ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԲՀԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ «ԵՐԹԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԲՀԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ «ԵՐԹԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
21.05.2010 | 00:00

Թվում էր` անհեթեթության հզոր նիշը, որ գծել էր ԲՀԿ-ական նախկին սոցապնախարար Գևոն, ուղղակի անհաղթահարելի էր: Արի տես` ո՛չ:
Այն, որ Բաղրամյանի վրա գտնվող ԱԺ-ն ունի յուրահատուկ իմիջ ու միստիկ հնարավորություններ, գիտեինք, զի կառուցված է Կոզեռնի գերեզմանոցի վրա, ու «այսկողմնային-այնկողմնային» հարաբերումները բնականոն էին:
Պակաս «միստիկը» դուրս չեկավ նաև Մելիք-Ադամյան ԳԽ դահլիճը` միջանցքի քամյուական անկումների և «մնացածի» հաշվով:
Չորեքշաբթի սույն միջանցքում ոչ ֆիզիկական, այլ «դուխովնի» աննախադեպ անկման մեջ էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Երբ վերջինիս խոնարհաբար խնդրեցինք` կարելի՞ է ինքը տեղափոխվի կողքի ազատ աթոռին, որ հնարավոր լինի էներգետիկայի նախարարին ձայնագրել, «այնկողմնային» աշխարհներից հանկարծահաս վերադարձած երբեմնի «ԲԽՍՍ»-ի (սովետական սեփականության «խիշչենիայի» դեմ պայքարի կառույց) «կադրավիկը», որի համար, ըստ որոշ լրատվամիջոցների` հոնգուր-հոնգուր լաց է եղել քրեական օրենսգիրքը, գրեթե շանթահար, քրեական ժեստիկուլիացիայով` ձեռքով-գողական հասկացրեց` գնա-գնա:
Մի պահ թվաց` նախարարն իրեն վատ է զգում, հիվանդ է, լավ չի հասկանում` որտեղ է և ինչու, բայց երբ երկրորդ անգամ կրկնեց հիվանդ ժեստը, հասկացվեց` գենետիկա է: Նախարարը Մելիք-Ադամյանի միջանցքում ընկել «լիալուսնի» տակ, ԳԽ-ի և հին օրերի վերհուշի վերադարձի մեջ իր իրական պատկերին էր վերադառնում, ու չէր կարողանում վերադարձած «ես»-ին լքել` նախարար-տղամարդ դառնալու տարրական պահվածքի չափ: Բանն այն է, որ սույն «պերսոնի» համար այն օրերին հոնգուրվել էր համապատասխան գիրքը, որովհետև հարկայինի պետի տեղակալ եղած ժամանակ «պերսոնը» «կապված» է եղել կոռուպցիոն խոշոր վատնումների հետ, ինչի արդյունքում «խիշչենիայի» դեմ պայքարի առաջամարտիկը, պո՜ւկ, փախել է Բուլղարիա, իսկ առավել ստույգ` Բուրգաս, այնտեղ այդ փողերով հյուրանոցային և «այլային» բիզնեսներ հիմնել:
Հա՛, ի դեպ, այդ տարիներին Բուլղարիայում է եղել նաև ոչ անհայտ Կրակեմ Հրաչը` գրեթե նույն կարգավիճակով, ընդգծում են չար լեզուները: Չորեքշաբթի, ինչպես պարզեցինք, նույն Բուլղարիայում էր «խիշչենիայի» «կադրավիկի» ոչ քաղաքական, բայց նորօրյա «պապաներից» մեկը ևս, որին ներկայացրինք իր «բալայի» արկածները` առանձին վերցրած խորհրդարանի միջանցքում, ուր սույն նախարարն ապրում-վերապրում էր իր անմեռ անցյալը: Եվս մեկ անգամ: Ապսպրեցինք` օգնել, դեղ ու ճար անել իրենց պաշտոնյային:
Հա, ի դեպ, առայսօր հարկայինում պատմում են, թե ինչպես է 90-ականներին սույն «օպերը» մտել աշխատակիցների սենյակ, ուր ոտքի չեն կանգնել, վերջինս աթոռը վերցրել-բացականչել է. «Աթոռախառը պատուհանից դուրս կշպրտեմ սաղիդ» (աթոռի նկատմամբ սուբլիմացիան «մանկությունից» է գալիս, փաստորեն): Չէ՛, մենք առայժմ հեռուն գնացող եզրակացություններ չենք անում նաև դիլետանտության և մնացածի հաշվով («Ոլորտին ծանոթ չեմ, շատ արագ է եղել որոշումը», ասել է նա նախարար նշանակվելիս), չնայած արդեն բազմաշերտ խնդիրներ ունի նախարարությունում ևս (չհաշված աշխատակազմի ղեկավարի ու հաշվապահի հետ պատմությունները):
Ջրի վրա հավերժ կենդանի մնացող («Ես տարիուկես ա գնում եմ «Օրանժ»: Եթե դա սպորտաձև ա, ես ամեն օր գնում, լողանում էի»,- իր մտամարգարիտներն են) սույն ընդհատակյա Կորեյկոն «պատվադիտ» է անում ոչ միայն տարաբախտ ԲՀԿ-ին, որին անդամակցել է նախորդ փետրվարին` «պո մոյեմու ձմեռ էր»` զգացմամբ, այլև «խմբին», որի ջանքերով անվերջ ու անիմաստ, առանց Օ.Գ.Գ.-ի «ռասկրուտկա» է արվում` «խմբին» ևս ահավոր անհեթեթ վիճակի մեջ դնելով: Այո՜, ԱԺ երբեմնի նախագահ Արմեն Խաչատրյանի խորհրդականը, Վոլոշինի հորինած` ՄԱԿ-ի անդամը, «Կենտրոն» ՀԸ-ի տնօրենը, հիմա էլ ոչ մեկ-ոչ երկու` անփառունակ-ժեստիկուլիացիոն նախարարը նոր նիշ է գծում խմբի ու «մնացածի» կյանքում: Իսկ էն ԲՀԿ-ն իրեն կոտորում է «ռայոններում»` 2012-ի համար ուզում է ձայն ունենալ, երբ ահա իր «տանը»` բարձրադիր իշխանությունում, «նման անմեղսունակների պատճառով» իմիջազրկվում-անլրջանում է երկրաչափական ու անչափական պրոգրեսիայով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ