ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԵՆ ՃԻՇՏ Է ՊԱՀՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԵՆ ՃԻՇՏ Է ՊԱՀՈՒՄ
25.02.2011 | 00:00

Նախորդ օրը Սթայնբեքն ու Գորդոնը Հայաստանում իրենց զգում էին ինչպես «տանը»: Փարիզից «հետո»: Ձևակերպենք քաղաքագիտորեն գրագետ՝ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարների տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում փոխգործակցության այնպիսի «փոխ»-աուրիտիկա էր, որն ակնհայտում էր՝ ընդհանուր գործ է արվում:
Այս փուլում:

WIKILEAKS, ԲԱՅՑ ԴՈՒ ԴԵ՜ՄՔ ԵՍ
«Ընդհանուր» ասելով էլ նկատի չունենք նախագահականում բացված՝ բավականին ճաշակով, դեղինի նուրբ համադրությամբ ընթրիքի սեղանը: Նկատի ունենք Ռուսաստանը:
Այո՛, ուժային կենտրոնների պարիտետը մեր պարագայում և այս փուլում պահպանվում է: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փոխհամաձայնեցված են գործում ղարաբաղյան խնդրում: Ընդհուպ մինչև դետալներ: Կոնկրետ դեպքում՝ փոխարտգործնախարարների մակարդակում: Հիշենք՝ օրեր առաջ Գրիգորի Կարասինն էր այստեղ հանդիպումներ, լիկբեզ անցկացնում:
Տեղեկացնենք՝ Սթայնբեքի ու Գորդոնի այցից առաջ ամերիկյան կողմը ևս ձեռները ծալած չէր նստել. «նախապատրաստում» էր իր «տղերքի» այցը (մասամբ էլ երևի «թուղթ ու գիր» անելով WikiLeaks-ին):
Այսպես, փետրվարի առաջին տասնօրյակում Հայաստանում ԱՄՆ-ի դեպմիսիայի ղեկավար Բրյուս Դոնահյուն («բնակավայրը»՝ Երևանի Նոյ թաղամաս) «ստուգողական» հանդիպումներ է անցկացրել հայաստանյան քաղաքական ուժերի հետ՝ ճաշի տեսքով, հետևյալ հարցադրումների շրջանակում՝ «who is» ձեր նախագահական թեկնածու, իրո՞ք պատրաստվում եք պաշտպանել Սերժ Սարգսյանին, «who is» ձեր գեոպոլիտիկ բարեկամ, ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստանին, «who is» ձեզ համար անընդունելի հարևան, արտագաղթի տեմպերին տեղյա՞կ եք, տեղյա՞կ եք արդյոք, որ ձեր հայրենակիցներին աշխատելու և ապրելու համար Սիբիր են տանում (ասում ենք՝ Սիբիր, ոչ թե Գուլագ), ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա խորհրդարանական ընտրություններից, ի՞նչ եք կարծում՝ կոալիցիոն ուժերն ինչպե՞ս են աշխատում միմյանց հետ և այդպես շարունակ… Ինչպես նկատում եք՝ գրեթե «ահավոր» հարցեր են («Ահավոր» Ադիբեկյանին նկատի չունենք):
Մի խոսքով, սույն սոցիոլոգիան գալիս է ասելու, որ առանձնապես և կարծածի չափ շատ «ուրախ-չաղ ու բախտավոր» չեն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններն ու հայտարարված «վերաբեռնումը», և, այնուհանդերձ, պետք է միանշանակ պնդել՝ գոնե այս փուլում և այս պահին Հայաստան-Ռուսաստան-ԱՄՆ տանդեմը ղարաբաղյան հարցում գործում է բավականին համաձայնեցված:
Դիտարկենք:
Հարցադրմամբ, բոլոր դեպքերում, ինչո՞ւ էին եկել «տղերքը»՝ Սթայնբեքը և Գորդոնը, Մեդվեդևի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից, Սոչիում տեղի ունենալիք մարտի 5-ի եռակողմ հանդիպումից վայրկյաններ առաջ:
ԻՍԿ ՏՂԵՐՔԸ «GOOD GUY’S» ԷԻՆ` ԲՐԱՅԶԱՅԻ ՉԱՓ
Այսպիսով, այս փուլի ղարաբաղյան բանակցությունների «ճանապարհային քարտեզը» բաղկացած է մինիմում, միջանկյալ և մաքսիմում ծրագրերից:
Մինիմում ծրագիր. այստեղ է թաքնված շան գլուխը: Ասել է՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փոխգործակցում են և «վերաբեռնված» մոտեցում ունեն «ճանապարհային քարտեզի» միայն այս՝ մինիմում կիլոմետրաժում:
Հնարավոր պատերազմի կանխում: Ադրբեջանի կողմից սպասվող: Հակամարտության գծում լարվածության թուլացում:
Սա է մինիմումը:
Հիշենք՝ Ալիևն Աստանայում տապալեց Սերժ Սարգսյանի հետ ծրագրված հանդիպումը, վազելով վերադարձավ Ադրբեջան: Ասել է՝ ցուցանում էր, որ համաձայն չէ այն «ճանապարհային քարտեզին», որն արձանագրել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահները, նրանց ներկայացուցիչները («ԼՂ հարցում ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»): Ինչն էլ, հասկանալիորեն, չէր կարող դուր գալ նույն այդ երկրներին, այն է՝ միջազգային հանրությանը:
Եվ այն էլ հիմա, երբ արմատական իսլամիզմը «հետաքրքիր» օրեր է ապրում ոչ միայն արաբական, այլև «մուլտի-կուլտի» նկատմամբ նոր մոտեցումներ ամրագրող եվրոպական աշխարհամասերում:
Ասենք միանգամից և շատ կարճ. հենց այս մինիմում ծրագրում, այո, Սերժ Սարգսյանը վայելում է արտաքին ուժային կենտրոնների վայելուչ աջակցությունը, ինչն ակնհայտորեն և բարտերային սկզբունքով դրսևորվեց նույն Կարասինի և պետդեպի «տղերքի» այցի արդյունքում: Եվ ոչ միայն:
Կարճ` քրոնոլոգիա ասվածը «դեֆակտոյացնելու» համար. ՀՀ իշխանական կոալիցիայի «սանձում»՝ եռաչափ կոնֆիգուրացիայով, որևէ կերպ 2013 թվի մասով չարձագանքում առ այն (ընդդիմադիրների և «այլոց» նման), որ երկու տարի առաջ արդեն իսկ «որոշվում է» նախագահական ընտրությունների ճակատագիրը, ընդդիմության զգուշացում՝ սոցիալական բունտի մասին խոսք լինել չի կարող, դաշնակցության՝ խաղի չափավորում: Սա՝ «ներքին մասով»:
Իսկ այն, ինչ կատարվեց այս օրերին «արտաքին» մասով, ուղղակի էկզոտիկ էր: Չարժե կրկին հիշեցնել «Ջենիսի» «եթե հանկարծ պատերազմ, ապա Ինգո» չափաբանությունը, որը երկրորդեց ոչ միայն «Foreign police»-ը, այլև հանրահայտ WikiLeaks-ը. այն է՝ պատերազմների աստվածը Ադրբեջանին երբեք ու երբեք, նույնիսկ օդից, չի ժպտալու:
Պետք է հարկավորը մատուցել Ասանժին: Ջուլիանը նոն ստոպ տարբերակով դատերի մեջ է, սակայն «ժամանակ» է գտնում շատ օպերատիվ «արձագանքելու» մեր խնդիրներին (մերսի, Ջուլիան, և դատարաններում՝ քեզ հաջողություն), ինչն էլ գալիս է ևս մեկ անգամ հաստատելու մեր այն պնդումը, որ արաբական աշխարհը «շարժելուն» նախորդող WikiLeaks-Facebook պրոյեկտները մեծ ամերիկյան խաղի բաղկացուցիչներն էին:
Ինչևէ, ըստ «Վիկի»՝ Էն Դերսին (Ադրբեջանում նախկին դեսպան) ասել է, որ Ադրբեջանը պատերազմում չի կարող հաղթել Հայաստանին: Դա քիչ էր, «փախած» Ալիևին (Աստանայից փախած) WikiLeaks-ն ասաց, որ «կնքահայրություններ» ունի, և իր պլաստիկված Մեհրիբանը ոչ միայն չի կարողանում խոսել, այլև չի կարող դառնալ Ադրբեջանի նախագահ: Սրան էլ գումարվում են «փախածի»՝ շփման գոտում իրականացրած դիվերսիաների ակնհայտ անհաջողությունները։ Ընդ որում, այս մասին երեկ խոսում էր ոչ միայն WikiLeaks-ը, այլև կրեմլյան «Նեզավիսիմայա գազետան»: ՈՒ այդ ֆոնին էլ մեր Սեյրան Օհանյանն էր խիստ աներկբա հայտարարում՝ մենք լավ զինված ենք, իմացեք:
ՈՒ թե այդ ամենին էլ գումարում ենք ներկա աշխարհում սկսած զարգացումների ֆոնն ու մեր քրիստոնյա լինելու գործոնը, հետո էլ հիշեցնում Մուբարաքի արձանը Բաքվում տեղադրած Ալիևին, որ միանշանակ պնդում կա՝ Ադրբեջանը հաջորդն է՝ արաբական հեղափոխությունների առումով, էնտեղ էլ նկատում՝ կանադաներում ֆռֆռացող ԼՂ ԱԳ նախարարին (էն անգամ էլ ԱՄՆ Կոնգրեսում Աշոտ Ղուլյանն էր ֆռֆռում), այդ ամենի ֆոնին էլ՝ Ալիևի պատվին ևս մեկ անգամ հնչեցնում ենք ռեքվիեմի վերջին ակորդը՝ «ԼՂ հարցում ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ», հանգում ենք շատ տրիվիալ եզրակացության՝ ճնշումներն Ադրբեջանի վրա այս փուլում խիստ աննախադեպ են: Ալիևը պետք է համաձայնի՝ ա) նստել բանակցային սեղանի շուրջ ու մոռանալ ռազմական ուղիով ինչ-որ բանի հասնելու արկածախնդրությունը: Որպես մինիմում ծրագրի բաղկացուցիչ:
Եվ այս մինիմում ծրագրի դեպքում գրեթե ոչ մի ճնշում Հայաստանի վրա (Պզո-2, «Հազարամյակների մարտահրավերների» հեռացում. սրանք այնքա՜ն ֆրագմենտալ ու ոչ քաղաքական նշանակության են, որ անիմաստ է նույնիսկ դրանց անդրադառնալը): Ճնշումները, ըստ ամենայնի, ի հայտ կգան մաքսիմում ծրագրի ժամանակ, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կփորձեն միմյանց միջև «կիսել» Ադրբեջանը, իրականում` նրա գազը, իսկ ամենաիրականում՝ նրա կողմնորոշումը:
Ավարտելով Սթայնբեքի և Գորդոնի հայաստանյան այցի և մինիմում ծրագրի պատումը, վերջի համար էլ արձանագրենք` այցն ուներ երկու բաղկացուցիչ. ասացինք՝ ա) պատերազմի կանխարգելում, բ) ապրիլի 24-ի նախաշեմ: Ինչը նույնքան կարևոր է, որքան տարածաշրջանում պատերազմի բռնկումը բացառելը:
Այսպիսով, Օբաման 2012-ին գնում է ընտրությունների: Գիտենք՝ հանրապետականներն արդեն վերցրել են սենատը: Եթե դեմոկրատ Օբաման այս անգամ էլ չկատարի իր խոստումը, ապրիլի 24-ին չհնչեցնի «ցեղասպանություն» եզրույթը, ապա մեծ հարց է՝ ո՞ւմ ձայն կտա առանց այն էլ նրանից բավարար հիասթափված հայ լոբբին:
Նկատո՞ւմ եք` Օբամայի ու դեմոկրատների հետ խոր բարեկամություն ունեցող մեր Սերժ Սարգսյանը (ի դեպ, Մեդվեդևը ևս դեմոկրատների ֆավորիտ է համարվում) վերջին շրջանում բավականին կոշտ դիրքորոշում է հանդես բերում Թուրքիո հանդեպ:
Հիշենք նաև Կարասինի «բանակցությունների» մասին լուրը. այն է՝ վերջինս հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ (էս օր ի՜նչ շատ էին «փոխ»-երը) և «փորձել» է հայ-թուրքական սահմանի բացումը վերցնել իր ռուսական «ուսերի» վրա: Բայց դե Հայաստանը բավականին կտրուկ արձագանք է տվել այդ հանդիպման արդյունքում ծնված թրքական իդեա-ֆիքսին, որ եթե մի քանի շրջան Հայաստանը «հետ տա», ապա թուրքերը սահմանը կբացեն: Հայկական կողմը գրողի ծոցն է ուղարկել «սույնը», այն նույն ուղղությամբ, ինչ ուղղությամբ մինչ այդ ուղարկել էր Գյուլից իր մոտ եկած բանագնացին, ասելով՝ արձանագրությունները վավերացրու և վե՛րջ:
Ինչն էլ նշանակում է՝ ա) Ռուսաստանն ասում է, բայց էլի չի ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի: բ) Այս անգամ ապրիլի 24-ից առաջ Օբամային փորձում է փրկօղակ նետել ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, կրկին նույն կոնտեքստում՝ տարածաշրջանում ինքն է հարցեր լուծում, «զնաչիտ»՝ ինքն է գերակա:
ԱԼԼՈ, WIKILEAKS, ԴՈ՞Ւ ԵՍ
Ի՞նչ է ասելու Օբաման ապրիլի 24-ին. էլի «եղե՞ռն»: Բա ուրիշ ի՞նչ: Թե՞ կարծում եք՝ Սթայնբեքն ու Գորդոնն «ուրիշ» բառ են «տարել» Հայաստանից: Տարածաշրջանից:
Հը՛-ը՛:
Հասանք ղարաբաղյան խնդրի երկրորդ՝ միջանկյալ տարբերակին: ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այս դեպքում համագործակցում են «ֆիֆթի-ֆիֆթի» տանդեմով: Միջանկյալ ծրագրով փորձ է արվելու հասնել հակամարտության գծում դիպուկահարների հետքաշմանը: Ինչը նույնպես բխում է Հայաստանի շահերից: Առաջարկը վաղուց է հնչել, սակայն ոնց երևում է՝ ԵԱՀԿ լիտվական նախագահողն այս անգամ փորձում է այդ ուղղությամբ հասնել որոշակի հաջողության: Կարծում ենք` գոնե մարտի հինգին դա չի ստացվի:
Կստացվի՞ «միջանկյալ» ծրագիրը կյանքի կոչել, երբ նման մի հանդիպում էլ կփորձի կազմակերպել ԱՄՆ-ը՝ ցանկանալով իր ձեռքն առնել գործընթացի կարգավորումը, Բրայզան այդ մասին լռում է (հիշենք, որ արտահոսքերի, «ճանապարհային քարտեզների» «ծակման» գործընթացը մշտապես եղել է «գուդ գայ» Մեթի վտիտ ուսերի վրա):
Ինչ վերաբերում է մաքսիմում ծրագրին, ապա այն վերաբերում է շրջանակային պայմանագրի ստորագրմանը: Ընդ որում, «նո»-երն այս դեպքում նույնպես շատ են: Բանն այն է, որ մաքսիմում ծրագիրը ձեռնտու է ԱՄՆ-ին, ու ո՛չ Ռուսաստանին:
Միացյալ Նահանգները պատրաստվում է 2012-ին սկսել «Նաբուկոյի» շինարարությունը: Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ դարի ծրագիրը՝ «Նաբուկոն», կյանքի չկոչվի:
Բայց դե մինչև «Նաբուկո», մաքսիմում ծրագիր՝ «ով սաղ, ով մեռած», դեռ արաբստանները պետք է կարգավորվեն, Իրանի հարց կա, մարդ ես, մեկ էլ տեսար, իսկապես Ադրբեջանում Մեհրիբանը հեղափոխություն արեց, նախագահ դարձավ…
Չզանգե՞նք WikiLeaks-ին, իմանանք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ