Պարզվում է էկոնոմիկայի թրքասեր նախարարը` Վահան Քերոբյանը, ո՛չ թե Նիկոլի սրտի թեկնածուն է, այլ ՀՀ ԱԳՄ (արդյունաբերողների և գործարարների միության) նախագահ Արսեն Ղազարյանի: Ինչը նշանակում է՝ նույն Աննա Հակոբյանի: Ինչու՞ հատկապես սույն տիկնոջ, որովհետև նրա ասածը Արսեն Ղազարյանի համար… օրենք է:
Վերջինս, ի դեպ, Աննա Հակոբյանի հիմնադրամների «անդավաճան նվիրյալն» է: Նիկոլյան ժամանակաշրջանի ըմբռնումով՝ «հավատարիմ» դոնորը:
Խոշորագույն բեռնափոխադրող «Ապավեն» ՍՊԸ-ի ղեկավարը Էրատոյի «հրամանատարի» հիմնադրամներին, ինչպես խորհրդային տարիներին էր ընդունված ասել՝ «կամավոր պարտադիր» հիմունքներով, մշտապես մուծվում է 20-25 մլն դրամ:
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ.Գ. Վերջերս մի հանդիպման ընթացքում, որտեղ ներկա են եղել գործարար աշխարհի ներկայացուցիչներ, տարակուսանքին, թե էկոնոմիկայի նախարարի փնտրտուքներում ընտրությունն ինչու՞ կանգ առավ menu.am-ի «առաքչի» վրա, որն աչքի է ընկել միայն իր նախկին աշխատավայրերը սնանկացման հասցնելով, Նիկոլը պատասխանել է` Վահան Քերոբյանը գործարար աշխարհի թեկնածուն է, որին երաշխավորել է ԱԳՄ-ի նախագահը: Այս «բացահայտումն» առաջացրել է ներկաների զայրույթը, քանի որ, ըստ նրանց պնդումների, Արսեն Ղազարյանը, որն ընդամենը ինքն իրեն է ներկայացնում, երբե՛ք չի ներկայացրել ու չի՛ էլ կարողանա ներկայացնել գործարար աշխարհը: