ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչու՞ են մա­հա­նում մեր զին­վոր­նե­րը՝ դեռ չհայ­րա­ցած մեր ե­րի­տա­սարդ­նե­րը

Ինչու՞ են մա­հա­նում մեր զին­վոր­նե­րը՝ դեռ չհայ­րա­ցած մեր ե­րի­տա­սարդ­նե­րը
25.02.2020 | 01:38
Բա­նա­կում օր օ­րի ա­վե­լա­նում է զին­վոր­նե­րի մա­հա­ցու­թյան թի­վը. սա որևէ մե­կին ՝վար­չա­պե­տին, ՀՀ և ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րին, գլ­խա­վոր շտա­բի պե­տե­րին, ՀՀ և ԱՀ ԱԺ նա­խա­գահ­նե­րին, ՀՀ և ԱՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար­նե­րին, ՀՀ և ԱՀ գլ­խա­վոր դա­տա­խազ­նե­րին, ՀՀ և ԱՀ ոս­տի­կա­նա­պե­տե­րին չի՞ մտա­հո­գում: Սա ի՞նչ ան­հո­գի ա­կա­դե­միա­կան լռու­թյուն է, ա­սես ո­չինչ էլ չի պա­տա­հել:
Հա­մե­մա­տու­թյունս գու­ցե և՛ տե­ղին, և՛ բա­րո­յա­կան չէ, բայց 1,5 մի­լիարդ բնակ­չու­թյուն ու­նե­ցող Չի­նաս­տա­նում մեկ ամ­սում մոտ հա­զար մարդ է մա­հա­ցել ան­հայտ վի­րու­սից, Չի­նաս­տա­նը կենտ­րո­նաց­րել է իր ողջ պե­տա­կան նե­րու­ժը՝ կա­սեց­նե­լու և՛ վա­րա­կի տա­րա­ծու­մը, և՛ մա­հա­ցու­թյու­նը: Սա դեռ հա­մա­ճա­րա­կի դեպ­քում, երբ մար­դը կան­խավ չգի­տի, թե երբ և ինչ հա­րու­ցիչ կա­րող է տա­րած­վել: Իսկ բա­նա­կում ներ­քին սպա­նու­թյուն­նե­րը հնա­րա­վոր է կան­խար­գե­լել:
Պա­րո՛ն վար­չա­պետ, ա­սում եք սահ­մա­նին խա­ղաղ է, որն ար­դյունք է եր­կու նա­խա­գահ­նե­րիդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան։ Գու­ցե և լավ է, որ կա այդ փո­խըմ­բռ­նու­մը, ե­թե դրա դի­մաց հա­կա­ռա­կոր­դը մեզ­նից-Ձեզ­նից չպա­հան­ջի խո­րա­գույն զի­ջում­ներ… Սա­կայն առ­կա է մեր զին­վոր­նե­րի մա­հա­ցու­թյուն­նե­րի փաս­տը՝ ան­հայտ հան­գա­մանք­նե­րում։ Այս­պի­սի մեկ­նա­բա­նու­թյուն տվող ան­ձը երևի մի քիչ ի­րա­վա­բա­նա­կան գի­տե­լիք­ներ կու­նե­նա, որ­պես­զի այս ա­նո­րոշ և ան­միտ բնու­թագ­րու­մը չտա դեպ­քին: Ե­թե այդ գոր­ծե­րը հե­տաքն­նում են ի­րա­վա­բան մաս­նա­գետ­նե­րը, ա­պա հենց մեկ ժամ հե­տո պի­տի զո­րա­նո­ցա­յին այդ նեղ շր­ջա­նա­կում բա­ցա­հայ­տեին մահ­վան պատ­ճառ­նե­րը և սպա­նու­թյունն ի­րա­կա­նաց­նո­ղին: Մինչ­դեռ մի ողջ ժո­ղովր­դի հի­մա­րի տեղ են դնում…Այս­քան սպա­նու­թյու­ննե­րից հե­տո հա­մա­պա­տաս­խան պե­տա­կան մար­մին­նե­րը ժա­մա­նա­կին ցա­վակ­ցու­թյուն ան­գամ չեն հայտ­նել, լուռ են դա­տա­խա­զու­թյու­նը, ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյու­նը, Գլ­խա­վոր շտա­բը, ՊՆ և ՊԲ նա­խա­րար­նե­րը, ՀՀ և ԱՀ ԱԺ-ն ի­րենց ողջ կազ­մով։
Սա ի՞նչ դա­վադ­րու­թյուն է մեր ժո­ղովր­դի դեմ։
Մեր զո­րա­նոց­նե­րը, ա­ռաջ­նա­գի­ծը, Ար­ցա­խի բո­լոր զո­րա­մա­սե­րը, թե­կուզ դրանք Ստե­փա­նա­կեր­տում էլ լի­նեն, միևնույն է, ա­ռաջ­նա­գիծ են հա­մար­վում, ո­րով­հետև պաշտ­պա­նում են ոչ միայն Ար­ցա­խը, այլև ողջ Հա­յաս­տա­նը. և այդ զո­րա­մա­սե­րում մեռ­նում են մեր զին­վոր­նե­րը՝ դեռ չհայ­րա­ցած մեր ե­րի­տա­սարդ­նե­րը, ան­հայտ հան­գա­մանք­նե­րում՝ ընդ­հուպ մինչև հան­կար­ծա­մահ լի­նե­լը։ Որ­տե՞ղ են մեր եր­կու կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի խիղճն ու տրա­մա­բա­նու­թյու­նը այդ ան­հե­թե­թու­թյա­նը հա­վա­տա­լիս։
Տա­րի­ներ ա­ռաջ անդ­րա­դար­ձել եմ բա­նա­կում ան­հայտ հան­գա­մանք­նե­րում մա­հա­ցած­նե­րին որ­պես ինք­նաս­պան մա­տու­ցե­լու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին ու իմ մտա­հո­գու­թյունն եմ հայտ­նել առ այն, որ զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան մեկ­նող ե­րի­տա­սարդ­նե­րի հետ նա­խա­պես՝ դեռ դպ­րո­ցում բա­րո­յա­դաս­տիա­րակ­չա­կան աշ­խա­տանք չի տար­վում:
Մինչ­դեռ կա դրա խիստ անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Մեր երկ­րում շա­տա­ցել են ա­մեն տե­սա­կի ա­ղանդ­ներն ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­զատ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն հա­ղոր­դակց­վե­լու ե­րի­տա­սարդ­նե­րի, ան­գամ դպ­րո­ցա­կան ե­րե­խա­նե­րի հետ, ա­ռա­վել ևս, ե­թե բա­նակ մեկ­նող ե­րի­տա­սար­դի ըն­տա­նի­քը որևէ ա­ղան­դի հետևորդ է: Զին­կոմ­ներն ու առ­հա­սա­րակ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը այդ մա­սին տե­ղյա՞կ են, թե՞, այս­պես կոչ­ված, կույր հա­վատ ու­նեն՝ հայ տղա է, ու­րեմն ա­մեն ինչ կար­գին է։ Մինչ­դեռ ռազ­մա­կան ու­սուց­ման դա­սա­ժա­մե­րին պետք է նախ և ա­ռաջ շեշ­տը դնել պա­տա­նի­նե­րի հայ­րե­նա­սի­րա­կան, բա­րո­յա­կան, մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան վրա՝ «հա­յը հա­յի հա­մար բա­րե­կամ է» գա­ղա­փա­րա­բա­նու­թյամբ: Մենք 30 տա­րի է պա­տե­րազ­մի մեջ ենք և ի­րա­վունք չու­նենք վայր­կյան ան­գամ թու­լա­նա­լու ոչ միայն թշ­նա­մու ա­ռաջ, այլև երկ­րում ներ­քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ի­րա­վունք չու­նենք ներ­քին լար­վա­ծու­թյուն ստեղ­ծե­լու, ո­րը ա­ներ­կ­բա­յո­րեն անդ­րա­դառ­նում է երկ­րի ու նրա կա­ռա­վա­րու­թյան վար­կի և հե­ղի­նա­կու­թյան վրա, թու­լաց­նում է հա­մազ­գա­յին պայ­քա­րի և եր­կի­րը հզո­րաց­նե­լու միաս­նա­կա­նու­թյու­նը: Աշ­խար­հի ողջ հա­յու­թյու­նը, իսկ հա­յաս­տան­ցի­ներս՝ ա­ռա­վել ևս, ո՛չ ի­րա­վա­կան և ո՛չ էլ բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­նենք կորց­նե­լու մեր այս մի ափ Հայ­րե­նիք-պե­տու­թյու­նը։ Էլ չեմ ա­սում, որ հա­յաս­տան­ցի­ներս՝ նա­խա­գահ-վար­չա­պե­տից սկ­սյալ, ան­կա­խու­թյան ա­ռա­ջին իսկ օ­րից տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ պի­տի հրա­ժար­վեինք ճո­խու­թյու­նից և մեր ա­վե­լորդ երկ­րորդ լու­ման ան­գամ պի­տի դնեինք մեր երկ­րի շե­նաց­ման ու հզո­րաց­ման գոր­ծում։ Իսկ մենք ի՞նչ ա­րե­ցինք ու շա­րու­նա­կում ենք ա­նել ու չա­նել…
Մենք հե­ղա­փո­խու­թյուն ա­րե­ցինք, որ երկ­րում վե­րա­նան ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րը՝ եր­կի­րը թա­լա­նող­նե­րի կող­մից ստո­րաց­ված ու նե­ղա­ցած­նե­րի և երկ­րի իշ­խա­նու­թյան լծակ­ներն ի­րենց ձեռ­քը վերց­րած և լկ­տիա­ցած զանգ­վա­ծի միջև։ Մենք ապ­րում ենք մեր հայ­րե­նի­քում, և այդ «նախ­կին­նե­րը» կա­րող են լի­նել մեր հարևա­նը կամ բա­րե­կա­մը, ո­րոնց հետ շա­րու­նա­կե­լու ենք ապ­րել նույն քա­ղա­քում, նույն փո­ղո­ցում ու նույն գյու­ղում, մենք հո չե՞նք կա­րող երկ­րում ստեղ­ծել հա­կա­հայ մթն­նո­լորտ, ին­չը, ցա­վոք, ար­դեն կա մեր սահ­ման­նե­րից դուրս։
Պա­րո՛ն վար­չա­պետ, ու՞ր մնաց հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին Ձեր հն­չեց­րած «Սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան» հե­ղա­փո­խու­թյու­նը։ Հա­մա­ցան­ցը հե­ղեղ­ված է ան­պար­կեշտ, վի­րա­վո­րա­կան բա­ռե­րով և ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով հա­կա­ռակ ճամ­բա­րի ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րի հաս­ցեին, և որ­քան լկ­տի ու ան­բա­րո են այդ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, այն­քան հայ­հո­յանք գրողն ի­րեն հաղ­թող է զգում և իր է­ջում «լայ­քեր» է հա­վա­քում ու հրճ­վում։ Հե­ղա­փո­խու­թյան կողմ­նա­կից­նե­րից յու­րա­քան­չյու­րին թվում է, թե դրա­նով օգ­նում է Ձեզ և պաշտ­պա­նում հե­ղա­փո­խու­թյու­նը, իսկ հա­կա­ռակ կող­մում վս­տահ են, որ նսե­մաց­նում են Ձեզ ու հե­ղա­փո­խու­թյու­նը: Մինչ­դեռ ներ­քին թշ­նա­ման­քը պա­ռակ­տում է մեր ժո­ղովր­դին, իսկ մենք պա­տե­րազ­մի մեջ ենք, մի՛ մո­ռա­ցեք, պա­րոն Փա­շի­նյան։
Սա մեկ:
...Հետևո՞ւմ են ար­դյոք բա­նա­կի հրա­մա­նա­տար­նե­րը, թե մեր զին­վոր­ներն ի­րենց հան­գս­տի կամ ծա­ռա­յու­թյան ժա­մե­րին ինչ բո­վան­դա­կու­թյամբ զրույց­ներ են ու­նե­նում: Գու­ցե այդ սպա­նու­թյուն­նե­րի մեծ մա­սը հենց «քա­ղա­քա­կան» հո­ղի՞ վրա է կա­տար­վում... Որ­տե՞ղ են զո­րա­մա­սե­րի հրա­մա­նա­տար­նե­րը, թե՞ դար­ձյալ հին սո­վո­րույ­թով «չաս­տը պա­հող­նե­րին» են թո­ղել զին­վո­րի ճա­կա­տա­գի­րը։ Խոր­հր­դա­յին բա­նա­կում հրա­մա­նա­տար­նե­րից բա­ցի՝ կրտ­սե­րից մինչև ա­վագ, կա­յին նաև քաղ­ղեկ­ներ, այ­սինքն՝ զին­վոր­նե­րի քա­ղա­քա­կան հա­սու­նու­թյան, բա­րո­յա­կան դաս­տիա­րա­կու­թյան, մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման և հայ­րե­նա­սի­րու­թյան դա­սեր էին անց­կաց­նում: Այդ բա­նա­կում ծա­ռա­յում էին տաս­նյա­կից ա­վե­լի ազ­գու­թյուն­նե­րի զա­վակ­ներ: Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ինչ նախ­ճիր կլի­ներ զո­րա­մա­սե­րում, ե­թե պե­տու­թյունն ու բա­նա­կը մեծ հաշ­վով հենց բա­նա­կում չկր­թեին այդ ե­րի­տա­սարդ­նե­րին:
Պատ­մա­կան անհ­րա­ժեշտ «թռիչք» կա­տա­րենք ու մտա­բե­րենք 10-րդ դա­րի մեր պատ­մու­թյան ճա­կա­տագ­րա­կան դր­վագ­նե­րից մե­կը, թեև այն­քան ճա­կա­տագ­րա­կան էր այն, որ դր­վագ կո­չե­լը հան­ցանք է։
Բո­լո­րիս է հայտ­նի, որ 428 թ. վե­րա­ցավ Ար­շա­կու­նի­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նը:
Մոտ 5 դար պե­տա­կա­նու­թյու­նը կորց­րած Հա­յաս­տա­նը հայ­տն­վել էր հարևան եր­կու հզոր պե­տու­թյուն­նե­րի՝ Պարս­կաս­տա­նի և Բյու­զան­դիա­յի քա­ղա­քա­կան ճնշ­ման տակ. եր­կի­րը մնա­ցել էր ա­ռանց թա­գա­վո­րի, իսկ իշ­խա­նա­կան տնե­րը, փո­խա­նակ միա­վոր­վեին և դի­վա­նա­գի­տա­կան ճկու­նու­թյուն ցու­ցա­բե­րեին ու վե­րա­կանգ­նեին հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը, ա­մեն մեկն իր սահ­ման­ներն էր պաշտ­պա­նում՝ բա­նակ­ցե­լով և տուր­քեր տա­լով զավ­թիչ­նե­րին, դեռ ա­վե­լին, հայ­կա­կան այ­րու­ձիով՝ որ­պես վարձ­կան­ներ, կռ­վում էր մեր թշ­նա­մու թշ­նա­մի­նե­րի դեմ։
Հե­տո ե­կան ա­րաբ­նե­րը, հաղ­թե­ցին հույ­նե­րին ու պար­սիկ­նե­րին, խլե­ցին նրան­ցից Հա­յաս­տա­նը և միա­վո­րե­ցին։ Ա­հա, այս­տեղ էր, որ մեր նա­խա­րար­նե­րը դար­ձյալ չկող­նո­րոշ­վե­ցին. եր­կու հա­կա­ռա­կորդ­նե­րի հետ բա­նակ­ցելն ա­վե­լի դժ­վար է, քան մե­կի, մա­նա­վանդ, որ այն եր­կու­սը այս մե­կի թշ­նա­մի­ներն էին։ Չխո­րա­նանք պատ­մու­թյան բա­վիղ­նե­րում։ Փաս­տենք՝ 10-րդ դա­րում Բագ­րա­տու­նյաց նա­խա­րա­րա­կան տու­նը ուժ գտավ և Հա­յաս­տա­նում վե­րա­կանգ­նեց պե­տա­կա­նու­թյու­նը՝ թո­թա­փե­լով ա­րա­բա­կան գե­րիշ­խա­նու­թյու­նը:
Մոտ մեկ դար տևեց հա­յոց ան­կախ պե­տա­կա­նու­թյան պատ­մու­թյու­նը։ Բա՞յց… Բայց ի՞նչ ա­րե­ցին Արծ­րու­նի­նե­րը… Նրանք շատ թե քիչ ամ­րապն­դել էին ի­րենց տն­տե­սա­կան և ռազ­մա­կան վի­ճա­կը և ո­րո­շում են մր­ցակ­ցել ոչ ա­վել, ոչ պա­կաս Բագ­րա­տու­նի­նե­րի հետ և ա­րաբ­նե­րի օ­ժան­դա­կու­թյամբ ստեղ­ծում են Վաս­պու­րա­կա­նի թա­գա­վո­րու­թյու­նը, որն իր կար­ճատև գո­յու­թյան ըն­թաց­քում նախ մեծ հար­ված էր ար­դեն գո­յու­թյուն ու­նե­ցող Բագ­րա­տու­նյաց թա­գա­վո­րու­թյա­նը, այ­սինքն՝ հա­յոց վե­րա­կան­գն­ված պե­տա­կա­նու­թյա­նը: Ո­րոշ ժա­մա­նակ գո­յատևում են եր­կու հա­յոց թույլ թա­գա­վո­րու­թյուն­նե­րը և ա­պա նույն այդ ա­րաբ­նե­րի, հույ­նե­րի և պար­սիկ­նե­րի թեթև ձեռ­քով վե­րաց­նում են եր­կու թա­գա­վո­րու­թյուն­ներն էլ։ Հի­մա ո­րոշ պատ­մա­բան­ներ, մշա­կու­թա­բան­ներ գո­վես­տով և բարձր գնա­հա­տան­քով են խո­սում Արծ­րու­նի­նե­րի ստեղ­ծած մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի՝ ճար­տա­րա­պե­տու­թյան, պատ­մագ­րու­թյան, ման­րան­կար­չու­թյան, ե­կե­ղե­ցա­կան ա­վան­դույթ­նե­րի և այլ­նի մա­սին: Ի­հար­կե դրանք հայ մշա­կույ­թի բարձ­րար­ժեք դրսևո­րում­ներ են:
Բայց ա­մեն մի ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ կան ա­ռաջ­նայ­նու­թյան գա­ղա­փար­ներ՝ պե­տա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նու­մը կամ պահ­պա­նու­մը, և ոչ թե օ­տար զավ­թիչ­նե­րի լծի տակ ապ­րել-գո­յատևելն ու ստեղ­ծա­գոր­ծել-կա­ռու­ցե­լը:
Տա­րի­ներ ա­ռաջ, երբ Ար­ցա­խին պար­տադր­վեց ան­կա­խու­թյուն Հա­յաս­տա­նից, մտա­ծե­ցի՝ գու­ցե և լավ է ու­նե­նալ մի քա­նի հայ­կա­կան պե­տու­թյուն, ո­րոնք կլի­նեն տն­տե­սա­պես շաղ­կապ­ված, կլի­նեն նույն դրա­մի գո­տում, ինչ­պես ա­սօր Ար­ցախն ու Հա­յաս­տանն են, կկն­քենք ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ռազ­մա­կան փոխ­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­գիր՝ ամ­րագր­ված և պայ­մա­նա­վոր­ված մեր պե­տու­թյուն­նե­րի ռազ­մա­կան-դաշ­նակ­ցա­յին և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նույն շա­հերն ու­նե­նա­լով և մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, դի­վա­նա­գի­տա­կան սե­ղան­նե­րի շուրջ քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան և տն­տե­սա­կան հար­ցե­րի քն­նարկ­ման ժա­մա­նակ կու­նե­նա­յինք մի քա­նի ձայն՝ Արևե­լյան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն, Նա­խիջևա­նի Հան­րա­պե­տու­թյուն, Կար­սի Հան­րա­պե­տու­թյուն և Արևմտյան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն:
Բայց երբ խո­րա­ցա այլ ազ­գե­րի պատ­մու­թյան մեջ և տե­սա, թե ինչ­պես Ավ­ստ­րիան ան­ջատ­վեց Գեր­մա­նիա­յից, ան­գամ ստեղ­ծեց ա­ռան­ձին Ավ­ստ­րո-Հուն­գա­րա­կան կայս­րու­թյուն, հե­տո, երբ Հուն­գա­րիա­յից բա­ժան­վեց, չմիա­ցավ մայր Գեր­մա­նիա­յին: Ա­րաբ­նե­րը տրոհ­վե­ցին մի քա­նի պե­տու­թյուն­նե­րի, ու հա­ճախ մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան հար­ցե­րում չեն պաշտ­պա­նել, չեն ա­ջակ­ցել ազ­գա­կից պե­տու­թյա­նը, ան­գամ վեր­ջին «Ա­րա­բա­կան գա­րուն» կոչ­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ոչ միայն չհա­մախ­մբ­վե­ցին ընդ­հա­նուր թշ­նա­մու դեմ, այլև ան­տար­բեր մնա­ցին մի­մյանց հան­դեպ։ Ես վեր­լու­ծե­ցի և հաս­կա­ցա, որ նույն ճա­կա­տա­գի­րը կա­րող է մեզ դա­ժա­նո­րեն պատ­ժել, մա­նա­վանդ որ Բագ­րա­տու­նի­նե­րի և Արծ­րու­նի­նե­րի պատ­մա­կան դա­ռը դա­սը մենք ար­դեն ու­նենք։
Պատ­մա­կան այս ակ­նարկն ա­րե­ցի որ­պես հի­շե­ցում և սթա­փու­թյան կոչ ու հոր­դոր. մենք կկորց­նենք Ար­ցա­խը, ե­թե այն մնա մե­նակ՝ ա­ռանց Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան, տն­տե­սա­կան, մարդ­կա­յին ու­ժի օ­ժան­դա­կու­թյան, մի բան, ո­րին ձգ­տում է մեր թշ­նա­մին։ Իսկ ես և ինձ պես մտա­ծող հա­րյուր­հա­զա­րա­վոր հա­յեր ա­սում ենք. «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վե՛րջ»։
Մա­րի ԲԱՐ­ՍԵ­ՂՅԱՆ-ԽԱՆ­ՋՅԱՆ
Դիտվել է՝ 16435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ