ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

ԿԱԴՐ` 4, ԴՈՒԲԼ` ՈՉ ՎԵՐՋԻՆ

ԿԱԴՐ` 4, ԴՈՒԲԼ` ՈՉ ՎԵՐՋԻՆ
04.11.2011 | 00:00

Կադրերը ֆանտաստիկ ֆիլմի արագությամբ են հաջորդում իրար. մեկը «չդիտած», մյուս կադրն է փոխվում: Նշանակված և սպասվող (նկատի ունենք ԱԺ նախագահի «պոստի» ամենահավանական թեկնածու Սամվել Նիկոյանին) կադրերը նույն ընդհանրությունն ունեն` «քյալլա տվող» են: Խաղեր` ոչ: Իրե՛նց թիմի համար: Հիմնականում առավել պրոգրեսիվ են: ՈՒ նաև` ավելի հասկանալի: Այլ կերպ ասած` ռեակցիոն չեն:
Վիգեն Սարգսյանը, օրինակ, «թարմ արյան» առաջին ծիծեռնակը կարող է համարվել իշխանության տրանսֆորմացիոն գործընթացներում: Ճիշտ է, աշխատակազմի ղեկավարը ոչ այնքան մենթալ պլան, որքան կազմակերպչական աշխատանք է ենթադրում, այնուհանդերձ, աշխարհայացքի մոբիլ, ցիվիլ «դեպքն» ավելի նախընտրելի է, և այդ «կադրի» համար աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, հաստատ, օսկարային չէ, աճելու տեղ նա դեռ ունի (ինչ վերաբերում է նույն ռեակցիոն ուժերի` «նրա մասին» ռաբիս նամակին, ապա թիրախն ու նպատակն ակնհայտորեն «վրիպված» էին), որովհետև նրա մասին բոլորը, այդ նույն ռեակցիոներները ևս, ասում են` «պատրաստված տղա է»:
Պակաս «հետաքրքիր» չէ նաև Սամվել Նիկոյանի պարագան. այստեղ տրանսֆորմացիան է՛լ ավելի հետաքրքիր է. իր դեպքում, թերևս, գործ ունենք ՀՀԿ-ում սպասվող տրանսֆորմացիայի հետ. նա ՀՀԿ հնաբնակներից է, ԱՄԿ անդամ, մոբիլ, բայց պահպանողական թևի ներկայացուցիչ:
Ճիշտ է, Սերժ Սարգսյանը շատ վաղուց էր «խոստացել» (ՀՀԿ համագումարներից մեկում), որ ՀՀԿ-ն պետք է վերածվի եվրոպական տիպի պահպանողական կուսակցության, ու ոչ մի քայլ այդ ուղղությամբ չէր արել. հիմա «սլուխ» կա, որ ճար չունեն, այստեղ ևս պետք է տրանսֆորմացիա իրականացնեն:
Բոլոր դեպքերում, Սամվել Նիկոյանի մասին WikiLeaks-ից իմացանք, որ անգամ «մարտի մեկի» բազմաչարչար գործի մասով նրանից գոհ է նույնիսկ ընդդիմությունը, որովհետև վերջինս կարողացել էր շատ «ոչ մոբիլ» պաշտոնյաների իրենց կաբինետներից հանել ու բերել հանձնաժողով` «դապրոսի»: Բայց է՛լ ավելի հետաքրքիրը WikiLeaks-ում, գոնե մեզ համար, նրա ճակատային խոսելու, իրերն իրենց անունով կոչելու կարողությունն էր. ցանկացած թիմի այդպիսի «կարողներ» պետք են` լճացումից փրկվելու համար:
Տարոն Մարգարյանը, ռիթմի տեսանկյունից, «հող ու ջրի» կադր է. նա ունի հորից ժառանգած բնատուր բրենդ. ժողովուրդը նրան համարում է իրենը: Սա, ի դեպ, ամենաաշխատող «կաչեստվան» է քաղաքական ասպարեզում. այն հնարավոր չէ ոչ մի փիար ռեակցիայի արդյունքում ստանալ: Եվ էն, ինչ այլոց հաջողվելու է մեծ ջանքերի շնորհիվ, իրեն մի ժպիտով, հայացքով է տրվելու: Նա նույնպես թիմի կռիվն է տալու, և այս առումով, նույնպես ՀՀԿ-ի ու սկսված խաղի համար անփոխարինելի է համարվելու:
Իսկ այ Վովա՜ն: Սա ընդհանրապես առանձին «դեպք» է: Մանավանդ «գժերի» պակասի էս Հայաստանում, էլ առավել` «կաստում-շլվարված» չինովնիկների մեջ, ուր դեռ թարմ է մեր «խելառների»` Վազգենի ու Վանոյի կարոտը: ՈՒ որպես նրանց «արտադրանք», Վովան իր էքսցենտրիկությամբ, մինչև վերջ գնալու «ժանգոտությամբ» կաշխուժացնի մեր միապաղաղ կյանքը: Էլ չենք խոսում նրա «տեխնիկական» թերության մասին. Արամ Զ. Սարգսյանը մի անգամ ասաց. «Էդ Վովան, նույնիսկ երբ թատրոն է գնում, դեռ չնստած, հասցնում է առաջին երեսուն շարքը ժուչոկապատել (էս Վովան լիքը «այլ» սովորություններ էլ ունի. ամեն հոկտեմբերի 27-ի… Չէ, ունեցած գաղտնալսումների մասին չենք խոսելու, ամեն 27-ի լուսադեմին գնում է Եռաբլուր, իր հետ տանում մեխակների շատ մեծ փունջ, անձամբ կտրում բոլոր մեխակների գլխիկները, հատ-հատ շարում, գորգ պատրաստում Վազգենի գերեզմանի վրա, կանգնում-կանգնում ու գնում):
Էս էլ «սենց» մարդ է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ