­սու­ցիչ­նե­րի հա­մար կմ­նա մի շատ լավ նո­րա­մու­ծու­թյուն և շփ­ման ձև՝ հե­ռա­վար ու­սու­ցու­մը։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակն օգ­նում է‚ որ­պես­զի դպ­րոց-ա­շա­կերտ կա­պը նաև առ­ցանց հար­թա­կում ար­դյու­նա­վե­տո­րեն կար­գա­վոր­վի»‚- ա­սում է Մառ­լե­նա Հով­սե­փյա­նը։
Նշենք‚ որ աշ­խար­հում մեծ տա­րա­ծում ու­նի հե­ռա­վար ու­սու­ցու­մը։ Նույ­նիսկ Հա­յաս­տա­նում շա­տե­րը‚ օգ­տա­գոր­ծե­լով այս գոր­ծի­քը‚ օ­տար լե­զու են սո­վո­րում աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րի մաս­նա­գետ­նե­րի հետ‚ շփ­վում են լե­զուն կրող­նե­րի հետ։
Այս ի­րա­վի­ճա­կը նպաս­տում է նրան‚ որ­պես­զի հան­րու­թյու­նը դառ­նա տեխ­նո­լո­գիա­կան։ Մար­դիկ սո­վո­րում են հա­մա­ցան­ցը օգ­տա­գոր­ծել նպա­տա­կա­յին‚ պարզ է դառ­նում‚ որ պետք չէ ժա­մա­նակ‚ վա­ռե­լիք‚ գու­մար ծախ­սել և հաս­նել ինչ-որ վայր։ Հնա­րա­վոր է ա­ռանց տա­նից դուրս գա­լու վճա­րում­ներ կա­տա­րել‚ նա­մակ­ներ հաս­ցեագ­րել և այլն։ Հար­կադր­ված տա­նը մնա­լը մարդ­կանց սո­վո­րեց­րեց շատ կեն­ցա­ղա­յին հար­ցեր լու­ծել‚ աշ­խա­տան­քա­յին պար­տա­կա­նու­թյուն­ներ կա­տա­րել առ­ցանց։ Այս օ­րե­րին ամ­բող­ջո­վին վե­րաի­մաս­տա­վոր­վեց հա­մա­ցան­ցի դե­րը։
Հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի հիմ­նա­կան դպ­րո­ցի 7-րդ դա­սա­րա­նի ա­շա­կեր­տու­հի Սե­րի­նե Ա­նա­նյանն էլ նշում է‚ որ դա­սա­րա­նում դաս ա­նելն ա­վե­լի ար­դյու­նա­վետ է‚ սա­կայն ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում առ­ցանց ու­սու­ցու­մը շատ լավ լու­ծում է‚ հա­կա­ռակ դեպ­քում ամ­բող­ջո­վին կկտր­վեին ու­սուց­ման պրո­ցե­սից։
Բայց այս ա­մե­նում կա մեկ խն­դիր. ե­րե­խան ա­ռա­վո­տից ե­րե­կո կապ­ված է լի­նում կա՛մ հե­ռուս­տա­ցույ­ցին‚ ո­րով օն­լայն դա­սեր են ցու­ցադր­վում‚ կա՛մ հա­մա­կարգ­չին։ Եվ այս ա­մե­նը պետք է խիստ վե­րահս­կե­լի լի­նի‚ որ­պես­զի ե­րե­խան ամ­բող­ջո­վին կախ­ման մեջ չընկ­նի։
Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 42027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ