Այն, ինչ Ազատության հրապարակում անում են «Ժառանգության» ներկայացուցիչներն ու իրենց առաջնորդը, ավելի շատ նման է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի, քան նախագահական ընտրություններին հաջորդող հետընտրական գործընթացների: Իմ սուբյեկտիվ տպավորությամբ` Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կուսակցությունը նախագահական ընտրություններում ընդդիմադիր էլեկտորատի հավաքած 37% ձայների պահպանման և Երևանի ավագանու ընտրություններին այդ ձայների կապիտալիզացիայի խնդիր են հետապնդում: Չէ՞ որ, եթե «Բարագավաճ Հայաստան» կուսակցությունն իր սեփական ընտրացուցակով գնա ավագանու ընտրություններին, ապա մրցակցություն կսկսվի հենց ընդդիմադիր լսարանի ձայների համար: